<<Մարդկանց
հետ հաղորդակցման ունակությունը նույնպիսի ապրանք
է, ինչպիսիք են
շաքարն ու սուրճը: Ես պատրաստ եմ այդ ունակության համար
վճարել ավելի
քան այս աշխարհի որևէ այլ ապրանքի համար>>. ասում էր Ջոն
Ռոկֆելլերը:
Ով կարողանում է հաղորդակցվել
մարդկանց հետ, նա լավ է վարում և° մաս-
նավոր և° ընդհանուր գործերը, իսկ ով չի
կարողանում` նա և° այնտեղ և° այստեղ
սխալներ է թույլ
տալիս:
Սոկրատես
ԻՆՉՊԵՍ ԿԱԶՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
____________ ,, ,, __________20 թ.
/կնքման վայրը/
___________________________________________________________________
/Կազմակերպության անվանումը /
___________________________________________________________________
/պաշտոն ,անուն,ազգանուն/
այսուհետ Գործատու մի կողմից, և ___________________________________
/անուն,ազգանուն/
այսուհետ Աշխատող մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետև-
յալի մասին
1. Աշխատողն ընդունվում է աշխատանքի __________________________
/աշխատանքի վայրը/
_____________________________________________`
որպես _____________
2. Աշխատանքն սկսելու տարին, ամիսը , ամսաթիվը __________________
3. Պայմանագրի գործողության ժամկետը ____________________________
4. Սույն պայմանագիրը հիմնական աշխատանքային պայմանագիր է :
5. Փորձաշրջանի
ժամկետը _________________________________________
6. Գործառույթները.
այսուհետ Գործատու մի կողմից, և ___________________________________
/անուն,ազգանուն/
այսուհետ Աշխատող մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետև-
յալի մասին
1. Աշխատողն ընդունվում է աշխատանքի __________________________
/աշխատանքի վայրը/
_____________________________________________`
որպես _____________
2. Աշխատանքն սկսելու տարին, ամիսը , ամսաթիվը __________________
3. Պայմանագրի գործողության ժամկետը ____________________________
4. Սույն պայմանագիրը հիմնական աշխատանքային պայմանագիր է :
5. Փորձաշրջանի ժամկետը
_________________________________________
6. Գործառույթները.
7. Աշխատողն իրավունք ունի.
7.1. ծանոթանալ կազմակերպության ղեկավարության` իր գործունեու-
թյանը վերաբերող որոշումների նախագծերին,
7.2. ղեկավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ`
սույն պայմանագրով նախատեսված գործառնությունների հետ կապված աշ-
խատանքների կատարելագործման վերաբերյալ,
7.3. իր գործառույթների կատարման ընթացքում բացահայտված թերու-
թյունների մասին հաղորդել իր անմիջական ղեկավարությանը և առաջարկու-
թյուն ներկայացնել դրանց վերացման վերաբերյալ,
7.4. կառուցվածքային ստորաբաժանումների մասնագետների հետ իրա-
կանացնել փոխգործակցություն, նրանցից ստանալ տեղեկատվություն և փաս-
տաթղթեր, որոնք անհրաժեշտ են իր գործառույթների իրականացման համար,
7.5. կազմակերպության ղեկավարությունից պահանջել աջակցություն`
իր գործառույթների և իրավունքների իրականացման հարցերով:
158
8.Աշխատողը պարտավորվում է.
8.1. բարեխղճորեն կատարել սույն պայմանագրով ստանձնած գործա-
ռույթներն ու իրավունքները, պահպանել կազմակերպության ներքին կարգա-
պահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, կատարել աշ-
խատանքի սահմանված նորմերը, աշխատանքում ղեկավարվել Գործատուի
ներքին և անհատական իրավական այլ ակտերին համապատասխան, պահ-
պանել արտադրական կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և
անվտանգության ապահովման պահանջները ,
8.2. բարեխղճորեն վերաբերվել Գործատուի և այլ աշխատողների գույքին,
ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը,
8.3. Գործատուի գույքի պաշտպանությանը սպառնացող վտանգի ծագ-
ման մասին անմիջապես տեղեկացնել Գործատուին,
8.4. Իր և Գործատուի միջև կնքված լիակատար նյութական պատասխա-
նատվության մասին պայմանագրով սահմանված կարգով` նյութական վնաս
պատճառելու համար:
9. ՀՀ օրենսդրության համաձայն` Աշխատողը պատասխանատվու-
թյուն է կրում.
9.1.սույն պայմանագրով սահմանված գործառույթների չկատարման կամ
ոչ պատշաճ կատարման համար,
9.2. իր գործառնության ընթացքում կատարած իրավախախտումների համար,
9.3.ընկերության ղեկավարության հանձնարարություններն ուշացումով և
անորակ կատարելու համար:
10.Գործատուն իրավունք ունի.
