Իրավունքի հիմունքներ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ
Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր
Հեռավար ուսուցում
Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր
Ընդունվել և հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի 217 Ա (III) բանաձևի համաձայն
ՆԱԽԱԲԱՆ
Նկատի առնելով, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը, և
նկատի առնելով, որ մարդու իրավունքների ոտնահարումն ու արհամարհումը հանգեցրել են բարբարոսական, մարդկային խիղճը վրդովող գործողությունների, և որ մարդկության վեհ նպատակն է հռչակված այնպիսի մի աշխարհի ստեղծումը, որտեղ մարդիկ կունենան խոսքի ու համոզմունքների ազատություն և զերծ կլինեն վախից ու կարիքից, և
նկատի առնելով, որ անհրաժեշտ է, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանվեն օրենքի ուժով, նպատակ ունենալով ապահովել, որպեսզի մարդը հարկադրված չլինի դիմելու բռնության ու ճնշման դեմ ուղղված ապստամբության` որպես վերջին միջոցի, և
նկատի առնելով, որ անհրաժեշտ է նպաստել ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, և
նկատի առնելով, որ Միավորված ազգերի ժողովուրդները կանոնադրության մեջ վավերացրել են իրենց հավատը մարդու հիմնական իրավունքների, մարդկային անհատի արժանապատվության ու արժեքի և տղամարդու ու կնոջ իրավահավասարության նկատմամբ և վճռել են աջակցել սոցիալական առաջադիմությանն ու կենսապայմանների բարելավմանը, առավել ազատության պայմաններում, և
նկատի առնելով, որ անդամ պետությունները պարտավորվել են Միավորված Ազգերի Կազմակերպության հետ համագործակցելով նպաստել մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների համընդհանուր հարգմանն ու պահպանմանը, և
նկատի առնելով, որ այդ իրավունքների ու ազատությունների բնույթի համընդհանուր ըմբռնումը վիթխարի նշանակություն ունի այս պարտավորության լիակատար իրականացման համար,
Գլխավոր Ասամբլեան
հռչակում է մարդու իրավունքների սույն համընդհանուր Հռչակագիրը որպես մի խնդիր, որի կատարմանը պիտի ձգտեն բոլոր ժողովուրդներն ու պետությունները, այն առումով, որպեսզի յուրաքանչյուր մարդ ու հասարակության ամեն մի մարմին, մշտապես նկատի առնելով սույն Հռչակագիրը, ձգտի լուսավորության ու կրթության միջոցով օժանդակել այդ իրավունքների ու ազատությունների հարգմանը և ազգային ու միջազգային առաջադիմական միջոցառումների միջոցով դրանց համընդհանուր և արդյունավետ ճանաչման ու իրականացման ապահովմանը` ինչպես Կազմակերպության անդամ պետությունների, այնպես էլ նրանց իրավասության տակ գտնվող տարածքներում ապրող ժողովուրդների միջև:
Հոդված 1.
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով:
Հոդված 2.
Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա սույն Հռչակագրում հռչակված բոլոր իրավունքներն ու ազատություններն առանց որևէ տարբերության, անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասային և այլ վիճակից: Բացի այդ, չպետք է դրվի որևէ տարբերություն այն հիմունքով, թե ինչպիսին է այն երկրի կամ տարածքի, որին պատկանում է մարդը, քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակը, անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար, թեև ինքնավարության մեջ որևէ այլ ձևով սահմանափակ:
Հոդված 3.
Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք:
Հոդված 4.
Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում, ստրկությունը և ստրկավաճառությունը իրենց բոլոր տարատեսակներով արգելվում են:
Հոդված 5.
Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, իր արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի:
Հոդված 6.
Յուրաքանչյուր մարդ, որտեղ էլ գտնվելու լինի, իր իրավասուբյեկտության ճանաչման իրավունք ունի:
Հոդված 7.
Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և առանց որևէ խտրության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք: Բոլոր մարդիկ ունեն սույն Հռչակագիրը խախտող որևէ խտրականությունից և նման խտրականության սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք:
Հոդված 8.
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները:
Հոդված 9.
Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական կալանքի, ձերբակալման կամ արտաքսման:
Հոդված 10.
