Արեգակ
Արեգակը մի մեեեծ ու վառվող գունդ է, և շատ շատ հեռու է մեզնից:
Արեգակը աստղ է, ինչպես երկնքի բոլոր աստղերը, որոնց մենք տեսել ենք, ուղղակի այն մեզ
ավելի մոտ է: Ինչպես բոլորս գիտենք, արեգակը
մեզ տաքացնում է: Առանց նրա տված ջերմության և լույսի, մենք չենք կարող ապրել: Շատ հին
ժամանակներում, երբ մենք դեռ չկայինք ու չկային նույնիսկ մեր տատիկներն ու պապիկները,
մարդիկ արևին Աստված էին համարում: Արեգակը
երկնքում ասես փոքրիկ լապտեր լինի, բայց իրականում այն մեր երկրագնդից 109 անգամ մեծ է: Մեկ արևից կարելի է պատրաստել հազարավոր երկրագնդեր,
ինչպիսին մերն է: Արեգակի վրա ջերմաստիճանը շաատ շատ բարձր է, և ցանկացած բան այնտեղ
կհալվի: Նույնիսկ քարը: Այդ ուժեղ ջերմությունը այնքան է տարածվում, որ հասնում
է մինչև մեզ: Նրա լույսը այնքան ուժեղ է, որ
կարող է վնասել մեր աչքերը, դրա համար էլ առանց ակնոցի արևին նայել չի կարելի: Ամռանը արեգակը մեզ ավելի մոտ է գտնվում,
քան ձմռանը, դրա համար ամռանը մեզ ավելի շատ է տաքացնում: Եվ եթե հնարավոր
լիներ ամռանը արևի ջերմությունը հավաքել, ձմռանը մենք այդ տաքությունը կօգտագործենք
վառելանյութի
փոխարեն: Բայց դեռ գիտնականները այդպիսի սարք չեն ստեղծել:
Ամառ
Ամառը տարվա եղանակներից ամենատաքն է: Ամռան ամիսներն են՝ հունիսը, հուլիսը, օգոստոսը: Ամռանից առաջ լինում է գարունը, իսկ հետո գալիս է աշունը: Ամռանը ցերեկը ավելի
երկար է լինում, քան գիշերը, և օրը ավելի ուշ է մթնում: Այդ պատճառով էլ մենք կարող
ենք ավելի երկար մնալ դրսում ու խաղալ: Ամռան
ամիսներին հասնում են մրգերն ու հատապտուղները: Մրգերի մի մասը շատ շուտ է հասունանում: Արդեն ամռան սկզբին կարող ենք քաղցր ծիրան ուտել: Շատ մրգեր էլ դանդաղ են հասունանում: Դրանք կարողանում ենք ուտել միայն աշնանը: Ամռան շոգին գնում ենք քաղաքից դուրս, գնում
ենք լողափեր: Իսկ բակ դուրս գալիս անպայման ստվերում ենք խաղում: Ամռանն արևը մեզ ամենաշատն է տաքացնում,
և վտանգ կա, որ կարող ենք արևահարվել: Դրա համար պետք
է անպայման պաշտպանենք նրանից մեր գլուխը և աչքերը՝ կրելով ամառային գլխարկ և արևային ակնոց:
Ամառ է
Ամառ է եկել’
Գեղեցիկ ամառ,
Բերել օրեր
Շա~տ տաք ու լավ:
Գեղեցիկ ամառ,
Բերել օրեր
Շա~տ տաք ու լավ:
Ամառ է եկել,
Արևն է շողում,
Ծաղիկն է ծաղկած
Գեղեցիկ բուրում:
Արևն է շողում,
Ծաղիկն է ծաղկած
Գեղեցիկ բուրում:
Շողշողո’ւն ամառ,
Գեղեցի’կ ամառ,
Եղի’ր միշտ, հավետ
Դու փայլուն ամառ:
Գեղեցի’կ ամառ,
Եղի’ր միշտ, հավետ
Դու փայլուն ամառ:
Երկնային
մարմիններ
Ցերեկը
երբ նայում ենք երկնքին, տեսնում ենք շողացող արևը: Իսկ գիշերը երբևէ նայել եք երկնքին:
Ինչ եք տեսել այնտեղ: Իհարկե լուսինն ու աստղերը: Նրանք ապրում են երկնքում: Դրա համար
էլ նրանց անվանում ենք երկնային մարմիններ:
Լուսին
Լուսինը
երկնային մարմիններից ամենամոտն է մեր մոլորակին: Լուսինը պտտվում է երկրի շուրջը:
Իսկ լուսինն ու երկիրը միասին պտտվում են արեգակի շուրջ: Երկիրը և լուսինը իրարից շատ
շատ հեռու են: Լուսինը չունի սեփական լույս, նրան լուսավորում են արևի ճառագայթները:
Լուսինը մեր մոլորակից շատ ավելի փոքր է: Երկրի մեջ կարող են տեղավորել 49 լուսին: Լուսինը անկենդան է՝
այսինքն այնտեղ չկա ջուր և օդ: Այնտեղ ցերեկը ջերմաստիճանը 3-4 անգամ ավելի բարձր
է, քան մեզ մոտ ամռան ամիսներին: Օրինակ եթե լուսնի վրա ջուրը դնենք արևի տակ,
առանց կրակի կսկսի եռալ: Իսկ գիշերն այնքան է ցրտում, որ եթե լուսնի վրա ջուր
լիներ, սառույց կդառնար: Երբ լուսինը գտնվում է արեգակի ու երկրի միջև, մենք այն
չենք տեսնում:
Նորալուսնի ժամանակ երբ լուսինը հայտնվում է երկրի ու
արեգակի միջև, ծածկում է արեգակը և տեղի է ունենում արևի խավարում: Իսկ երբ
լիալուսնի ժամանակ երկիրը հայտնվում է արեգակի ու լուսնի միջև և ստվեր է գցում
լուսնի վրա, տեղի է ունենում լուսնի խավարում:
Լուսինը ավելի շուտ ձվաձև է, քան
գնդաձև: Շատ
տարիներ առաջ, երբ լուսինը նոր է առաջացել, այն 3 անգամ
ավելի մեծ է եղել, քան հիմա: Երևի տարիների ընթացքում նա մաշվել
է:
Комментариев нет:
Отправить комментарий