10.1. Աշխատողից պահանջել կատարել աշխատանքային պայմանագրով
չնախատեսված աշխատանքներ` միայն ՀՀ աշխատանքային օրենսգրքով նա-
խատեսված դեպքերում,
10.2. Փոփոխել աշխատանքային պայմանագրի պայմանները` արտա-
դրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմա-
կերպման պայմանների փոփոխման դեպքում, ինչպես նաև արտադրական ան-
հրաժեշտությամբ պայմանավորված այլ դեպքերում,
10.3. աշխատողին մինչև մեկ ամիս ժամկետով նույն աշխատավայրում
փոխադրել աշխատանքային պայմանագրով չնախատեսված այլ աշխատանքի,
ինչպես նաև փոխել սույն պայմանագրի 1-ին , 6-րդ, 7-րդ կետով սահմանված
պայմանները` տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճա-
159
րակների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կան-
խարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման նպատակով,
10.4. պարապուրդի ժամանակ Աշխատողին նրա գրավոր համաձայնու-
թյամբ փոխադրել ցանկացած այլ աշխատանքի,
10.5. չթույլատրել կատարել իր աշխատանքը, եթե Աշխատողը գտնվում է
ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցու-
թյան տակ, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում,
10.6. Աշխատողին ներգրավել արտաժամյա աշխատանքի` միայն ՀՀ ԱՕ-
ով նախատեսված բացառիկ դեպքերում,
10.7. կազմակերպությունում աշխատանքային կարգապահությունը կամ
անհետաձգելի աշխատանքների կատարումն ապահովելու համար աշխատան-
քային օրն ավարտելուց հետո կամ ոչ աշխատանքային օրերին Աշխատողին
կազմակերպությունում ներգրավել հերթապահության:
11. Գործատուն պարտավորվում է.
11.1.կազմակերպել Աշխատողի աշխատանքը, ստեղծել աշխատանքի
անվտանգ և արդյունավետ պայմաններ, աշխատանքի վայրը կահավորել և
սարքավորումները տեղադրել անվտանգության տեխնիկայի և աշխատանքի
պահպանության կանոններին համապատասխան, աշխատավարձը վճարել
սույն պայմանգրով նախատեսված ժամկետներում և չափով,
11.2. աշխատանքի պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրության և
նորմատիվ իրավական ակտերին համապատասխան` երաշխավորել Աշխա-
տողի աշխատանքի պաշտպանության իրավունքը և ապահովել,
ա/ Աշխատողի պաշտպանությունը վտանգավոր և վնասակար արտա-
դրական գործոնների ազդեցությունից,
բ/ անվտանգության տեխնիկայի ժամանակակից միջոցների ներդրումը և
աշխատանքի անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմանների ստեղծումը,
գ/ աշխատավայրում աշխատանքի պաշտպանության և պայմանների վի-
ճակի, առողջության վնասման գոյություն ունեցող ռիսկի վերաբերյալ /Աշխա-
տողի հարցման հիման վրա/ ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը,
դ/ Աշխատողին պատճառած վնասի հատուցումը, որն առաջացել է նրա
կողմից իր աշխատանքը կատարելիս:
12.Գործատուն պատասխանատվություն է կրում ՀՀ աշխատանքային
օրենսդրության և սույն պայմանագրի դրույթները խախտելու համար` ՀՀ
օրենսդրությամբ սահմանված կարգով:
160
13. Գործատուն սույն պայմանագրով հավաստում է, որ Աշխատողի աշ-
խատանքի պայմանները բնութագրվում են` որպես անվտանգ և առողջության
համար անվնաս:
14. Աշխատաժամանակը և աշխատաժամանակի ռեժիմը ______________:
15.Աշխատողի ամսական աշխատավարձը կազմում է ____________դրամ,
որը հաշվարկվում է յուրաքանչյուր ամիս և վճարվում է Աշխատողին մինչև
հաջորդ ամսվա 15-ը:
16. Աշխատողի համար սահմանվում է ամենամյա արձակուրդ` _______`
աշխատանքային օր:
17. Սույն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել.
17.1. կողմերի համաձայնությամբ,
17.2. Աշխատողի նախաձեռնությամբ` այդ մասին մեկ ամիս առաջ գրա-
վոր ձևով ծանուցելով Գործատուին,
17.3. Գործատուի նախաձեռնությամբ` ՀՀ աշխատանքային օրենսգրքով
սահմանած կարգով,
17.4. պայմանգրի լուծման կամ դադարեցման հետ կապված վեճերը լուծ-
վում են դատական կարգով:
18. Սույն պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր օրինակից.
մեկը տրվում է Աշխատողն, մյուսը` Գործատուին:
Ռեզյումեի կառուցվածքը
Ռեզյումեն սովորաբար բաղկացած է լինում 1-2 էջից և ներառում է հետև-
յալ մասերը.
