Կոմիտասը՝ ինչպիսին եղել է …
Ֆրանսիայից Պոլիս վերադառնալիս Կոմիտասը Կահիրեում իջևանել է իր երգչախմբի անդամ, երգիչ ու դաշնակահար Միքայել Խաչատրյանի տանը: Խաչատրյանը աշխարհահռչակ կոլորատուրային սոպրանո, ավելի քան հիսուն տարի Կոմիտասի երգերը աշխարհով մեկ սփռող ու իր ունկնդիրներին մեծագույն հաճույք պատճառող Գոհար Գասպարյանի հայրն է: Նա իր սիրելի ուսուցչին հյուրընկալել է իր տանը և մեկ ամիս հարազատներով վայելել են նրա ներկայությունը: Այս մասին մեզ պատմել է ինքը՝ Կոմիտասի երգերին նոր շունչ ու ոգի տվող տաղանդավոր երգչուհին, երբ 70-ականի սկզբներին նոր էր վերադարձել ճապոնական շրջագայություններից երբ սիրելի երգիչ Ռուբեն Մաթևոսյանի հետ եղանք երգչուհու տանը և խնդրեցինք հանդիպել համալսարանի ուսանողների հետ և պատմել վերջին հյուրախաղերի մասին. Հյուրախաղեր, որոնք նվիրված էին Կոմիտասի ծննդյան 100-ամյակին:
Ու համալսարանի մեծ դահլիճում Գ. Գասպարյանը պատմեց, որ Տոիոյի հսկայական համերգասրահներից մեկում երբ ինքը Կոմիտաս էր երգում, ու դահլիճով մեկ սփռվում էին Կոմիտասյան երգերի հնչյունները և, երբ համերգից հետո հոգնած երգչուհուն բազմիցս բեմ էին հրավիրում ու անհամար ծաղիկներով զարդարում, մի կերպ ունկնդիրների ձեռքից ազատվելով իր հանդերձասենյակում պաշարում է լրագրողներով ու իրար հերթ չտվող հարցերի տարափով: Լրագրողներից մի քանիսին հետաքրքրում է, թե ով է Կոմիտասը, և ինչպես է երգչուհուն հաջողվում այդպիսի ներշնչանքով կատարել այդ երգերը: Եվ Գոհարը հանգամանորեն պատմում է հայազգի այդ տաղանդավոր մարդու մասին: Եվ հաջորդ օրը տասնյակ հազար ճապոնացիներ իմացան, թե ով է Կոմիտասը:
Այդ հանդիպման ժամանակ Գ. Գասպարյանը պատմեց, թե ինքը աշխարհի ավելի քան 40 բեմահարթակներում ինչպես է հնչեցրել Կոմիտասի երգերը՝ օտարներին նույնպես հասու դարձնելով կոմիտասյան բույրն ու հմայքը: Կոմիտասին նա աշխարհով մեկ սփռել է հատկապես նրա ծննդյան 100-ամյակին՝ 1869-ին, երբ իրար հետևից տարբեր երկրներից հրավերներ էի ստանում մասնակցել հոբելյանական միջոցառումներին ու համերգներին: Իսկ այդ համերգները գերազանցում էին մեկը մյուսին: Եվ ահա նա մեկ ամբողջ բաժին Կոմիտաս է երգում Լոնդոնի այն համերգասրահում, որտեղ իրավունք ունեն հանդես գալու աշխարհի միայն նշանավոր երգիչները: Այդ դահլիճում տարին միայն մեկ անգամ է ելույթ ունենում աշխարհարռչակ Ջոհաննա Սադրլենդը:
… Ու համալսարանական այդ երկու ժամյա հանդիպման ընթացքում Ավետիք Իսահակյանի կոչումով՝ Հայաստանի սոխակը պրոֆեսորադասախոսական կազմին ու ուսանողությանը ըմբոշխնել տվեց անմահ Կոմիտասի հրաշալի երգերը: Ու երբ
դասախոսներն ու ուսանողները իրենց գովեստի խոսքերն էին ասում Գոհարին, այդ ընթացքում բեմահարթակ թռավ Ռուբեն Մաթևոսյանն ու փաթաթվելով, համբուրելով սիրելի երգչուհուն՝ նրան գովասանեց հենց Կոմիտասի՝ Գոհարին շատ համապատասխան երգով:
Այ Աղջիկ, ծամով աղջիկ,
Վայ, ծամով աղջիկ,
Շաքարից համով աղջիկ,
Ընջավոր, փնջավոր, այ ծամով աղջիկ,
Կարճլիկ, կուրճլիկ, այ համով աղջիկ…
Հանդիպումից հետո, երբ երգչուհուն ուղեկցեցինք տուն, նա մեզ ցույց տվեց իր համար մի սրբազան մասունք՝ իր հորը Կոմիտասի ինքնագրով նվիրված 42 էջանոց մի փոքրիկ գրքույկ:
Երգչուհու պատմելով՝ տասնական թվականներին, Ֆրանսիայից Պոլիս գալու ճանապարհին, Կոմիտասը Կահիրեում իջևանել է իրենց տանը: Ու շատ լավ է հիշում իր հոր և հորեղբոր հուշերը Կոմիտասի մասին. Նրանք Ալեքսանդրիայում երգել են Կոմիտասի երգչախմբում: Հորեղբայրը լավ տենոր է եղել, հայրը՝ ոչ միայն երգիչ, այլև դաշնակահար:
Այնուհետև Գոհարը հիշում է իր մանկությունը, որ իրենց տունը մշտապես լցված է եղել կոմիտասյան մթնոլորտով: Իսկ իր մեծ մայրը՝ գրող Եղիշե Տեմիրճիպաշյանի դուստրը, իր ականջի տակ մշտապես երգել է Կոմիտասի երգերը: Գոհարը դեռ 3 տարեկանից է լսել Կոմիտասի երգերը գրամոֆոնով և հարազատների երգելով: Ահա թե որտեղից է դեռ փոքրիկ աղջնակի մեջ բուն դրել Կոմիտասյան մեղեդին, որն ամբողջ կյանքում ուղեկցել է երգչուհուն:
Երբ ես Կոմիտաս եմ երգում, մի պահ կարծես վերանում եմ նոտաներից, երգից, ու իմ աչքերի առջև իրար են հյուսվում այն պատկերները, որ տեսել, ընկալել է մեծ երգահանը, և դրանք շարել թղթի վրա… Ու թվում է, թե նորից եմ վերադառնում դեպի մանկություն, երբ հայրս ցույց էր տալիս մեր պարտեզը, ուր նստել էր Կոմիտասը, երբ մեր դպրոցի սոլֆեջիոյի ուսուցիչ Ղազարյանը Կոմիտաս էր պատմում ու երգում…:
Կոմիտասն ամբողջովին արվեստ է … Կոմիտասին պիտի ապրես: Կոմիտասի կատարումը ոչ թե երգ է, այլ ծիսակատարություն…:
Իսկ երբ հայոց սոխակը օպերային թատրոնի բեմահարթակից տղամարդկանց կամերային երգչախմբի հետ Կոմիտաս Քեշիշյանի ղեկավարությամբ հնչեցրեց
Կոմիտաս վարդապետի յոթ անգամ վերամշակված Պատարագի հոգեպարար հնչյունները, Տիգրան Մանսուրյանը գրեց.
