Պոչատ աղվես
Սցենար
Գործող անձինք
1.հեղինակ-աղվես
2.պոչատ աղվես
3.աղվես
4.ծեր աղվես
Հեղինակ աղվես-(դուրս է գալիս, կանգնում է բեմի մեջտեղում)-
Փախավ աղվեսը,
Փախավ թակարդից,
Բայց պոչի կեսը
Թողեց նա ներսը:
Այդպես պոչատ,
Պոչից անջատ
Գնաց ասավ ընկերներին.
Պոչատ աղվես-(դուրս է վազում բեմի մյուս կողմից, իսկ մյուս կողմում կանգնած էին մի խումբ աղվեսներ):
-Ա՛յ ձեզ մատաղ, ես ձեր գերին,
Դեն գցեցեք ձեր պոչերը,
Ինչու են պետք այդ փրջերը:
Առաջին աղվես-(խմբի միջից դուրս է գալիս ոգևորված )
Իրանք զարդ չեն ու զարդարանք,
Այլ մեր գլխին պատիժ, փորձանք,
Աղվեսները խմբից մեկ առ մեկ հերթով գոչում են:
Երկրորդ աղվես-գետնի ավել,
Երրորդ աղվես- վազքի խափան,
Չորորդ աղվես-մեզ անվայել
Ավելորդ բան:
Հեղինակ-Աղվեսը ձեռքից բռնած խմբի միջից դուրս է հանում ձեռնափայտով մի աղվեսի:
Հեղինակ աղվես-Այդտեղ մի ծեր վարպետ աղվես
Ասավ նրան.
Ծեր աղվես-<<Ապրե՛ս, ապրե՛ս,
Այ ծակամուտ թոռիս թոռը,
Էդքան չեն տա խելքի զոռը.
Բա քանի որ տեղն էր պոչդ,
Ինչու չարիր դու այդ կոչդ>>:
Բոլորը շրջվում են, իսկ պոչատ աղվեսը ամոթխած ետ է քաշվում:
Комментариев нет:
Отправить комментарий