Կոնտակտային տվյալներ
· Անուն և ազգանուն (հայրանունը կարելի է չգրել),
· Հասցե (ամբողջությամբ),
· Հեռախոսահամար (տնային, բջջային, աշխատանքային` քաղաքային
կոդով),
· Էլեկտրոնային փոստի հասցե (եթե դեռ չունեք անձնական փոստային
արկղ, մինչ ռեզյումեն ուղարկելը անպայման բացեք այն):
Նպատակը (պարտադիր չէ, բայց ցանկալի է): Եթե ռեզյումեն ուղարկվում
է կոնկրետ աշխատատեղի համար, ապա որպես նպատակ նշվում է այդ աշ-
խատատեղի անվանումը կամ կոդը: Եթե ունեք մի քանի տարբեր նպատակներ,
կարելի է կազմել 2-3 ձևի ռեզյումեներ: Ավելի լավ է ունենալ մի քանի տարբեր
ասպեկտների համար կազմված ռեզյումեներ, քան մեկ ընդհանուր ռեզյումե:
Որակավորումը: Համառոտ ներկայացվում է պոտենցիալ գործատուի հա-
մար ավելի նշանակալի ինֆորմացիա Ձեր մասնագիտական ունակություննե-
րի, ուժեղ կողմերի և ձեռքբերումների մասին:
· Աշխատանքային փորձը: Թվարկվում է հակառակ հերթականությամբ
(սկզբում նշվում է վերջին աշխատատեղը): Սա ռեզյումեի, թերևս ամե-
նակարևոր մասն է, ուր նկարագրվում է Ձեր աշխատանքային փորձը,
170
որպես կանոն, վերջին տասը տարվա համար հետևյալ սխեմայով,
ինչպես նաև արտադրական պրակտիկան:
· Նշե°ք աշխատանքի անցնելու տարեթիվը, կազմակերպության կամ
ընկերության անվանումը, քաղաքը, մարզը և Ձեր պաշտոնը:
· Նկարագրեք Ձեր պարտականությունները:
· Ընկերության անվանումը,
· Ընկերության գործունեության ուղղվածությունը,
· Աշխատանքային ժամանակահատվածը,
· Պարտականությունները,
· Մասնագիտական ունակություններն ու ձեռքբերումները:
Ձեր ձեռքբերումները նկարագրելիս օգտագործեք այնպիսի բայեր, ինչպիսիք
են` <<զարգացրեցի….>>, <<խնայեցի….>>, <<ընդլայնեցի կամ կրճատեցի…>>:
Կրթությունը: Սկսեք ամենավերջին կրթական աստիճանից: Նշեք բուհի
կամ քոլեջի անվանումը, վայրը, ստացած կոչումը, մասնագիտացումը, ուսում-
նառության տարիները: Կարելի է ներառել նաև առաջադիմությունը: Միջնա-
կարգ դպրոցի հիշատակությունը պարտադիր չէ:
(Ինչքան շատ ժամանակ է անցել վերջին ուսումնական հաստատությունն
ավարտելուց հետո, այնքան ավելի քիչ ուշադրություն պետք է գրավի այս փաս-
տը): Անհրաժեշտ է հիշատակել նաև լրացուցիչ կրթության մասին` կուրսեր,
սեմինարներ, հատուկ դասընթացների մասնակցությունը, ատեստավորում,
տպագրված նյութեր, լիցենզիաներն ու վկայականները և այլն:
Լրացուցիչ ինֆորմացիա: Օտար լեզուների և համակարգչի տիրապետելը
/նշել իմացության աստիճանը/, վարորդական իրավունք և զինվորական
գրքույկ ունենալը, մասնագիտացված կազմակերպություններին անդամակցու-
թյունը և այլն (հոբբին նշել միայն այն դեպքում, եթե այն սերտորեն կապված է
ցանկալի աշխատանքի հետ): Նշե°ք բոլոր մասնագիտական և ոչ մասնագիտա-
կան կազմակերպությունների, ակումբներին Ձեր անդամությունը, և ներ-
գրավման տարեթվերը: Նշե°ք նաև վերոնշյալ կազմակերպություններում Ձեր
զբաղեցրած պաշտոնները:
Աշխատանքային կենսագրականի տեսակները
1. ժամանակագրական: Կենտրոնացած է աշխատանքային ստաժի վրա`
սկսելով ամենավերջին աշխատանքից: Գործատուի համար ավելի հեշտ է լի-
նում տեսնել ձեր աշխատանքային պատմությունը և կարիերայի առաջընթացը:
Այն գործում է կայուն աշխատանքային փորձ ունեցողների համար:
2.Ֆունկցիոնալ: Կենտրոնացված է Ձեր փորձի և հմտությունների վրա:
Հաճախ օգտագործվում է ոլորտը փոխելու կամ աշխատանքային փորձի ընդ-
հատումների դեպքում: Սա այն մարդկանց համար է, ովքեր իրենց հմտություն-
ները ձեռք են բերել ավելի շատ չգրանցված աշխատանքի միջոցով, ովքեր
հաճախ փոխում են աշխատանքը, նախկինում աշխատանք չունեցողների
համար:
3. Համակցված: Ընդգծում է հմտությունները և ապահովում աշխատան-
քային փորձի ժամանակագրությունը: Սա այն մարդկանց համար է, ովքեր ու-
նեն հմտությունների աճ, մարդիկ, որոնք ուզում են գտնել նմանատիպ աշխա-
տանք, ինչպիսին ունեցել են:
4. Նպատակային: Գրվում է կոնկրետ աշխատանքային պահանջներին
համապատասխան: Կոնկրետ առնչություն ունի թափուր աշխատատեղի հետ:
Յուրաքանչյուր տիպի ինքնակենսագրություն կարելի է դարձնել նպատակային:
5.Առցանց: Այս տիպի ինքնակենսագրականները լրացվում են
առցանցում` ելնելով գործատուի պահանջած խնդիրներից:
172
Ինչի մասին չի կարելի գրել ռեզյումեում
· Ձեր ամբողջ աշխատանքային կենսագրությունը (իրականում պոտեն-
ցիալ գործատուին հետաքրքրում է Ձեր վերջին 3-5 աշխատատեղերը` 10 տա-
րուց ոչ ավելի ժամանակահատվածի համար),
· Ձեր ֆիզիկական տվյալները և առողջական վիճակը,
· Ձեր թույլ կողմերը,
· Աշխատանքից հեռանալու պատճառները,
· Երաշխավորող նամակները կամ անձանց անունների ցանկը, որոնք
կարող են Ձեզ երաշխավորել (այս ցանկը պահեք առանձին, քանի որ այն կա-
րող է պետք գալ հարցազրույցի ժամանակ):
Ինչպիսին պետք է լինի ռեզյումեն
Ռեզյումե կազմելիս անհրաժեշտ է հիշել և պահպանել հետևյալ սկզբունքները.
