Խոսքի մշակույթ

Երկրորդ կուրս


Հովհաննես  Թուանյան


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։
Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:
1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։


Առաջադրանք

1.Պատմվածքը  բաժանել  տրամաբանական  մասերի  և  վերնագրել  յուրաքանչյուր  մասը:
1.Կոմիտասի  մտորումները  Փարիզի  փողոցներումհանդիպումը  լրագրավաճառ  տղայի  հետ:
2.Հնամաշ  դրամապանակը  իր  10  ֆրանկով.-
3.Բեռլինյան հուշերը:
4.Անսպասելի  անծանոթը:
5.Կոմիտասն  ու  իր  ընկերը` Նվագարանը:
2.Կոմիտասի  հուշերը  անցած  կիսաքաղց   օրերի  մասին:
Դեկտեմբերյան  ցուրտ  օրերն  էին:Կոմիտասը  քայլում  էր  փողոցով  ու  հիշում  իր  կիսաքաղց  օրերը:1896թ. Բեռլինի  բարձրագույն  երաժշտանոցում  ուսանելու  1-ին  ձմեռն  էր:Ամսական  թոշակը  վերջացացել  էրսպասում  էր  հաջորդինորը  չկար: Դուրս  էր  եկել  մի  ծանոթից  պարտք  խնդրելուբայց  ինքնասիրությունը  թույլ  չէր  տալիսՊատահական  գտնված  կես  մարկը  վիճակախաղի  տոմս  գնեց  ու  շահեց  հարյուր  մարկ:Այդ  օրերը  ունայն  էին  ու  տխուր:Կոմիտասը  համարում  էրոր  գալիք  բոլոր  օրերը  միասին  չեն    կարող   լցնել  այդ  փուչ  օրերից  և  ոչ  մեկը: Հիշում  էր, թե  ինչպես  կարմրեցերբ  կոնսերվատորիայի  պրոֆեսորը  արգելեց  վճարել  իրենքանի  որ  իմացել  էր  Կոմիտասի  աղքատության  մասին:
3.Ուրիշ  ինչպես  կարելի է  վերնագրել պատմվացքը:
Կարելի է պատմվածքը  վերնագրել  կորած  դրամպանակ:
4.Ներկայացրու  պատահական  անցորդներին  ովքեր  կարող  էին  դրամապանակի  տերը  լինել:
Դրամապանակի  տերը  կարող  էր  լինել  հին  վերարկույով  նիհար  ու  գունատ  դեմքով  անցորդըկարող  էր  լինել  բեռնակիր  ծերունին:
5.Կոմիտասի  բնավորությանոր  գծերնեին  երևում  այդ  դրվագներում:
Այս  դրվագներում  երևում  է  Կոմիտասի  ազնվությունըբարիությունըհոգատարությունը  մարդու  նկատմամբխորը  զգացմունքները, աշխարհում  անարդարության  հանդեպնպատակասլացությունը  և  հավատքը:

6.Ըստ  պատմվածքի  բնութագրել  Կոմիտասին:
Կոմիտասը   մեծահոգի, ազնիվ  էր  որովհետև  նա  մեկն  էր, որ անծանոթի  էր  սպասում վերադարձնելու  նրա  տասը  ֆրանկը:Նա  շատ  բարի  էր  ու  մարդասեր, որովհետև մտածում  էր, որ  այդ  մարդը թող  շուտ  գա  ու  տեր  կանգնի  իր   կորցրածիներկար  չորոնիգլուխը  չկոծի  այդ  փոքրիկ  ու  մեծ  կորստի  համար:Նա  շատ  մեծ  հայ  քրիստոնյա  էր,   բաց  երկնքի  տակ  աղոթք  էր  անում  աշխարհի  ձախողակ  ու  անօգնական  մարդկանց  բախտի համարաղոթք  էր  անում  և  գանգատ  էր  անում  նրանց  փոխարեն:


7.Համացանցից  փնտրել   գտնել  Կոմիտասին  կյանքին  և  կենսագրությանը  վերաբերվող  նյութերպատմել  հայ  բարերարների  մասին:



ԿՈՄԻՏԱՍԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանըծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (ԹուրքիաԿուտինա (Քյոթահիաքաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանըկոշկակար էրմիևնույն ժամանակ նաև երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհինորը գորգագործուհի էր։ 
Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորըերբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցըորն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեցև չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացածվախճանվել էր հայրըիսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր... 
«
Նա նիհարակազմվտիտ ու գունատ տղա էրմիշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։ 
Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։
Նա հիանալի երգում էրև պատահական չէրոր Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։
Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համարորն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։ 
1881 
թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգևոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էրտղան խոսում էր թուրքերեն ու Գևորգ Դկաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսումեթե ուզում եք՝ կերգեմ»։ 
Եվ  իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտներըկատարելապես տիրապետում հայերենին։
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։
1893-
ին նա ավարտում է ճեմարանըապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծշարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբժողովրդական գործիքների նվագախումբմշակում ժողովրդական երգերգրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։
1895 թվականին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգևոր աստիճանովՆույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելուՍակայնհանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացըԱյս պարապմունքները եվրոպական երաժշտական տեխնիկային տիրապետելու յուրատեսակ նախերգանք և ամուր հիմք հանդիսացան:Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից:Կոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիանՎերջինիս պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորն հաճախում է Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայությանգեղագիտությանընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններինՈւսումնառության տարիներին Կոմիտասն հնարավորություն ունեցավ «շփվել» եվրոպական երաժշտության հետ՝ ավելի հարստացնելով գիտելիքների իր պաշարըզբաղվել երաժշտա-քննադական գործունեությամբՄիջազգային երաժշտական ընկերության հրավերով նա դասախոսություն կարդաց՝ նվիրված հայ եկեղեցական և աշխարհիկ երաժշտությանըայն համեմատելով թուրքականարաբականքրդական երաժշտության հետ: 
1899
 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և իսկույն ձեռնամուխ լինում իր երաժշտական գործունեությանըԿարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխում է երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանումստեղծում է ոչ մեծ նվագախումբբարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը: 
Նա շրջում է Հայաստանի շատ վայրեր՝ գրի առնելով հազարավոր հայկականքրդականպարսկական եւ թուրքական ժողովրդական մեղեդիներկատարում երգերի մշակումներԼրջորեն զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքովուսումնասիրում է հայ ժողովրդական եւ հոգևոր մեղեդիներըաշխատում հայկական խազերի վերծանման վրաձայնեղանակների տեսությամբԿոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող և պրոպագանդիստԿոմպոզիտորը սկսում է խորհել նաև երաժշտական խոշորմոնումենտալ ձևերի մասինՄտադրվում է ստեղծել «Սասնա ծռեր» երաժշտական էպոսը եւ շարունակում է իր աշխատանքը «Անուշ» օպերայի վրաորը սկսել էր գրել 1904-ից:Նա իր ուշադրությունը բևեռում է ժողովրդական երաժշտական ստեղծագործության հետ կապված թեմաների վրաբացահայտում է ժողովրդական երգերի բովանդակությունըԻհարկե՛կոմպոզիտորի աշխարհայացքի նմանօրինակ հիմքերը պետք է հանգեցնեին եկեղեցու եւ Կոմիտասի միջև անխուսափելի կոնֆլիկտիԱստիճանաբարեկեղեցու նոր ղեկավարների անտարբերությունըվանական միաբանության հետադեմ խավի թշնամական վերաբերմունքըբամբասանքներն ու զրպարտանքն ավելի մեծացան և թունավորեցին կոմպոզիտորի կյանքըմի մարդուորը ժամանակակիցների տպավորության մեջ գամվել էորպես բացարձակապես աշխարհիկ անձնավորություն: 