Եթե կարել է բավարարվել Հռիփսիմեի տաճարը մեկ անգամ տեսնելով ու Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան մեկ անգամ լսելով, ուրեմն կարելի է այդ հրաշք ստեղծագործությունը մեկ անգամ լսելով էլ բավարարվել:
Իսկ այն ով է, կբավարարվիԿոմիտասի երգը մեկ, տասնմեկ և հարյուր ու մեկ անգամ լսելով: Այսպիսին է Կոմիտասի երգարվեստը:
Մեկ ամիս լավ հանգստանալուց հետո Կոմիտասը հասնում է Պոլիս: Նա դիմում է ռուսական դեսպանատանը՝ վավերացնելու իր անձնագիրը Էջմիածին գնալու համար: Մինչև կստանար իր վավերացված անձնագիրը, Կոմիտասը Պոլսում շարունակում է երաժշտական-մանկավարժական իր գործունեությունը:
Կոմիտասի առաջին գործն է լինում այնտեղ՝ Պոլսում, ստեղծել նոր, հիմնական ու կայուն երգչախումբ, այսինքն՝ նորոգել Գուսանը, նոր հայտարարություններ տալ և նոր հիմունքներով երգչախումբ կազմել, որը պետք է լիներ կազմակերպվելիք երաժշտանոցի ամուր հիմքը: Այդ օրերին Պոլսո թերթերը հայտարարում են, որ 1912թ. Հունվարի 8-12-ը վարդապետին պիտի ներկայանան Գուսան երգչախմբին անդամակցել ցանկացողները, որ խումբը ապագա երաժշտանոցի կորին է:
Խմբի անդամների համար մշակված էր հատուկ կանոնադրություն, որի կետերից մեկն էր, որ մնայուն այս խմբի անդամները այլ տեղերում չեն երգելու:
Իր նոր կազմված երգչախմբի ելույթներից առաջ Կոմիտասը մասնակցում է Յունյոն Ֆրանսեզի սրահում կազմակերպված Եսայան Սանոց Միության տարեկան երաժշտահանդես-պարահանդեսին, որին մասնակցելու էին նաև սուլթանի առաջին ջութակահար Զեքի պեյը, թավջութակահար Մ. Էլինկերը, պալատի նվագապետ պրոֆ. Մ. Լանկեն և ուրիշ երաժիշտներ և երգիչներ: 1912 թ. Հունվարի 21-ի մինչև առավոտ տված այս շքահանդեսի մասին խոսելիս, տեղական մամուլը իր հիացմունքն էր հայտնում Կոմիտաս վարդապետի Ձայն տուր, ով ծովակ, Կռունկ, Գութանի երգ, Մոկաց Միրզան և կատարած մյուս երգերի վերաբերյալ:
Ավելի ընդարձակ հաղորդումներ են տրվում ապրիլի 8-ին Պըտի Շան ձմեռային թատրոնում, վերակազմավորված Գուսան երգչախմբի համերգի մասին, որը տրվել էր ազգային հիվանդանոցի օգտին՝ 900 հնչուն ոսկի նպաստ բերելով նրան:
Համերգին հնչում են Կոմիտասի մշակած ու ձայնագրած բազմաթիվ նոր երգեր, որոնք շատ բարձր են գնահատվում ունկնդիրների կողմից:
Ապրիլի 22-ին Կոմիտասը իր երգչախմբով նորից համերգ է տալիս Շահզադե Պաչի Շարք թատրոնում՝ մատչելի գներով՝ ի նպաստ հիմնադրվելիք երաժշտանոցի:
Այս օրերին Կոմիտասին են այցելում Ատաբազարում անվանի մանկավարժ Գևորգ Շիրինյանի մանկավարժական գործունեության 50-ամյակը տոնող հանձնաժողովի նախագահ՝ Մեսրովբե քահանա Պուրմանյանը և քարտուղար Ենովք Արմենը:
Նրանք թախանձագին խնդրում են, որ Կոմիտաս վարդապետը մասնակցի ծերունազարդ մանկավարժի հոբելյանական հանգստին: Կոմիտասը, որ վերջերս էր վերադարձել Իզմիրից, առարկում է, նրա մեկնելուն դեմ էր նաև ընկերը՝ Փ. Թերլեմեզյանը, որը չէր ցանկանում, որ Եվրոպայից նոր վերադարձաց Կոմիտասը նորից բացակայի տանից և խնդրում է ազատ թողնել վարդապետը իր կամքին մեջ:
Կոմիտասը թեև ճանապարհորդությունից արդեն հոգնել էր և շատ անելիքներ ուներ Պոլսում, բայց չէր կարող մերժել մարդկանց, որ դիմել են իրեն: Հաջորդ օրը Մեսրովբե քահանան ու Ենովք Արմենը, Կոմիտասի ընկերակցությամբ, դեպի Իզմիր տանող շոգենավն են նստում: Իզմիրում նրանց է միանում տեղի առաջնորդ Ստեփանոս արքեպիսկոպոս Հովակիմյանը, և Իզմիրից շոգեկառքով ուղևորվում են դեպի Ատաբազար:
Խ. Գ. Բադիկյան «Կոմիտասը, ինչպիսին եղել է» , էջ 271-276

Комментариев нет:
Отправить комментарий