· Կառուցվածքայնությունը: Ռեզյումեի ողջ ինֆորմացիան պետք է շարա-
դրվի որոշակի հերթականությամբ և համապատասխանի ընտրված ձևին:
· Ընտրողականությունը: Առաջին հերթին ուշադիր կարդացեք այն ունա-
կություններն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են տվյալ աշխատատեղի
համար և ռեզյումեում նշեք Ձեր այն աշխատատեղերն ու հմտությունները,
որոնք առավելապես համապատասխանում են տվյալ աշխատատեղին, և հնա-
րավորինս խուսափեք ոչ պետքական ինֆորմացիայից:
· Օբյեկտիվությունը: Ձեր փորձն ու ունակությունները նկարագրելիս
եղեք հնարավորինս իրատես և օբյեկտիվ. Չէ՞ որ հետագայում Դուք պարտա-
վոր եք հիմնավորել այն ամենը, ինչ նշել եք ռեզյումեում,
· Հակիրճությունը: Ռեզյումեի ծավալը չպետք է գերազանցի երկու էջը,
ուստի ինֆորմացիան շարադրեք հնարավորինս հակիրճ` շեշտը դնելով գոր-
ծատուի համար առավել կարևոր և նշանակալից հանգամանքների վրա:
173
Ուղեկից նամակ կազմելու սկզբունքները
Աշխատանքի որոնման գործընթացում պատշաճ ռեզյումե պատրաստե-
լուց հետո կարևոր տեղ է զբաղեցնում ճիշտ կազմված և ձևակերպված ուղեկից
նամակը, որը հանդիսանում է աշխատաշուկայում աշխատատեղերի համար
մրցակցության մեջ ազդեցիկ գործոն: Այն ստացված հայտերի նախնական
քննարկման ժամանակ կգրավի պոտենցիալ գործատուի ուշադրությունը և
կնպաստի հարցազրույցի հրավիրմանը:
Ուղեկից նամակը ռեզյումեի ներածությունն է: Ուղեկից նամակի նպա-
տակը Ձեր բնութագրի կարևորագույն բաժինների վրա գործատուի ուշադրու-
թյան հրավիրելն է ու բնութագրում տեղ չգտած այլ նշանակալի տեղեկատվու-
թյան տրամադրումը: Այն հնարավորություն է ընձեռում թեկնածուին պատաս-
խանել Ինչու՞ պետք է աշխատանքի վերցնել հենց իրեն հարցին, որովհետև այն
բացահայտում է բոլոր հմտություններն ու ձեռք բերված փորձը, որոնք սերտո-
րեն կապված են տվյալ թափուր տեղի հետ:
Վերջապես նախքան ուղեկից նամակն ուղարկելը ստուգեք հետևյալ հար-
ցերին համապատասխանությունը.
· Արդյո՞ք նամակը յուրօրինակ է, և ոչ թե ՙմասսայական արտադրության՚
արդյունք:
· Արդյո՞ք նամակը ճիշտ հասցեատիրոջն է ուղղված:
· Արդյո՞ք նամակը կգրավի ընթերցողի ուշադրությունը:
· Արդյո՞ք ընտրված ֆորմատը գրավիչ, կոկիկ և ճիշտ կազմակերպված
տեսք ունի:
· Արդյո՞ք ստուգել եք ուղղագրությունն ու քերականությունը:
· Արդյո՞ք այն գրված է հակիրճ և չի գերազանցում մեկ էջը:
· Արդյո՞ք խուսափել եք ռեզյումեում ընդգրկված տեղեկատվության
կրկնողությունից:
· Արդյո՞ք նշել եք Ձեր ձեռքբերումները և ապագա նպատակները:
· Արդյո՞ք նամակը վստահություն, և ոչ թե ամբարտավանություն է ար-
տահայտում:
Ինչպե՞ս պատրաստվել
հարցազրույցին
Նախապատրաստվեք մինչև հարցազրույցի ներկայանալը : Տեղեկություն
հավաքեք այդ ընկերության մասին` ուսումնասիրելով ընկերության
կայքէջը, ինչպես նաև այն աշխատատեղի մասին, որին հավակնում եք:
Հարցազրույցի ժամանակ հավանաբար կհարցնեն, թե ինչու՞ եք ցանկանում
այդ աշխատանքը: Ինչպիսի՞ աշխատավարձ եք ակնկալում ստանալ սկզբ-
նական շրջանում:
Արտաքին տեսքը: Ձեր հագուստը, հարդարանքը, խոսակցության լեզուն և
մարմնի շարժուձևը ևս շատ ինֆորմացիա կարող են տալ Ձեր մասին:
Նույնիսկ եթե գիտեք, որ ընկերությունում կրում են ամենօրյա հագուստ,
այնուամենայնիվ, ներկայացե°ք պաշտոնական հագուստով: Այն ցույց է
տալիս Ձեր հարգանքը աշխատանքի նկատմամբ:
Եղեք քաղաքավարի: Մի° մոռացեք ներկայանալ և ողջունել զրուցակցին,
ձեռք սեղմել: Հարցազրույցից հետո հիշեք շնորհակալություն հայտնել:
Ճշտապահ եղեք: Եթե Դուք իրոք ուզում եք ընդունվել այդ աշխատանքին,
ապա հարցազրույցի գնացեք 5-10 րոպե շուտ: Պատասխանատվության
զգացումն այն է, ինչի վրա ուշադրություն են դարձնում բոլոր գործատունե-
րը: Հավաքեք Ձեր մտքերը մինչև հարցազրույցը:
Նախապատրաստվեք: Հարցազրույցի ներկայանալուց առաջ ստուգեք՝
բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Ձեզ հետ վերցրել եք: Ձեզ հետ վերցրեք
ռեզյումեի, դիպլոմների և երաշխավորական նամակների լրացուցիչ
օրինականեր: Դուք կդիտվեք, որպես կազմակերպված անձնավորություն:
183
Հիշեք, որ պետք է.
1. Հպարտանալ աշխատանքով:
Նշանակություն չունի, թե ինչ գործով եք զբաղվում, հարկավոր է այն
կատարել սիրով: Պարտականությունն առանց սիրո` մարդուն դարձնում է
դյուրագրգիռ: Հպարտացեք Ձեզնով և Ձեր հմտություններով: Սակայն մի
թողեք, որ հպարտությունը վերածվի մեծամտության: Հիշեք, որ մրցունակ
լինելու համար միշտ էլ անհրաժեշտ է սովորել և ընդօրինակել: Պատաս-
խանատվությունն առանց սիրո` մարդուն դարձնում է անհարգալից:
2. Նախաձեռնող լինել: Ղեկավարներն իրոք նկատում են ակտիվ աշխա-
տողներին: Մի° սպասեք, որ Ձեզ հանձնարարություն տրվի, ինքներդ նա-
խաձեռնեք ինչ անել: Եթե կարծում եք, որ կարող եք որևէ գործընթաց բա-
րելավել, ապա մի զլացեք հայտնել այդ մասին Ձեր ղեկավարին:
3.Ստանձնել պատասխանատվություն: Եղեք խիզախ Ձեր վրա կրելու այն
պատասխանատվությունը, որը նախատեսված է Ձեր աշխատանքային պայ-
մանագրով: Պատասխանատու եղեք Ձեր գործընկերոջ նկատմամբ:
4. Լսել և ուշադիր լինել: Մի° գործեք որպես ամենագետ, ընդունեք նոր
գաղափարները: Լսեք Ձեր ղեկավարին ու գործընկերներին, և այդ դեպքում
նրանք նույնպես կցանականան լսել Ձեզ:
5. Ընդունել աշխատանքը որպես սովորելու գործընթաց:
Ամեն առավոտ մտածեք, թե ինչ կարելի է այդ օրը սովորել աշխատան-
քում: Դրսևորեք թիմային աշխատանքի կարողություններ, գրագիտություն,
և Դուք նոր հմտություններ ձեռք կբերեք կարճ ժամանակահատվածում:
Չգիտես ինչու, մեզանից շատերի մոտ ընդունված է, որ խոսող