Յուրաքանչյուր ոք իր իրավունքներն ու պարտականությունները ճշտելու և իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար լիակատար հավասարության հիմունքով իրավունք ունի այն բանի, որ իր գործը քննվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից հրապարակայնորեն և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:
Հոդված 11.
1. Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմեղ համարվելու մինչև այն պահը, քանի դեռ նրա մեղքը օրինական կարգով չի հաստատվի հրապարակային դատական քննության միջոցով, որի ժամանակ նրան տրվում են պաշտպանության բոլոր հնարավորությունները:
2. Ոչ ոք չի կարող հանցագործության մեջ մեղադրվել որևէ արարք կատարելու կամ անգործության համար, որոնք կատարվելու պահին ազգային օրենքներով կամ միջազգային իրավունքով հանցագործություն չեն համարվել: Չի կարող նաև ավելի ծանր պատիժ տրվել, քան այն, որը կարող էր սահմանվել հանցանքը կատարելու ժամանակ:
Հոդված 12.
Ոչ ոք չի կարող ենթարկվել իր անձնական ու ընտանեկան կյանքում կամայական միջամտության, իր տան, իր նամակագրության կամ իր պատվի ու հեղինակության նկատմամբ կամայական ոտնձգությունների: Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի պաշտպանության իրավունք:
Հոդված 13.
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն տեղից տեղ փոխադրվելու և բնակավայր ընտրելու ամեն մի պետության սահմաններում:
2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառյալ նաև սեփականը, և վերադառնալու իր երկիրը:
Հոդված 14.
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի հետապնդումից ապաստան որոնելու ուրիշ երկրներում և օգտվելու այդ ապաստանից:
2. Այդ իրավունքը չի կարող կիրառվել, եթե հետապնդումն իրականում հիմնավորված է ոչ քաղաքական հանցագործություն կամ Միավորված Ազգերի Կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին հակասող արարքներ կատարելով:
Հոդված 15.
1. Յուրաքանչյուր ոք ունի քաղաքացիության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր քաղաքացիությունից կամ իր քաղաքացիությունը փոխելու իրավունքից:
Հեռավար ուսուցում
Առաջադրանքներ.պատմությունից և
հասարակագիտությունից:
1.Յուրաքանչյուրտ ընտրեք քսան ժամանակագրական փաստ տարեթվեր. տարեթվերի դիմաց գրեք իրադարձությունը.
1717թ.-Մխիթարյան միաբանության հիմնադրումը:
1810թ.-Աղաբաբյան դպրոցի բացումը Աստրախանում:
1815թ.-Լազարյան ճեմարանի բացումը Մոսկվայում:
1824թ.-Ներսիսյան դպրոցի բացումը Թիֆլիսում:
1804-1813թթ.-Ռուս պարսկական առաջին պատերազմ:
1813թ.հոկտեմբերի 12- Գյուլիստանի հաշտության պայմանագիրը:
1806-1812թթ.-Ռուս թուրքական առաջին պատերազմը:
1812թ.-Բուխարեստի հաշտության պայմանագիրը:
1826-1828թթ.-Ռուս պարսկական երկրորդ պատերազմը:
1828թ.Փետրվարի 10-Թուրքմենչայի պայմանագիրը:Արևելյան Հայաստանի
միացումը Ռուսաստանին:
1828-1829թթ.-Ռուս թուրքական երկրորդ պատերազմը:
1829թ.Սեպտեմբերի 2-Ադրիանապոլսի պայմնագիրը:
1877-1878թթ.-Ռուս թուրքական երրորդ պատերազմ:
1878թ.փետրվարի 19-Սան ստեֆանոյի պայմանագրի կնքումը:
1878թ. Հունիս-Բեռլինի վեհաժողովը:Հայկական հարցի միջազգայնացումը:
1879թ.- <<Սև խաչ>> ընկերության ստեղծումը Վանում:
1881թ.-<<Պաշտպան հայրենյաց կազմակերպության ստեղծումը
Էզրումում>>:
1885թ.-Արմենական կուսակցության հիմնադրումը:
1887թ.-Հնչակյան կուսակցության հիմնադրումը ժնևում:
2. Համառոտ բնութագրեք հայ ազգային հերոսներ Կարեն Դեմիրճյանին, Մոնթե Մելքոնյանին, Քրք Քրքոյանին:
Կարեն Դեմիրճյան -Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում։ 1949-1954 թվականներին սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետում՝ ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն։ 1961 թվականին՝ ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1954–1955 թթ. աշխատել է Լենինգրադի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, 1955 թվականից՝ Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ տեխնոլոգ, արտադրամասի ավագ վարպետ, պետ, կուսկոմիտեի քարտուղար, գլխավոր ճարտարագետ, տնօրեն։ 1964–1972 թթ. եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1972–1974 թթ.՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար, ապա՝ առաջին քարտուղար, 1991–1999 թթ՝ «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր տնօրեն։
Մոնթե Մելքոնյանին- Ծնվել է 1957թ.-ի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, Մեծ Եղեռնից փրկված և ԱՄՆ Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ 1972թ.-ի ամռանը տասնհինգամյա Մոնթե Մելքոնյանը ավարտում է միջնակարգ դպրոցը։ Մինչ ավագ դպրոցի նոր ուսումնական տարվա մեկնարկը դպրոցի տնօրեն Դեյվիդ Գրեյմսի առաջարկով մեկնում է Ճապոնիա՝ երկրի ամենահեղինակավոր «Tokyo Kamata High School»
դպրոցում ուսումը շարունակելու նպատակով։ Մոնթեի՝ Ճապոնիա ուղարկելու որոշումը պատահական չէր կայացվել. նա երկար ժամանակ այցելում էր կարատեի խմբակներ և Կալիֆորնիայի նահանգի պատանիների մինչև 14 տարեկանների խմբի չեմպիոնն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, այդ թվում՝ մասնակցել էր ճապոներեն լեզվի դասընթացներին։ Մեկ ու կես տարում ճապոնական Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո մեկնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի մոտ։ Ապա գնում է Վիետնամ, ականատես լինում պատերազմական գործողություններին, ստեղծում բազմաթիվ լուսանկարներ մոլեգնող պատերազմի մասին։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։
20 տարեկանում ընդունվում է Կալիֆորնիայի Բըրքլիի համալսարանը: Լայն աշխարհաընկալում ու ընդունակություններ ունենալու շնորհիվ չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով «Հնագիտության և ասիական պատմության մասնագետի» վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» խմբակը և կազմակերպում ցուցահանդես նվիրված 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան Կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում իրականացված Հայոց Ցեղասպանությանը։ Մոնթեի ավարտական թեզը նվիրված էրՎանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը, որը նա պաշտպանում է 1978թ.-ին։ Այնուհետև ընդունվելով է Օքսֆորդի համալսարան, սակայն Անգլիա մեկնելու փոխարեն նա գնում է Արևմտյան Հայաստան, որպեսզի ուսումնասիրի և չափագրի Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։
1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին,
ճապոներենին, քրդերենին։
Քրք Քրքորյան- Քըրք Քըրքորյան (Գրիգորյան Գրիգոր Ահարոնի) (հունիսի 6, 1917 - հունիսի 15, 2015[2]).
ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն։ Ծնվել է 1917 թ.։ Սերում է 1890-ին ԽարբերդիցՖրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից։ Համաձայն ամերիկյան հեղինակավոր ՖՈՐԲՍ ըկերության 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլիարդ ամերիկյան դոլարի, բացի այդ նա համարվում է Լաս Վեգասի հայրը։ 2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար շնորհվել է Հայասատանի Հանրապետության բարձրագույն կոչում Հայաստանի ազգային հերոս։
3.Տվեք տեղանունների բացատրությունը. Հայք-Հայաստան, Արմենիա, Արագած, Արմավիր, Մասիս, Երասխ, Գառնի, Շիրակ, Սյունիք, Գեղարքունիք, Խոսրովակերտ:
Հայք-Հայստան- Աշխարհագրական ամեն մի անուն ունի իր պատմությունը, առաջացումն ու իմաստը։ Մարդկանց միշտ էլ հետաքրքրել է, թե ինչպես է ծագել, ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվել և մեզ հասել այս կամ այն տեղանունը։ Ուշադիր ուսումնասիրության դեպքում դրանք շատ բան կարող են պատմել տվյալ երկրի, ժողովրդի պատմությունից։ Հայաստան հայ ժողովրդի հայրենիքի անունն է, ուր ընթացել է նրա պատմական կյանքը։ Նրա սահմանները համընկնում են Հայկական բարձրավանդակի սահմանների հետ։
Արմենիա- Օտարները մեր երկիրը հաճախ կոչում են Արմենիա (բացի վրացիներից և կուրմանջի բարբառով խոսող քրդերից)։ Անվան ավանդական հենքով հյուսած ստուգաբանությունը մի քանի կերպ է բացատրվում։ Նախ՝ այն ծագաւծ է համարվում հնդեվրոպական արմեններ ժողովրդից։ Երկրորդ, սանսկրիտերեն արա՝ «արի», «քաջ» և մանա՝ «մարդիկ» բառերի միացումից։ Այսինքն՝ «քաջ մարդիկ»։ Երրորդ, ըստ Մովսես Խորենացու կոչվել է Հայկազյան Արամ նահապետի անունով։ Եվ, վերջապես, Արմենակ Հայկազյան նահապետի՝անունով, որը Հայկի որդին էր, նրա անվան կրճատ ձևը եղել է Արմեն, որից և մեր ժողովրդի ու երկրի անվանումը։
Արագած- Արագածի անվան ծագումը կապված է մահի և հարության աստծո՝ Արայի կամ Արա Գեղեցիկ արքայի (որը նույն Արգիշտին է) հետ. Արա + գահ = Արայի գահ: Արագածի լանջերին պահպանվել են նախամարդու մշակույթի և ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ջրակունքների մոտ քանդակված հսկա ձկներ՝ վիշապաքարեր, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետության հոյակապ կոթողներ (Ամբերդ, Տեղեր):
Արմավիր- քաղաքը (հետագայում Արմավիր) հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 776 թվականին ուրարտական Արգիշտի Ա թագավորի կողմից եւ հետագայում շուրջ 200 տարի կառուցապատվել եւ ընդարձակվել է: Այն գտնվում էր Արարատյան դաշտում Արաքս գետի նախկին հունի ձախ ափին:
Մասիս-Մասիս անունը առաջացել է Հայկի թոռնորդի Ամասիայի անունից (Հայկ, Արամանյակ, Արամայիս, Ամասիա): Տեսակետներից մեկի համաձայն` Մասիս, Մաշու-Մասու անունները «զույգեր», «զույգ լեռներ», «երկվորյակ լեռներ» իմաստներն ունեն: Ըստ տարածված մեկ այլ տեսակետի` «Մասիս» անունը առաջացել է «մաս» բառից, քանի որ լեռը բաղկացած է երկու մասից և այլն:
Երասխ-Մովսես Խորենացին Երասխի անունը կապում է Արամայիսի թոռան՝ Երաստի անվան հետ։ Պատմահայրը գրում է «Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով կոչում է Արմավիր, իսկ գետը կոչում է Երասխ՝ իր թոռան՝ Երաստի անունով»:
Գառնի-Հայաստանի հնագույն բնակավայրերից է. որպես բնակավայր հիշատակվում
է դեռևս մ.թ.ա. 2166 թվականին։ Ըստ կիսաավանդական պատմության՝ կառուցվել է մ. թ. ավելի
քան 2000 տարի առաջ։ Խորենացին նրա կառուցումը վերագրում է Հայկ Նահապետի ծոռ Գեղամին։ Իբր վերջինիս թոռան՝ Գառնիկի
անունով էլ կոչվել է Գառնի։ Առաջին անգամ հիշատակում է հռոմեական պատմագիր Տակիտոսը՝ Գորնեա անունով։
Շիրակ-Շիրակը պատմական Հայաստանի Այրարատ նահանգի գավառներից մեկն է: Այն գրավում է Ախուրյան գետի միջին և ստորին հոսանքի ավազանը և ունեցել է մոտ 3730 քառակուսի կիլոմետր տարածք: Շիրակ պատմական գավառի տարածքը բնակեցվել է դեռևս վաղ քարի դարի ժամանակաշրջանում:
Սյունիք-Պատմականորեն Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն է կազմում, որը վարչականորեն բաժանված է եղել 12 գավառների։ Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով։ Այստեղ էր գտնվում 13-րդ դարում ստեղծված Հայաստանի ամենահին համալսարանը՝ Գլաձորը։ Միջնադարյան Սյունիքը շատ ավելի մեծ տարածք էր գրավում, քան այժմ։ Այն ժամանակ Վայոց Ձորը,Գեղարքունիքը, Նախիջևանի մեծ մասը և ներկայիս Լեռնային Ղարաբաղի մի մասը Սյունիքի իշխանների տիրույթների մեջ էին մտնում։
Գեղարքունիք-Գեղարքունիք» անվանումը ծագում է Գեղամ անձնանունից: Ինչպես հավաստում է պատմաբան Մովսես Խորենացին , Գեղամը` Հայկի որդին, և նրա ընտանիքը անցան լեռը և հաստատվեցին լճի ափին: Գեղամը տուն կառուցեց և իր անունը տվեց լեռանն ու լճին, ինչպես նաև մարզին: Դարերի ընթացքում մեծ փոփոխություններ է կրել մարզի բնակչության թե´ թվաքանակը, թե´ ազգային կազմը: Ուշ միջնադարում մարզի տարածք են թափանցել թուրքալեզու խաշնարած ցեղերը, որոնք այստեղ գերազանց արոտավայրեր են գտել:
Խոսրովակերտ-Երասխի վտակ Մեծամորի հունը փոխվելու և Արտաշատի մոտակայքում ճահիճներ առաջանալու պատճառով
Խոսրով 3-րդ Կոտակը բարեկարգում է մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Դվին քաղաքը և այնտեղկառուցում արքունի ապարանք: Նրա հրամանով Գառնի ամրոցից մինչև Դվին կաղնու ծառեր ենտնկում: Անտառի մի մասը կոչվում է <<Տաճար մայրի>>, իսկ մյուսը` <<Խոսրովակերտ>> (<<Խոսրովի անտառ>>) , որը մինչև Երասխ էր հասնում: Թագավորը հրամայում է անտառները լցնել կենդանիներով և գազաններով` որսի և ժամանցի համար: Դրանք աշխարհում առաջին արհեստական անտառներից էին:
4.Երբ և ովքեր են հիմնադրել պատմական Հայաստանի նշված մայրաքաղաքները Անի, Կարս, Դվին, Վան, Վաղարշապատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Երվանդաշատ.
Անի-961թ.հիմնադրել է Աշոտ Ողորմածը:
Կարս-9-րդ դար հիմնադրել է Աբաս Ա-ն
Դվին-336թ. հիմնադիրը Խոսրով Բ Կոտակը
Վան-մ.թ.ա 9-րդ դար հիմնադրել է Սարդուրի Ա-ն
Վաղարշապատ-մ.թ.ա 2-դար հիմնադրել է Վաղարշ Ա-ն
Արտաշատ-մ.թ.ա.
176թ.հիմնադրել է Արտաշես Ա-ն
Տիգրանակերտը-մ.թ.ա.
78թ. հիմնադրել է Տիգրան Մեծը
Երվանդաշատ-մ.թ.ա.
3-րդ դար հիմնադրել է Երվանդ Դ-ն:
5.Որոշեք նշված մարդկանց մասնագիտությունը, կամ գործունեության ոլորտը. Եղիշե Թադեվոսյան, Գևորգ Աբով, Վաղարշ Վաղարշյան, Հայկանուշ Դանիելյան, Երվանդ Քոչար, Հովհանես Ադամյան, Մարգր Առուստամյան.