Կոնֆլիկտն այնքան է խորանումոր Կոմիտասը մի աղերսագին գրավոր դիմում է հղում կաթողիկոսին՝ թախանձելով իրեն ազատ արձակելթույլ տալ հանգիստ ապրել և ստեղծագործել։ Այս դիմումն անհետևանք է մնումև սկսվում է ավելի անսքող հալածանք Կոմիտասի նկատմամբ:1910 թ-ին Կոմիտասը թողնում է Էջմիածինը ու մեկնում Կ.ՊոլիսՆա կարծում էրթե Պոլսում կարող էր գտնել այնպիսի միջավայրորը կհասկանար իրենկպաշտպաներ եւ կխրախուսեր իր գործունեությունըայստեղ նա կկարողանար իրականացնել իր իղձերըԿոմիտասը ցանկանում էր ստեղծել ազգային երաժշտանոցորի հետ էր կապում հարազատ ժողովրդի երաժշտության հետագա բախտըՍակայն կոմպոզիտորին չի հաջողվում այսինչպես և շատ այլ ձեռնարկումներ իրագործել։ Նրա բոլոր նվիրական մտահղացումներն հանդիպում են տիրող իշխանությունների անտարբերությանն ու խորտակվում:Պոլսում Կոմիտասը կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»: Վերջինս մեծ ժողովրդականություն վայելեց բնակչության լայն շրջաններումՆրա համերգային ծրագրերում հիմնականում տեղ էին գտնում հայ ժողովրդական երգերը:Կոմիտասն հաճախ իր ժամանակն անց էր կացնում ուղևորությունների մեջ՝ հանդես գալով զեկուցումներով ու դասախոսություններովիր կազմակերպած համերգներում ելույթ ունենալով որպես մեներգիչ ու խմբավարԿոմպոզիտորն հիանալի կերպով տիրապետում էր սրինգին եւ դաշնամուրին։ Նա օժտված էր իր ունկնդիրներին հուզելու եւ համոզելու մեծ ուժով:Կոմիտասի արվեստն հիացրել էր հռչակավոր երաժիշտներ Վենսան դ'ԷնդիինԳաբրիել ՖորեինՔամիլ Սեն-Սանսին... Իսկ 1906 թվականին մի համերգից հետո ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին հուզված բացականչել էր. «Հանճարեղ հայր ԿոմիտասՁեր երաժշտական հանճարին առջև կխոնարհիմ»: 
Պոլսում նույնպես Կոմիտասը չգտավ անշահախնդիր համախոհներորոնք կօգնեին իր ծրագրերն իրագործելու։ Դեռ ավելինեթե Էջմիածնում նա իր հարազատ ժողովրդի հետ էրմոտ էր նրա կենցաղին ու արվեստինՊոլսում զրկված էր նաեւ դրանից։ Այդուհանդերձնա շարունակում է իր լարված աշխատանքը։
Կոմիտասն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգեւոր գործերի ստեղծմանը։ Այս բնագավառում նրա գլուխգործոցը Պատարագն է՝ գրված արական երգչախմբի համար։
Կոմպոզիտորը կարևոր նշանակություն է տալիս նաև երաժշտագիտական գործունեությանը։ Փարիզում Միջազգային երաժշտական ընկերության համաժողովում նա կարդում է երկու զեկուցում՝ «Հայ ժողովրդական երաժշտություն» եւ «Հայ հոգեւոր երաժշտության մեջ հին եւ նոր նոտագրության մասին» թեմաներովորոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում համաժողովի մասնակիցների շրջանում։ Կոմիտասին առաջարկվում է կարդալ նաև չնախատեսված զեկուցում՝ «Հայ երաժշտության ժամանակիկշռիշեշտավորության եւ տաղաչափության մասին» թեմայով։ 
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունը սկսեց իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը։ 1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողներիհրապարակախոսներիբժիշկներիիրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերըականատես դարձավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիսբայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհիցփակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված եւ մելամաղձոտ։
1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն է՛լ ավելի վատթարացավև նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։
Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։
1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։
1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։
Ոչ պակաս ողբերգական ճակատագիր ունեցավ նաև Կոմիտասի հսկայական ժառանգությունը։ Նրա ձեռագրերից շատերը ոչնչացան կամ ցրվեցին աշխարհով մեկ... 
«
Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավճանաչեց իր հոգինիր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ էոր վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդովհայ ժողովուրդը պիտի ապրի նրանովինչպես այսօրայնպես էլ հավիտյան»։ (Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.):