մարդն ավելի խելացի է: Նշանակում է` նա լիդեր է, չէ որ ասելիք ունի և կարո-
ղանում է գրավել մարդկանց ուշադրությունը, իսկ ինչո՞վ հպարտանա լսողը:
Այն, որ շատ դեպքերում խոսելն իրոք անհրաժեշտ է, հատկապես գեղեցիկ խո-
սելը, անվիճելի է, բայց լսելու կարողությունը` պետք է միշտ: Հիշեք, որ լսելն
ավելի դժվար է, քան խոսելը: Եթե ինչ-որ մեկը խոսում է, շատ անգամ ես ու-
զում նրան ընդհատել, եթե հանկարծ ինչ-որ բան ես հիշում կամ կարծում ես,
որ նա սխալ է: Բայց լսել մինչև վերջ, անկախ ամեն ինչից, երբեմն շատ դժվար
է: Երբ մարդը խոսում է, նա ինչ-որ ինֆորմացիա է հայտնում և եթե այդ ինֆոր-
մացիան ուրիշների համար օգտակար է, դա գովելի է: Սակայն ընդհանուր առ-
մամբ, հիշեք, որ խոսող մարդը խոսելու ընթացքում ոչինչ չի սովորում, նա
ասում է միայն այն, ինչ արդեն գիտի: Իսկ լսո՞ղը: Լսողը շատ բան կարող է սո-
վորել, եթե նա ուղղակի հանգիստ լսի: Բացի այդ, մարդիկ ավելի շատ սիրում
են խոսել, քան լսել: Հետևաբար, որպեսզի այդ մարդիկ զգան իրենց կարևոր«
դուք պետք է լինեք լսողի դերում: Մարդու համար ամենամեծ ոգևորություննե-
րից մեկն այն է, երբ նրան ուշադիր լսում և հասկանում են:
Խոսելը շատ կարևոր է, երբ դա արվում է տեղին: Սակայն լսելը` պետք է
միշտ: Ով կարողանում է համբերատար լսել մարդկանց անկախ ամեն ինչից և
մտնել նրանց դրության մեջ, շատ բանի կարող է հասնել կյանքում: Ընդհանրա-
պես, որքան հասարակ« կանոններ կան, որոնք հասկանալով՝ մարդը իր կյան-
քում շատ բան կարող է փոխել:
Հարաբերություններ ստեղծելու և պահպանելու կարողությունը ամենա-
կարևորն է կյանքում: Պետք է նաև սովորել լսել: Լսելու՝ այսինք պատրաստ լի-
նել խորապես հասկանալու մեկ ուրիշի մոտեցումները: Փորձիր սկզբում հաս-
կանալ, ապա հասկացվել: Շփվելու կարողությունը ամենակարևորն է կյան-
քում: Դու տարիներ ես կորցնում ինչպես կարդալ և գրել, ու տարիներ խոսել
սովորելու համար: Բայց լսելու մասին ինչ կասես: Հավանաբար ոչ, ճիշտ եմ:
Եթե դու նման ես մեծամասնությանը, դու հավանաբար սկզբում ուզում ես
208
հասկացված լինել, դու ուզում ես քո տեսակետը անց կացնել: Այդպես անելով
դու կարող ես խոսակցին ամբողջովին անտեսել, ձև անելով, թե լսում ես ուն-
կնդրել միայն որոշակի ընտրովի հատվածների կամ ուշադիր կենտրոնանալ
միայն արտասանված բառերին և կորցնել իմաստը ամբողջությամբ: Ինչո՞ւ է
այդպես ստացվում: Որովհետև մարդկանց մեծամասնությունը լսում են պա-
տասխանելու, այլ ոչ հասկանալու մտադրությամբ: Դու լսում ես ինքդ քեզ ասես
մտքումդ պատրաստում ես ինչ պետք է ասես, ի՞նչ հարցերը պետք է տաս և
այլն: Դու մաղում ես այն ամենը, ինչ լսել ես քո կյանքի ընթացքում, քո կոորդի-
նատական համակարգով: Դու ընտրում ես այն, ինչ ուզում ես լսել` համապա-
տասխանեցնելով քո ինքնակենսագրությանը: Փորձիր լսել դիմացինին …
Ի լրումն ղեկավարի ու ենթակայի միջև տեղեկատվության, գոյություն
ունի նաև հաղորդակցություն ղեկավարի և նրա աշխատանքային խմբի միջև:
Աշխատանքային խմբի հետ կոմունիկացիաները հնարավորություն են ընձե-
ռում բարձրացնել խմբի գործողությունների արդյունավետությունը: Այս կոմու-
նիկացիաների նպատակը աշխատողների մեջ աշխատանքի, նրա արդյունքնե-
րի և փոխհատուցման նկատմամբ վստահության ձեռք բերումն է:
Քանի որ տեղեկատվության փոխանցմանը մասնակցում են խմբի բոլոր
անդամները, ամեն մեկը հնարավորություն ունի խորհելու նոր խնդիրների և
առաջադրանքների մասին, այն մասին, թե ինչպես համատեղ աշխատել:
Ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ միջանձնային կոմունիկացիաներում
կարող են հանդիպել արգելքներ, որոնցից են.