Եղիշե
Թադևոսյան-գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ:
Գևորգ
Աբով-բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ:
Վաղարշ
Վաղարշյան-դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ:
Երվանդ
Քոչար-նկարիչ-արձանագործ:
Հովհաննես
Ադամյան- հայ ճարտարագետ և գյուտարար, գունավոր հեռուստացույցի հայտնագործող։
Մարգր
Առուստամյան- հայ արձակագիր և թարգմանիչ:
6.Նշված ֆիլմերից որ ֆիլմն է առաջին հնչյունային ֆիլմը. Գիքոր, Բարև ես եմ, Նամուս, Պեպո, Զանգեզուր:
Պեպո:
1.Պետական
իշխանության ինչ մարմիներ են գործում Հայաստանում:
Դատարան, գործադիր, օրենսդիր:
2.Որոնք են պետության խորհրդանիշները:
Հիմնը, զինանշանը, դրոշը:
3.Հ.Հ.-ում ինչ տեսակի պետական նշանակություն ունեցող ընտրություններ են իրականացվում.
Համամասնական
և մեծամասնական:
4.Փորձեք բացատրել հետևյալ հասկացությունները. հանցագործություն, հանցակցություն, հանցակազմ, անմեղսունակ, մեղսունակ:
Հանցագործություն- Անթույլատրելի՝ դատապարտելի արարք՝ վարքագիծ:
Հանցակցություն-հանցակից
լինել:
Հանցակազմ- Քրեական օրենքով սահմանված՝ հանցագործությունը բնութագրող հատկանիշների ամբողջությունը, հանցագործություն ներկայացնող գործողությունների ամբողջությունը:
Անմեղսունակ- Մեղք՝ հանցանք գործելու անընդունակ՝ անկարող:
Մեղսունակ- Մեղք գործելու ունակ՝ ընդունակ:
Յուրաքանչյուր երեխա ունի մտքի , խղճի եւ դավանանքի ազատության իրավունք: Երեխայի հայացքները , համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության: Դավանանքի, ազատության եւ համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի կրթություն ստանալու, իր , ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք: Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր եւ ֆիզիկական ունակությունների զարգացման համար՝ հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական եւ մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն: Պետական համապատասխան մարմինները մշակում եւ իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության եւ կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր: Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է: Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք: Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության եւ մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության եւ նյութերի տրամադրման մատչելիություն:
1.Ինչ է իրավունքը
Իրավունքը կարգավորում է հասարակական հարաբերությունները:
2.Իրավունքի ինչ տեսակներ գիտեք:
1.բնական իրավունք
2.դրական իրավունք (պոզիտիվ)
3.սուբյեկտիվ իրավունք
Ինչ է բնական իրավունքը:
Դա այն իրավունքն է, որը մարդու համար դա անօտարելի է:
Օրինակ՝ Ապրելու, ստեղծագործելու, քնելու և այլն:
Դրական իրավունքը դա օրենսդրությունն է:
Իսկ սուբյեկտիվ իրավունքը դա ծառի ճյուղերն են այսինքն մարդու կողմից ստեղծված բարիքը, իսկ ավելի կոնկրետ, երբ մարդը ստեղծում է արժեք:
Իրավունքի կենսագործումը, ինչպես է դա կենսագործվում:
1.համպարտադիր բոլորի համար:
Իրավունքի կենսագործումը երաշխավորված է պետական հարկադրանքի միջոցով:
Իրավունքի նորմերի հատկանիշները:
1.Արտահայտում է հանրության շահերը
2.Ունի պարտադրող բնույթ:
3.Պետությունը երաշխավորում է իրավունքի նորմի կատարումը:
Իրավունքի նորմի կառուցվածքը:
1.հիպոթեզ-ենթադրություն
2.դիսպոզիցիա-կարգադրություն
3.սանկցիա-հարկադրանք
Հիպոթեզը- Մարդկանց մոտ ծագում է իր իրավունքների ու պարտականությունների կատարումը:
Դիսպոզիցիա-Եթե քաղաքացին անձը փորձում է խախտել օրենքը, ապա նա ենթարկվում է կարգադրության:
Սանկցիա-Պետության կողմից օրենքը խախտած անհատը ենթարկվում է հարկադրանքի:Նրա նկատմամբ կիրառվում են պատժի տարբեր տեսակներ:
Պատժի տեսակները:
Տուգանք, ազատազրկում (3 ամսյա ժամկետից մինչև ցմահ ազատազրկում), արտաքսում, աքսոր, պարսավանք:
Комментариев нет:
Отправить комментарий