вторник, 1 марта 2016 г.

Մայիսյան 11-րդ հավաք

Ներառվել՝ սիրել մարդկանց

Ներառվել՝ դառնալ հասարակության լիիրավ անդամդառնալ հասարակության մի մասնիկապրել ազատանկաշկանդստեղծելգործել:
Ամենուրեք կարդում եմլսում՝ ներառական կրթությունը հանրակրթության զարգացման գործընթաց էենթադրում է կրթության մատչելիություն բոլորի համարերեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովումինչը հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռում հատուկ կարիք ունեցող երեխաներինՆերառական կրթությունը նպաստում է հասարակության բոլոր անդամների հնարավորությունների հավասարեցմանը՝ հաստատելով նոր հարաբերություններ և ստեղծագործական հնարավորություններորոնք անցյալում անհնար էին:
Ներառական կրթությունը ենթադրում է դպրոցներորոնք պատրաստ են ուսուցման գործընթացում ներգրավել բոլոր սովորողներինանկախ նրանց ունեցած բնութագրերիցկարիքներից կամ դժվարություններիցև որոնքավելի շուտ հաշվի են նստում սովորողների բազմազանության հետքան թե խուսափում դրանից:
Ըստ իսբոլորս էլ ինչ-որ չափով հատուկ կարիք ունենք և դասելզատել մյուսներիցչի կարելիՍտեղծել հատուկ դպրոցներ,մատնացույց անել ոմանցգոռալոր նրանք հատուկ կարիք ունենպարզապես անմարդկային է:
Մի կողմից էլ՝՝ ներառում չի նշանակում բոլորին ձուլելու կամ միատեսակ դարձնելու ձգտում:
Չի կարելի ժխտելոր ներառական կրթությունը կարող է բարձրացնել կրթության որակը բոլորի համարբայց նորից եմ պնդումոր բոլորի համար, հարգելով սովորողների տարբերությունները՝ տարիքըսեռըծագումըլեզունզարգացման խնդիրներըանհատական առանձնահատկություններըընտանիքի սոցիալական կարգավիճակը և այլն:
Հասարակության մեջ ներառվելըտվյալ դեպքում ինձ համար կարևոր հասարակություն է հանդիսանում դպրոցը,կրթահամալիրընպաստում է բոլոր սովորողների կարիքներին համապատասխան կրթական գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանըանընդհատ զարգացող գործընթաց է:
Ես բավականին բարդույթներ ունեմև ինձ համար ներառվելն այնքան էլ հեշտ չէԲայց ավելի դժվար էր այն ժամանակերբ ես սեբաստացի չէիսովորում էի այլ դպրոցումԵս լիարժեք ներառվում եմ միայն այն դեպքումերբ զգում եմոր տվյալ միջավայրում ինձ«թարս» չեն նայիքմծիծաղով չի ուղեկցվի խոսքս կամ գործսԱյդ առումով կրթահամալիրը ինձ շատ է օգնելորովհետև ինձ համար այստեղ ամեն ինչ հետաքրքիր է և ունի իմաստայստեղ ինձ ընդունել են գրկաբացԻմ կյանքում կան շատ օրինակներերբ ես այդպես էլ չեմ կարողացել լիարժեք ներառվել ինչ-որ միջավայրում:Ինձ համար այդ օրինակներից ամեհիշվողը նախկին դպրոցս էր՝անգիրի դպրոցը (այս բառը այստեղ եմ լսել), որտեղ ես ինձ այդպեսէլ չգտաԴա էր պատճառըոր ես սկսեցի փնտրել «իմ» դպրոցը ու գտա մի քանի տարի առաջդարձա Սեբաստացիև չի եղել մի օրո րես զղջամ իմ այդ որոշման համար:

Ամփոփելով ասեմոր սիրելհարգելապրել ու արարելայսպես է մարդը ներառվում:



вторник, 10 сентября 2013 г.