Þ ընկալմամբ պայմանավորված արգելքներ
Þ իմաստաբանակն արգելքներ
Þ անորակ հետադարձ կապ
Þ վատ ունկնդրում և այլն:
Մարդիկ միևնույն տեղեկատվությունը կարող են տարբեր կերպ մեկնա-
բանել, ընկալել այն յուրովի` կախված փորձից, մասնագիտական գիտելիքնե-
րից ու նաև շահերից: Փորձի կամ նախապես ընկալված հասկացությունների
հետ հակասության մեջ մտնող տեղեկությունը հաճախ լրիվ մերժվում է, որոշ
դեպքերում էլ` խեղաթյուրվում:
Բուն տեղեկատվության հանգամանքով պայմանավորված` առավել էական խոչընդոտը լեզվագործածության ներհակ լինելն է: Խոսքային հաղորդակցումը արդյունավետ է և ընդհանրապես հնարավոր, եթե տեղեկությունները
փոխանակողների միջև առկա են որոշակի լեզվական համապատասխանություն: Հակառակ պարագայում, պետք է հաշվի առնել տեղեկատվության շղթա-
յում լեզվական թյուրըմբռնումների անխուսափելիությունը:
Առավել դժվար է հաղթահարել շահերից բխող տեղեկատվական արգելք-
ները: Շատ հաճախ միջին և ստորին մակարդակի ղեկավարները ձգտում են
հաճոյանալ իրենց վերադասին և նրանց ներկայացնում են միայն այն տեղեկա-
տվությունը, որոնք նրանք ակնկալում են ստանալ: Հետևապես, այդ երևույթը
տեղի է ունենում, եթե կառավարման բարձր մակարդակի ղեկավարը նախընտ-
րում է ստանալ միայն դրական տեղեկություններ:
Մյուս արգելքն այն է, որ հաճախ կառավարման միջին մակարդակի ղե-
կավարները ավելի շատ հակված են լսելու, ընկալելու կառավարման ավելի
բարձր մակարդակից ստացված տեղեկությունը և հաշվի չառնելու ստորին
օղակներից հաղորդվածը: Դա բացառելու համար, որպես կանոն, վերադաս ղե-
կավարները պարտավոր են, օրինակ` պարբերաբար անցկացնել հարցաթեր-
թիկային հարցումներ, հանդիպել, հաղորդակցվել սկզբնական օղակների աշ-
խատողների հետ, աշխատողների համար ապահովել առաջարկությունների
մշտապես ներկայացման հնարավորություն:
Հաջորդ արգելքները իմաստաբանական են:
Տեղեկության փոխանակման սիմվոլների ամբողջականությունը այս կամ
այն համակարգում կոչվում է տեղեկության լեզու: Գործնականում, տեղեկու-
թյան քանակական գնահատման համար կիրառվում են տեղեկության լեզվի
տարբեր միավորներ` նշաններ, բառեր, թվեր, և այլն: Բուն տեղեկությունը
պետք է լինի ստույգ և պարզ: Քանի որ խոսքերը, սիմվոլները կարող են տար-
բեր նշանակություն ունենալ, ապա հաղորդողը պարտավոր է տեղեկությունը
ձևակերպել այնպես, որ ընկալումը առավելագույն չափով իմաստին համապա-
տասխան լինի:
Միջանձնային կոմունիկացիաների արդյունավետության խոչընդոտ է
նաև հետադարձ կապի բացակայությունը: Հետադարձ կապն անհրաժեշտ է, որ
ուղարկողը համոզվի, թե հաղորդումը ընդունվել է անխաթար:
Գոյություն ունեն հետադարձ կապի հետևյալ ձևերը. հարց տալ, առա-
ջարկել կրկնելու արտահայտված մտքերը, մարդու ժեստերը, և ձայներանգը
210
գնահատել լսելու ժամանակ ու պարզել ընկալման բնույթը և աստիճանը: Հե-
տադարձ կապը կարելի է նաև հաստատել աշխատանքի առաջին արդյունքնե-
րի նկատմամաբ վերահսկողությամբ: Հետադարձ կապի արդյունավետ եղա-
նակ է <<բաց դռների>> քաղաքականությունը:
Ենթակաները պետք է զգան, որ ղեկավարը պատրաստ է նրանց հետ
քննարկել ցանկացած հետաքրքրող հարց:
Կազմակերպություններում տարածված կոմունիկացիոն ձևերից են նաև
ոչ ձևական կոմունիկացիաները /շշուկների տարածումը/: Ընդ որում, տեղեկու-
թյունը շշուկի ձևով շատ ավելի արագ է հաղորդվում, քան պաշտոնական հա-
ղորդումների եղանակներով:
Թեպետ շշուկները ոչ ճիշտ տեղեկության համբավ են վայելում, այնու-
ամենայնիվ, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, ոչ ձևական հաղոր-
դումների եղանակներով տարածված տեղեկությունները հաճախ կարող են լի-
նել ճշգրիտ և նպատակային: Դրանք կարող են հետապնդել կառավարչական
ապագա որոշումները աշխատանքային կոլեկտիվում փորձարկելու նպատակ:
Հաճախ շշուկերը ընդունվելիք որոշումների վերաբերյալ տեղեկությունների
անհարկի արտահոսքի հետևանք են:
Այսպիսով, միջանձնային կոմունիկացիաները կենսականորեն անհրա-
ժեշտ են ամբողջ կազմակերպության ներսում տեղեկատվության արդյունա-
վետ գործառության, կառավարման խնդիրնեիր հաջող լուծման համար: Հենց
դա է հաստատում նշանավոր մենեջեր Յակոկալի կարծիքը. <<Երբ որևէ ղեկա-
վարի մասին խոսելիս ասում են, թե նա մարդկանց հետ լեզու չի գտնում, ապա
ես համարում եմ այդպիսի բնութագիրը սպանիչ: Այդ մարդուն պարզապես
ոչնչացրեցիք`սա է իմ անփոփոխ կարծիքը: Եթե նա չի կարողանում մարդկանց
հետ իր հաղորդակցումը կարգավորել, ուրեմն անհուսալի վիճակում է. չէ՞ որ
հենց դրանում է կառավարման բուն էությունը: Ոչ թե շների, ոչ թե կապիկների
հետ գործ ունի, այլ մարդկանց, միայն ու միայն մարդկանց հետ>>:
Դ. Քարնեգիի մշակած 12 կանոնները, որոնց կատարումը հնարավորություն կտա հակել զրուցակցին սեփական տեսակետին.
Վեճի մեջ հաջողության հասնելու ճիշտ եղանակը վեճից խուսափելն է
Դրսևորեք հարգանք զրուցակցի կարծիքի նկատմամբ, երբեք մի ասեք,
որ նա ճիշտ չէ
Եթե դուք ճիշտ չեք, խոստովանեք դա արագ և վճռական
Հենց սկզբում տրամադրվեք սիրալիր տոնի
Կարողացեք հասնել նրան, որ զրուցակիցը հենց սկզբից ասի ձեզ`
<<այո>>
Թողեք, որ հիմնականում խոսի ձեր զրուցակիցը
Թողեք զրուցակիցը կարծի , որ ձեր կողմից արտահայտած կարծիքնը
իրենն է
Միշտ ձգտեք անկեղծորեն նայել իրերին՝ ձեր զրուցակցի
տեսանկյունից
Համակրանքով վերաբերվեք ուրիշների մտքերին և ցանկություններին
Կոչ արեք ավելի ազնվաբարո շարժառիթների
Ներկայացրեք ձեր մտքերը տպավորիչ
Մարտահրավեր նետեք,
կպեք հոգու նուրբ լարերին
Դիկտատո՞ր, թե՞ դեմոկրատ
Այս թեստն ամենևին էլ քաղաքական գործիչների համար չէ, ինչպես
կարելի է ենթադրել վերնագրից, այլ նրանց համար, ովքեր ցանկանում են որո-
շել մարդկանց հետ իրենց շփման ոճը:
Այս պնդումներից յուրաքանչյուրի <<այո>> պատասխանը գնահատեք 2 միավորով: <<Ոչ>>-ը` 0 միավոր:
1. Դուք սիրու՞մ եք տեղյակ լինել բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են
ունենում ձեր ծանոթների հետ:
2. Դուք զգուշավորությա՞մբ եք վերաբերվում նոր ծանոթներին և դժվա±ր եք մ-
տերմանում մարդկանց հետ:
3. Դուք հիշաչա՞ր եք և դժվարությա՞մբ եք դիմանում քննադատությանը:
4. Ավելի շուտ դուք կսկսեք խորհուրդներ տալ, քան խորհրդակցել ուրիշների հետ:
5. Ձեզ համար հանգստության գրավականն ամեն ինչում կարգ ու կանոնը և
կարգապահությու՞նն է:
6. Դուք հաճախ եք զայրանում, երբ ծանոթները պատմում են իրենց նվաճում-
ների մասին:
7. Նախապատվությունը տալիս եք մոխրադարչնագույն երանգներով հանդերձ-
ներին:
8.Սիրու՞մ եք վաղ արթնանալ, նույնիսկ հանգստյան օրերին:
9. Սիրու՞մ եք միայն այն կինոնկարներն ու հաղորդումները, որոնց մասին դրա-
կան արձագանք եք կարդացել կամ լսել:
10. Ձեզ բարկացնու՞մ են մարդիկ, ովքեր հաշվի չեն առնում ձեր կարծիքը:
246
Ամփոփեք
16-20 միավոր
Դուք իսկական դիկտատոր եք՝ ուժեղ, ինքնավստահ, իշխանության
ձգտող մարդ: Հավատարիմ ընկերներ ունեք, բայց նրանց էլ կարող եք հեշտ ու
հանգիստ վիրավորել՝ անտեսելով կամ նվազեցնելով նրանց ընդունակություն-
ներն ու տաղանդը:
8-14 միավոր
Դուք առաջնորդ եք՝ ուժեղ և տիրական մարդ: Կարողանում եք մարդկանց
ներշնչել ըստ ձեզ միակ ճշմարիտ տեսակները: Այդուհանդերձ, միանգամայն
բարեհաճ եք նաև ուրիշ կարծիքների հանդեպ, առանձնապես՝ եթե դրանք ան-
ձամբ ձեզ են վերաբերում:
0-6 միավոր
Դուք դեմոկրատ եք: Բազմաթիվ ընկերներ ունեք, բոլորի հետ էլ հավա-
սար փոխհարաբերությունների մեջ եք: Սակայն այդ փոխհարաբերությունները
որքան արագ առաջանում, նույնքան արագ էլ քայքայվում են: Դուք սիրում եք
լսել բոլոր կողմերին, իսկ հետո արդեն որոշում ընդունել: Հաճախ մտերիմները
կշտամբում
են ձեզ, որ անտարբեր եք իրենց ճակատագրի հանդեպ:
Комментариев нет:
Отправить комментарий