)))

 Ես Քրիստինա Ասատրյանն եմկրթահամալիրի միջին դպրոցն ավարտելուց հետո որոշեցի ուսումս շարունակել մանկավարժական քոլեջումԸնտրել եմ դաստիարակի մասնագիտությունըորովհետև սիրում եմ աշխատել երեխաների հետ:



Սիրում եմ երգել, նվագել և լսել լավ երաժշտություն  և ճամփորդել:  Դրանք համարում եմ իմ հոբբիներըՀետաքրքրվում եմ նաև հոգեբանությամբ և կարծում եմոր եթե մարդ աշխատում է երեխաների հետանպայման պիտի ինչոր չափով հոգեբան լինիԻսկ մարդկանց մեջ ամենից շատ կարևորում և գնահատում եմ լսելուհասկանալու կարողությունը և անկեղծությունը:


Ո՜վ ողորմելի ուրախություն, ի՜նչքան ցավալի բաներ ես ասում դու...


Կարդալով Թումանյանի այս հոդվածը, հասկացա, որ միակ մարդը չեմ, ում տանջում է այս հարցը: Հասկացա նաև, որ դեռ մեզնից շատ տարիներ առաջ նույնպես ամեն ինչ էդպես է եղել: Եվ դա ինձ բավականին տխրեցրեց: Շատ կուզենայի, որ հոդվածն այդքան արդիական չլիներ այսօր: Փաստորեն ստացվում է, որ մարդիկ 1913 թվականից մինչև հենց այսօր, դեռ ոչ մի կաթիլ չե՞ն զարգացել մարդկային առումով: Փաստորեն այս ամենը շատ խորը արմատներ ունի: Եվ հետաքրքիր է, թե դեռ մինչև ե՞րբ են մարդիկ այսպիսին մնալու: Մինչև ու՞ր է գնալու մարդկային այս անառողջ մտածելակերպը: Ինչքա՞ն են մարդիկ զարմանալու օրինակ այն բանի վրա, որ իրենք երկար ժամանակ է արդեն գտնվում են ինչ-որ միջավայրում, և այդտեղ դեռ ոչ մի արտառոց դեպք չի եղել: Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Դեռ ինչքա՞ն են մարդիկ զարմանալու, ազնիվ և ճշտախոս մարդ տեսնելիս: Ու ինչու՞ են զարմանալու: Որովհետև նրանք դադարել են էդպիսին լինելուց: Այդ է պատճառը, որ երբ նրանց շրջապատում հայտնվում է իսկապես ազնիվ ու բարի ինչ-որ մեկը, իրենք մտածում են, որ նա հաստատ ինչ-որ բան թաքցնում է: Չէ՞ որ կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման։  Չ՞է որ կարելի է իրար հանդեպ լինել ավելի հարգանքով, և չզարմանալ դրանից: Ախր դա լավ չէ, դա նորմալ է: Նորմալ է, երբ մարդ հարգալից է վերաբերվում դիմացինին, անկախ այն բանից, որ նրանք ունեն տարբեր կարծիքներ: Նորմալ է, երբ մարդիկ ուրախանում են դիմացինի ուրախությամբ: Նորմալ է, երբ մարդ պարտաճանաչ է և կատարում է խոստումները.. Եվ այդպես էլի շատ-շատ բաներ, որոնք ոչ թե առանձնահատուկ լավ են, այլ նորմալ են:

<<Մեծահասակները, անկասկած, շատ տարօրինակ մարդիկ են>>, միայն այդ մասին էր մտածում փոխրիկ իշխանը ամբողջ ճանապարհորդության ընթացքում:
Այո, մարդիկ, մի եղեք բոլորի նման, <<մեծահասակ>>:


Կոմիտասը՝ ինչպիսին եղել է … 


Պատմում է Գոհար Գասպարյանը

 Ֆրանսիայից Պոլիս վերադառնալիս Կոմիտասը Կահիրեում իջևանել է իր երգչախմբի անդամ, երգիչ ու դաշնակահար Միքայել Խաչատրյանի տանը:  Խաչատրյանը աշխարհահռչակ կոլորատուրային սոպրանո, ավելի քան հիսուն տարի Կոմիտասի երգերը աշխարհով մեկ սփռող ու իր ունկնդիրներին մեծագույն հաճույք պատճառող Գոհար Գասպարյանի հայրն է: Նա իր սիրելի ուսուցչին հյուրընկալել է իր տանը և մեկ ամիս հարազատներով վայելել են նրա ներկայությունը: Այս մասին մեզ պատմել է ինքը՝ Կոմիտասի երգերին նոր շունչ ու ոգի տվող տաղանդավոր երգչուհին, երբ 70-ականի սկզբներին նոր էր վերադարձել ճապոնական շրջագայություններից երբ սիրելի երգիչ Ռուբեն Մաթևոսյանի հետ եղանք երգչուհու տանը և խնդրեցինք հանդիպել համալսարանի ուսանողների հետ և պատմել վերջին հյուրախաղերի մասին. Հյուրախաղեր, որոնք նվիրված էին Կոմիտասի ծննդյան 100-ամյակին:

 Ու համալսարանի մեծ դահլիճում Գ. Գասպարյանը պատմեց, որ Տոիոյի հսկայական համերգասրահներից մեկում երբ ինքը Կոմիտաս էր երգում, ու դահլիճով մեկ սփռվում էին Կոմիտասյան երգերի հնչյունները և, երբ համերգից հետո հոգնած երգչուհուն բազմիցս բեմ էին հրավիրում ու անհամար ծաղիկներով զարդարում, մի կերպ ունկնդիրների ձեռքից ազատվելով իր հանդերձասենյակում պաշարում է լրագրողներով ու իրար հերթ չտվող հարցերի տարափով: Լրագրողներից մի քանիսին հետաքրքրում է, թե ով է Կոմիտասը, և ինչպես է երգչուհուն հաջողվում այդպիսի ներշնչանքով կատարել այդ երգերը: Եվ Գոհարը հանգամանորեն պատմում է հայազգի այդ տաղանդավոր մարդու մասին: Եվ հաջորդ օրը տասնյակ հազար ճապոնացիներ իմացան, թե ով է Կոմիտասը:

 Այդ հանդիպման ժամանակ Գ. Գասպարյանը պատմեց, թե ինքը աշխարհի ավելի քան 40 բեմահարթակներում ինչպես է հնչեցրել Կոմիտասի երգերը՝ օտարներին նույնպես հասու դարձնելով կոմիտասյան բույրն ու հմայքը: Կոմիտասին նա աշխարհով մեկ սփռել է հատկապես նրա ծննդյան 100-ամյակին՝ 1869-ին, երբ իրար հետևից տարբեր երկրներից հրավերներ էի ստանում մասնակցել հոբելյանական միջոցառումներին ու համերգներին: Իսկ այդ համերգները գերազանցում էին մեկը մյուսին: Եվ ահա նա մեկ ամբողջ բաժին Կոմիտաս է երգում Լոնդոնի այն համերգասրահում, որտեղ իրավունք ունեն հանդես գալու աշխարհի միայն նշանավոր երգիչները: Այդ դահլիճում տարին միայն մեկ անգամ է ելույթ ունենում աշխարհարռչակ Ջոհաննա Սադրլենդը:

 … Ու համալսարանական այդ երկու ժամյա հանդիպման ընթացքում Ավետիք Իսահակյանի կոչումով՝ Հայաստանի սոխակը պրոֆեսորադասախոսական կազմին ու ուսանողությանը ըմբոշխնել տվեց անմահ Կոմիտասի հրաշալի երգերը: Ու երբ դասախոսներն ու ուսանողները իրենց գովեստի խոսքերն էին ասում Գոհարին, այդ ընթացքում բեմահարթակ թռավ Ռուբեն Մաթևոսյանն ու փաթաթվելով, համբուրելով սիրելի երգչուհուն՝ նրան գովասանեց հենց Կոմիտասի՝ Գոհարին շատ համապատասխան երգով:

Այ Աղջիկ, ծամով աղջիկ,
Վայ, ծամով աղջիկ,
Շաքարից համով աղջիկ,
Ընջավոր, փնջավոր, այ ծամով աղջիկ,
Կարճլիկ, կուրճլիկ, այ համով աղջիկ…

Հանդիպումից հետո, երբ երգչուհուն ուղեկցեցինք տուն, նա մեզ ցույց տվեց իր համար  մի սրբազան մասունք՝ իր հորը Կոմիտասի ինքնագրով նվիրված 42 էջանոց մի փոքրիկ գրքույկ:

Երգչուհու պատմելով՝ տասնական թվականներին, Ֆրանսիայից Պոլիս գալու ճանապարհին, Կոմիտասը Կահիրեում իջևանել է իրենց տանը: Ու շատ լավ է հիշում իր հոր և հորեղբոր հուշերը Կոմիտասի մասին. Նրանք  Ալեքսանդրիայում երգել են Կոմիտասի երգչախմբում: Հորեղբայրը լավ տենոր է եղել, հայրը՝ ոչ միայն երգիչ, այլև դաշնակահար:

Այնուհետև Գոհարը հիշում է իր մանկությունը, որ իրենց տունը մշտապես լցված է եղել կոմիտասյան մթնոլորտով: Իսկ իր մեծ մայրը՝ գրող Եղիշե Տեմիրճիպաշյանի դուստրը, իր ականջի տակ մշտապես երգել է Կոմիտասի երգերը: Գոհարը դեռ 3 տարեկանից է լսել Կոմիտասի երգերը գրամոֆոնով և հարազատների երգելով: Ահա թե որտեղից է դեռ փոքրիկ աղջնակի մեջ բուն դրել Կոմիտասյան մեղեդին, որն ամբողջ կյանքում ուղեկցել է երգչուհուն:

 Երբ ես Կոմիտաս եմ երգում, մի պահ կարծես վերանում եմ նոտաներից, երգից, ու իմ աչքերի առջև իրար են հյուսվում այն պատկերները, որ տեսել, ընկալել է մեծ երգահանը, և դրանք շարել թղթի վրա… Ու թվում է, թե նորից եմ վերադառնում դեպի մանկություն, երբ հայրս ցույց էր տալիս մեր պարտեզը, ուր նստել էր Կոմիտասը, երբ մեր դպրոցի սոլֆեջիոյի ուսուցիչ Ղազարյանը Կոմիտաս էր պատմում ու երգում…:

Կոմիտասն ամբողջովին արվեստ է … Կոմիտասին պիտի ապրես: Կոմիտասի կատարումը ոչ թե երգ է, այլ ծիսակատարություն…:

 Իսկ երբ հայոց սոխակը օպերային թատրոնի բեմահարթակից տղամարդկանց կամերային երգչախմբի հետ Կոմիտաս Քեշիշյանի ղեկավարությամբ հնչեցրեց Կոմիտաս վարդապետի յոթ անգամ վերամշակված Պատարագի հոգեպարար հնչյունները, Տիգրան Մանսուրյանը գրեց.

 Եթե կարել է բավարարվել Հռիփսիմեի տաճարը մեկ անգամ տեսնելով ու Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան մեկ անգամ լսելով, ուրեմն կարելի է այդ հրաշք ստեղծագործությունը մեկ անգամ լսելով էլ բավարարվել:

Իսկ այն ով է, կբավարարվիԿոմիտասի երգը մեկ, տասնմեկ և հարյուր ու մեկ անգամ լսելով: Այսպիսին է Կոմիտասի երգարվեստը:

Մեկ ամիս լավ հանգստանալուց հետո Կոմիտասը հասնում է Պոլիս: Նա դիմում է ռուսական դեսպանատանը՝ վավերացնելու իր անձնագիրը Էջմիածին գնալու համար: Մինչև կստանար իր վավերացված անձնագիրը, Կոմիտասը Պոլսում շարունակում է երաժշտական-մանկավարժական իր գործունեությունը:

Կոմիտասի առաջին գործն է լինում այնտեղ՝ Պոլսում, ստեղծել նոր, հիմնական ու կայուն երգչախումբ, այսինքն՝ նորոգել Գուսանը, նոր հայտարարություններ տալ և նոր հիմունքներով երգչախումբ կազմել, որը պետք է լիներ կազմակերպվելիք երաժշտանոցի ամուր հիմքը: Այդ օրերին Պոլսո թերթերը հայտարարում են, որ 1912թ. Հունվարի 8-12-ը վարդապետին պիտի ներկայանան Գուսան երգչախմբին անդամակցել ցանկացողները, որ խումբը ապագա երաժշտանոցի կորին է:

Խմբի անդամների համար մշակված էր հատուկ կանոնադրություն, որի կետերից մեկն էր, որ մնայուն այս խմբի անդամները այլ տեղերում չեն երգելու:

Իր նոր կազմված երգչախմբի ելույթներից առաջ Կոմիտասը մասնակցում է Յունյոն Ֆրանսեզի սրահում կազմակերպված Եսայան Սանոց Միության տարեկան երաժշտահանդես-պարահանդեսին, որին մասնակցելու էին նաև սուլթանի առաջին ջութակահար Զեքի պեյը, թավջութակահար Մ. Էլինկերը, պալատի նվագապետ պրոֆ. Մ. Լանկեն և ուրիշ երաժիշտներ և երգիչներ: 1912 թ.  Հունվարի 21-ի մինչև առավոտ տված այս շքահանդեսի մասին խոսելիս, տեղական մամուլը իր հիացմունքն էր հայտնում Կոմիտաս վարդապետի Ձայն տուր, ով ծովակ, Կռունկ, Գութանի երգ, Մոկաց Միրզան և կատարած մյուս երգերի վերաբերյալ:

Ավելի ընդարձակ հաղորդումներ են տրվում ապրիլի 8-ին Պըտի Շան ձմեռային թատրոնում, վերակազմավորված Գուսան երգչախմբի համերգի մասին, որը տրվել էր ազգային հիվանդանոցի օգտին՝ 900 հնչուն ոսկի նպաստ բերելով նրան:

Համերգին հնչում են Կոմիտասի մշակած ու ձայնագրած բազմաթիվ նոր երգեր, որոնք շատ բարձր են գնահատվում ունկնդիրների կողմից:

Ապրիլի 22-ին Կոմիտասը իր երգչախմբով նորից համերգ է տալիս Շահզադե Պաչի Շարք թատրոնում՝ մատչելի գներով՝ ի նպաստ հիմնադրվելիք երաժշտանոցի:

Այս օրերին Կոմիտասին են այցելում Ատաբազարում անվանի մանկավարժ Գևորգ Շիրինյանի մանկավարժական գործունեության 50-ամյակը տոնող հանձնաժողովի նախագահ՝ Մեսրովբե քահանա Պուրմանյանը և քարտուղար Ենովք Արմենը:

 Նրանք թախանձագին խնդրում են, որ Կոմիտաս վարդապետը մասնակցի ծերունազարդ մանկավարժի հոբելյանական հանգստին: Կոմիտասը, որ վերջերս էր վերադարձել Իզմիրից, առարկում է, նրա մեկնելուն դեմ էր նաև ընկերը՝ Փ. Թերլեմեզյանը, որը չէր ցանկանում, որ Եվրոպայից նոր վերադարձաց Կոմիտասը նորից բացակայի տանից և խնդրում է ազատ թողնել վարդապետը իր կամքին մեջ:


Կոմիտասը թեև ճանապարհորդությունից արդեն հոգնել էր և շատ անելիքներ ուներ Պոլսում, բայց չէր կարող մերժել մարդկանց, որ դիմել են իրեն: Հաջորդ օրը Մեսրովբե քահանան ու Ենովք Արմենը, Կոմիտասի ընկերակցությամբ, դեպի Իզմիր տանող շոգենավն են նստում: Իզմիրում նրանց է միանում տեղի առաջնորդ Ստեփանոս արքեպիսկոպոս Հովակիմյանը, և Իզմիրից շոգեկառքով ուղևորվում են դեպի Ատաբզար:




Ինտելեկտի 9 տիպերը

Մարդիկ օժտված են ինտելեկտի 9 տիպերով:


1. Բնության ինտելեկտ Որոշում է մարդու կարողությունը զգալ կենդանիներին և բույսերին: Այդ ունակությունը համարվում է տաղանդ մեր էվոլյուցիոն անցյալում: Նախնադարյան որսորդները տիրապետում էին այդ տաղանդին: Այժմ ինտելեկտի այդ տիպը շարունակում է կարևոր դեր խաղալ որոշ մասնագիտություններում: Առանց դրա հնարավոր չէ դառնալ արհեստավարժ բուսաբան կամ գյուղատնտես: Ճիշտ է, արդի հասարակությունը արդեն քիչ է հետաքրքրվում այդ տիպով, որովհետև մենք ավելի ու ավելի ենք հեռանում բնությունից: 
2. Երաժշտական ինտելեկտ Երաժշտական ինտելեկտը դա ունակությունն է տարբերել քայլը, ռիթմը, տեմբրը, տոնայնությունը: Այս ինտելեկտի տիպը մեզ թույլ է տալիս զգալ, ստեղծել, վերարտադրել երաժշտությունը: Առանց դրա չէին կարող կոմպոզիտորները, դիրիժորները, երաժիշտները, վոկալիստները և հասարակ երաժշտություն լսողները: 
3. Տրամաբանամաթեմատիկական ինտելեկտ Տրամաբանամաթեմատիկական ինտելեկտը թույլ է տալիս հաշվել, լուծել դժվար մաթեմատիկական և տրամաբանական խնդիրներ: Տրամաբանական ինտելեկտը որպես կանոն լավ է զարգացած մաթեմատիկների, գիտնականների և դետեկտիվների մոտ: Այս ունակություններով երիտասարդ մարդիկ հակված չեն շփման, նրանց ավելի շատ հետաքրքրում են թվերը, փորձարկումներն ու տրամաբանական խնդիրները: 
4. Էքզիստենցիալ ինտելեկտ Ինտելեկտ, որը հնարավորինս օգնում է ինդիվիդումին մարդկային գոյության խորը հարցերի հետ պայքարում: Օրինակ այդպիսի մարդիկ կարող են կյանքի իմաստի, անմահության կամ «ինչպես են մարդիկ հայտնվել Երկիր մոլորակում» թեմայի շուրջ նոր տեսություններ առաջ քաշել: 
5. Միջանձնային ինտելեկտ Միջանձնային ինտելեկտը դա այլ մարդկանց հետ արդյունավետ փոխհարաբերության և մարդկանց հասկանալու ունակությունն է: Այն իր մեջ ներառում է արդյունավետ վերբալ և ոչ վերբալ կապեր, հնարավորություն արագ նկատել մարդկանց տարբերությունը: Այս ինտելեկտով օժտված մարդիկ ունակ են արագ հասկանալ մարդու տրամադրությունը և խառնվածքը: Ուսուցիչները, սոցիալական աշխատողները, դերասանները, քաղաքականության մեջ գտնվող մարդիկ ըստ էության պետք է օժտված լինեն ինտելեկտի այս տիպով: Երիտասարդ մարդիկ, որոնք օժտված են այս ինտելեկտով հաճախ իրենց տարիքային խմբում հանդես են գալիս որպես լիդերներ: 
6. Մարմնակինեստետիկ ինտելեկտ Մարմնակինեստետիկ ինտելեկտը դա ֆիզիկական օբյեկտների մանիպուլյացիայի ունակությունն է տարբեր ֆիզիոլոգիական հնարքների օգտագործմամբ: Այդպիսի մարդիկ լավ են կողմնորոշվում տարածության և ժամանակի մեջ: Սպորտսմենները, վիրաբույժները, պարողները պետք է օժտված լինեն լավ զարգացած մարմնակինեստետիկ ինտելեկտով: 
7. Լինգվիստիկ ինտելեկտ Լինգվիստիկ ինտելեկտը դա մտածելու և հստակ, բոլորին հասկանալի լեզվով տվյալ միտքը շարադրելու ունակությունն է: Լինգվիստիկ ինտելեկտը կարևոր է պոետների, գրողների, լրագրողների և հասարակական գործիչների համար: 
8. Անձնային ինտելեկտ Անձնային ինտելեկտը դա ինքդ քեզ, մտքերդ և հույզերդ հասկանալու և ըստ այդմ հետագա կյանքդ նախագծելու ունակությունն է: Այս ինտելեկտի տիպը հնարավորություն է տալիս մարդուն առողջ գնահատել իր հնարավորությունները և գրագետ հաշվարկել ծախսերը: Ակնհայտ է, որ այդպիսի մարդիկ լավ հոգեբաններ են, սակայն նաև բավական ամաչկոտ են: 
9. Տարածական ինտելեկտ Տարածական ինտելեկտը դա եռաչափ մտածելու ունակությունն է: Այդպիսի մարդիկ լավ պատկերացնում են տարածքը և գիտեն թե որ անկյունում ինչ է: Նրանք բավական հեշտությամբ են ընկալում քարտեզները: Նավաստիները, օդաչուները, քանդակագործները, նկարիչները և ճարտարապետները՝ զարգացած տարածական ինտելեկտի կրողներ են: Այսպիսի ինտելեկտով մարդիկ սիրում են լաբիրինթներ և փազլեր: Նրանք կարող են ժամերով նստել նկարի առջև:


Այս թեստը բավականին հետաքրքիր է ու բաղկացած է ընդամենը 3 հարցից

Վերցրեք թուղթ ու գրիչ ու հարցերին պատասխանելիս եղեք հնարավորինս անկեղծ ու հավատացեքոր արդյունքներն իսկապես կզարմացնեն ձեզ:

1. Կենդանիների անունները դասավորեք 1-5-ը հերթականությամբ՝ սկսած ամենանախընտրելիից:

Կով
Վագր
Ոչխար
Ձի
Խոզ

2. Բառերից յուրաքանչյուրի առջև գրեք դրանք նկարագրող մեկական հատկանիշ:
Շուն
Կատու
Առնետ
Սուրճ
Ծով

3. Մտածեք ձեզ ծանոթ ու ձեզ համար կարևոր մարդկանց մասինՆրանց անունները գրեք այն գույնի առջևորի հետ ասոցացնում եք այդ մարդուն (նույն անունը չկրկնել):
Դեղին
Նարնջագույն
Կարմիր
Սպիտակ
Կանաչ

Պատասխաններ`

1. Առաջին հարցը խորհրդանշում է կյանքի տարբեր ասպեկտների կարևորությունը ձեզ համար:
Կովխորհրդանշում է կարիերան
Վագրխորհրդանշում է հպարտությունը
Ոչխարխորհրդանշում է սերը
Ձիխորհրդանշում է ընտանիքը
Խոզխորհրդանշում է փողը

2.Շանը նկարագրող հատկանիշը վերաբերում է ձեր անհատականությանը
Կատվին նկարագրող հատկանիշը վերաբերում է ձեր զույգի անհատականությանը
Առնետը`ձեր թշնամիներին
Սուրճըձեր վերաբերմունքը սեռական հարաբերություններին
Ծովըանձնական կյանքին

3.Դեղին՝ խորհրդանշում է այն մարդունով երբեք չի մոռանա ձեզ
Նարնջագույնմեկնում համարում ես քո իսկական ընկերը
Կարմիրմեկնում իսկապես սիրում ես
Սպիտակքեզ հոգեհարազատ մեկը
Կանաչ՝ խորհրդանշում է այն մարդունում կհիշեք ամբողջ կյանքում:


Հետաքրքիր փաստեր գույների մասին

Այն ամենը ինչ տեղի է ունենում մեր շուրջինչին որ դիպչում ենքինչ զգում ենք համով և հոտովունի գույն:

Տեխնիկապես գույներ գոյություն չունեն: Գույնը ստեղծվում է մեր ուղեղի կողմիցերբ այն փորձում է հասկանալ արտաքին աշխարհից ստացվող լույսի ազդանշաններըԱյլ խոսքերովգույնը այն է՝ ինչ գոյություն ունի մեր գլխումԱռանց դրա մեր աշխարհը մի մոնոքրոմ վայր էորը ավելի շատ հիշեցնում է «Մատրիցա» ֆիլմից մի տեսարան՝ լեցուն տարբեր ինտենսիվության և երկարության էլեկտրամագնիսական ալիքներով:

Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են տեսնում կարմիր գույնը Երբ կինը տեսնում է մուգ կարմիր (բորդո), կարմրա-շագանակագույնմորեգույն՝ տղամարդիկ հիմնականում տեսնում են միայն կարմիրառանց որևէ երանգիԻնչպես պարզվել է այս տարբերությունը բացատրվում է գենետիկորեն:

Արծաթագույնը ամենաանվտանգ գույնն է ավտոմեքենայի համար: Եթե դուք որոշել եք գնել ավտոմեքենա և չեք կողմնորոշվում ինչ գույնիխորհուրդ է տրվում ընտրությունը կանգնեցնել արծաթագույնի վրաՆոր Զելանդիայի Օքլենդ համալսարանի գիտնականները ուսումնասիրել են կապը մեքենայի գույնի և վթարների հավանականության միջևհաշվի առնելով այլ բազմաթիվ ֆակտորներինչպիսիք են վարորդի տարիքըսեռըանվտանգության գոտիների օգտագործումը և ճանապարհային պայմաններըԻնչպես պարզվել է արծաթագույն մեքենաները ամենաքիչն են ենթարկվել վթարիքանի որ նրանք նույնիսկ խավարի մեջ լավ են նկատվում ճանապարհին:

Վարդագույնը հանգստացնում է նյարդերը: Վարդագույնը համարվում է մեղմացնող գույնորը հաճախ օգտագործում են բանտերում և հոգեբուժական հիմնարկություններում նրանց համար ովքեր դուրս են գալիս վերահսկումիցՎարդագույնը կտրուկ իջեցնում է թշնամությունը բանտարկյալների մեջ և նաև մեղմում է ագրեսիան և անհանգստությունը:

Կապույտը աշխարհում ամենասիրված գույնն էԵրկրորդ գույնըորը մարդիկ առավել հաճախ են գերադասում դա մանուշակագույնն է: 17 երկրներում կատարված հարցումներից պարզ է դարձելոր աշխարհում բնակվող մարդկանց 40% գտնում էոր իր սիրած գույնը կապույտն էՄանուշակագույնը ընտրել են մարդկանց 14%: Երկրների մեծ մասում ամենաչսիրված գույնը դա սպիտակն է:

Գույնի նկատմամբ վախը կոչվում է քրոմոֆոբիա Քրոմոֆոբիա կամ քրոմատոֆոբիա: Դա հազվագյուտկայուն և իռացիոնալ վախ է որոշակի գույների նկատմամբԱյդպիսի շեղումներով որոշ մարդկանց մոտ առաջ է գալիս ուժեղ ռեակցիա որոշակի երանգների նկատմամբիսկ որոշներն էլ ընդհանրապես փորձում են հեռու մնալ որոշակի գույներիցՆրանց մոտ այնպիսի ախտանշաններ են ի հայտ գալիսինչպիսիք են՝ սրտխառնոցգլխապտույտշնչառության դժվարացումխուճապի զգացողությունարագանում է սրտի աշխատանքը, նաև բարձրանում է արյան ճնշումը:

Կերակուրի համը պայմանավորված է ամանի գույնով: Վերջերս կատարված հետազոտությունները հերթական անգամ ցույց են տվելոր սպասքի գույնը ազդում է մեր համային ընկալման վրաՀամաձայն հետազոտությունների, Տաք շոկոլադը մեզ առավել համեղ է թվում նարնջագույն բաժակներումԱվելի վաղ գիտնականները պարզել ենոր պաղ գույներըայնպիսինինչպիսին երկնագույն էառավել հարմար է ըմպելիքների համարքան կարմիրը: Իսկ վարդագույն ըմպելիքները առավել հաճախ մեր կողմից ընկալվում են որպես քաղցր:

Գունային օղակը ամենալավ միջոցն է գունային կողմնորոշման համար: Այն առաջին անգամ ստեղծել է Իսահակ Նյուտոնը և հետագայում բարելավվել այլ մասնագետների կողմիցԳունային օղակը ցույց է տալիսթե ինչպես են հիմնական գույները խառնվում՝ ստեղծելով այլ ակնառու երանգներԳունային օղակը օգնում է մեզ առավել լավ հասկանալինչպես են գույները կապված միմյանց հետ:

Սև և սպիտակՍրանք գույնե՞ր են թե գույնի բացակայություն: Արդյո՞ք սևն ու սպիտակը գույներ ենՍա ամենավիճելի հարցերից մեկն էԵթե դուք հարցնեք նկարչին կամ երեխայինապա սևը գույն էիսկ սպիտակը գույնի բացակայությունԳիտական տեսանկյունից սևը դա գույների բացարձակ բացակայությունն էիսկ սպիտակը բոլոր գույների խռնուրդըԱրևի լույսը սպիտակ էորը բաղկացած է սպեկտրի բոլոր գույներիցԴրա օրինակ կարող է ծառայել ծիածանըՄենք չենք կարող տեսնել արևի լույսի գույնըբացառապես մթնոլորտային երևույթներիորի դեպքում արևի լույսը բեկվում է՝ ստեղծելով ծիածան:


Աղբյուրը՝ listverse.com