Ալեք Մանուկյան
Հայ Բարեգործական Ընդհանուր Միության բազմամյա նախագահհայ ազգային մեծագույն բարեգործարդյունաբերողգյուտարարՀՀ ազգային հերոս:

 Ամերիկահայ հայտնի գործարարինժեներ-տեխնոլոգ և մեծ բարերար Ալեք Մանուկյանը ծնվել է 1901թԻզմիր (ԶմյուռնիաքաղաքումՆախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական դպրոցումԱվարտելուց հետո զբաղվել է ավտոմեխանիկությամբ:

Իզմիրը և Կոստանդնուպոլիսն այն եզակի քաղաքներն էինուր ջարդերը համատարած բնույթ չստացանՍակայն 1915 Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայում շարունակվող հայերի հետապնդումն ու անկայուն տնտեսական վիճակը պատանուն ստիպեցին հեռանալ ծննդավայից և հաստատվել ԱՄՆ-ումՇատ չանցած ընտանիքի մյուս անդամներն էլ միացան նրան ԱՄՆ Դեթրոիթ քաղաքում:

Ա.ՄանուկյանըԱՄՆ բազմաթիվ քաղաքներում ավտոմեխանիկի մասնագիտությամբ աշխատելովմեքենաշինության մեջ բավարար փորձ է ձեռք բերում և 1929թհիմնում իր սեփական «Masco Screw» ընկերությունըորն ավելի ուշ վերանվանվում է «Masco Corporation»-ի:
1930-ականների սկզբերինամերիկյան տնտեսական ճգնաժամի բարդ ժամանակաշրջանումՄանուկյանի ընկերությունը բավարար միջոցներ չի ունենում մտնելու NYSE` Նյու Յորքի ֆոնդային բորսաԱյդ տարիներին նա միանում է Հայ Բարեգործական Ընդհանուր Միությանը (ՀԲԸՄ):

1931թԱլեք Մանուկյանն ամուսնանում է հայուհի Մարի հետով նրան 2 զավակ է պարգևում: 1940թՄանուկյանն ընտրվում է ՀԲԸՄ-ի տնօրենների խորհրդի նախագահիսկ 1953թ.` ընկերության միջազգային նախագահ:
1989թ.-ից Ալեք Մանուկյանը ՀԲԸՄ-ի Ցմահ Պատվավոր Նախագահն էՆա ակտիվ համագործակցում էր նաև «Վարդանաց ասպետներ» կառույցի հետ և 1940թընտրվում Ավագ Սպարապետ:

1968թԱլեք Մանուկյանը և կինըՄարի Մանուկյանըհիմնում են ՀԲԸՄ-ի Մշակութային ֆոնդըորի գործունեությունն ուղղված էր հայկական գրական և գիտական աշխատանքների թարգմանությանն և հրատարակմանըինչպես նաև հայկական մշակույթն ամբողջ աշխարհով տարածելուն:

Մանուկյանը (ՀԲԸՄի միջոցովաշխարհի բազմաթիվ քաղաքներում սփյուռքահայության համար բազմաթիվ հայկական դպրոցներ է հիմնելորոնք բոլորն էլ կրում են Ալեք Մանուկյան անունըԿառուցել է նաև բազմաթիվ եկեղեցիներմշակութային կենտրոններթանգարաններարտերկրի շատ համալսարաններում հայագիտության ամբիոններ է հիմնելՄանուկյանն իր բարեգործական ավանդի համար պարգևատրել է միջազգային մրցանակներովԱրգենտինայի նախագահի մեդալովիսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա հայ բարերարին ՍբԳրիգոր Լուսավորիչ խաչ է նվիրել:

Հայ մեծ բարերարը մահացել է 1996թհուլիսի 10-ին ԴեթրոիթումՆրա մահից հետո ՀԲԸՄ նախագահությունն անցել է դստերըԼուիզ Սիմոն Մանուկյանին:
Ալեք Մանուկյանի անունը կրող փողոցներ կան ԵրևանումՄոնրեալում և Ստեփանակերտում:
Ալեք Մանուկյանի շիրիմը փոխադրվել է ՀՀ և ամփոփվել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում:



Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և լինել դաժան՝ դաժանների հետ: Փորձեք իմ տղային ուժ փոխանցել, որպեսզի նա չտրվի և չհետևի հաղթողի կողմն անցած ամբոխին:
Մարդկանց պետք է վերաբերվել այնպես, ինչպես նրանք են վերաբերվում քեզ: Քանի որ երե կոպիտ և դաժան մարդու հետ մեղմ վարվես, նա կկարծի, որ դու իրենից թույլ ես և պարտավոր ես այդպես անել: Բայց լինում են դեպքեր, երբ մարդն իր մեղմությամբ և նրբությամբ կարող է փոխել դիմացինի կոպիտ վերաբերմունքը: Սակայն այդպիսի դեպքերը քիչ են: Իսկ մեղմ մարդկանց հետ պետք է լինել մեղմ, որպեսզի նա հասկանա, որ գնահատում ես նրա մեղմությունը: Իսկ իսկ հակառակը պետք է անել այն դեպքում,  երբ դիմացինի մեղմության ետևում թաքնված է ինչ-որ վատ բան, իսկ նա փորձում է դա թաքցնել իր մեղմությամբ:

Պետք է լինել այնքան ուժեղ, որ ամբոխը չկարողանա փոխել քո սեփական կարծիքը: Նույնիսկ այն դեպքում, երբ բոլորը հակառակն են պնդում, չպետք է հանձնվել , երե համոզված ես, որ ճիշտ ես: Իսկ եթե վստահ չես, որ դու ճիշտ ես, ամոթ չէ փոխել կարծիքն ու հարկ եղած դեպքում ներողություն խնդրել: Դիմացինի կարծիքը ճիշտ ընկալելը նույնպես ուժեղ լինելու ապացույց է:

Առաջին կուրս


Այս մի քանի ամիսների ընթացքում ես շատ բան եմ սովորել: Իսկ ինչն արդեն գիտեի, ավելի է ամրապնդվել: Հիմա ես ավելի լավ եմ կարողանում վերլուծել պատմվածքները, կամ դրանք շարադրել այնպես, կարծես հենց ես եմ պատմվածքի գլխավոր հերոսը: Կարողանում եմ  ուրիշի ուղղակի խոսքը դարձնել անուղղակի և հակառակը, ավելի լավ եմ տիրապետում հայոց լեզվի քերականական մի շարք հմտությունների: Արդեն կարողանում եմ վարել գրավոր հարցազրույցներ: Այս տարի մասնակցել եմ մի շարք նախագծերի`  Սեբաստացիների օրեր, Մկրտիչ Պեշիկթաշլյան, Վահան  Տերյան, Վիկտոր Համբարձումյան,  Հովհաննես Թումանյան և այլն:   Ընթերցել եմ   Քնուտ Համսունի, Էռնեստ Հեմինգուեյի և Ումբերտո Էկոյի  ստեղծագործություններից, վերլուծել, գրել իմ խոհերը, վերաշարադրել  հերոսի անունից  և կատարել այլ աշխատանքներ: Սովորել եմ Տերյանի, Համո Սահյանի, Պարույր Սևակի բանաստեղծություններից:   Կատարած բոլոր աշխատանքներս  ներկայացված են իմ բլոգում: 



Շատ տարիներ առաջ էրդեռ փոքր էիհազիվ յոթ-ութ տարեկան երեխասովորականի պես մի սենյակում խաղում էի  խաղալիքներովերբ հայրիկը ներս մտավ և ասացոր շուտ հագնվեմգնում ենք.. Իսկ թե ուրչհասցրի հարցնելԱրագ հագնվեցի և դուրս եկանքՄեզ միացավ նաև Քեռի Ջորջը:
Գնացինք մի լճափորտեղ երկու նավակ կարև երկու տղամարդԵրբ հարցրի թե ովքեր են նրանքհայրս ասացոր հնդկացիներ ենՄենք նստեցինք նավակներից մեկը և այդ հնդկացիները հրեցին նավակըՀետո հնդկացիներից մեկը ցատկեց մեր նավակիսկ մյուսը ցատկեց մյուս նավակի վրաորտեղ Քեռի Ջորջն էրՆավակները իրարից հեռու էինհազիվ էի տեսնում Քեռի Ջորջենց նավակըբայց լսում էի նրանց ձայներըՄրսում էիինձ հետ տաք հագուստ էլ չէի վերցրելորովհետև չգիտեիթե ուր ենք գնումՈրոշեցի հարցնել և հայրս ասացոր գնում ենք Հնդկացիների գյուղակորովհետև այնտեղ մի հիվանդ կին կա:
-Հասկացագնում ենք նրան բուժելու,- մտածեցի եսՉ՞է որ հայրս բժիշկ էրև առաջին դեպքը չէրոր նա ինձ էլ է տանում իր հետ հիվանդների մոտՆա ուզում էրոր երբ մեծանամիր նման բժիշկ դառնամ:
Ահա և հասանք տեղՆավակից իջնելուց հետո շատ երկար քայլեցինքՄի հյուղակի պատուհանում լույս կարՄի տատիկլապտերը ձեռքին բռնած կանգնել էրմեզ էր սպասումՄտանք ներսորտեղ մի հնդկուհի էր պառկածԵրևի հենց նրան էլ պիտի բուժեինքՆա բարձր գոռում էրիսկ այդ նույն մահճակալի երկրորդ հարկում պառկած էր մի տղամարդՆրանց մոտ տատիկներ էին հավաքվել և ինչ-որ բաներ էին խոսումքննարկումբայց ես չէի հասկանում:
Հայրս նրանց ասացոր ջուր բերենու մինչ կբերեիննա ինձ բացատրեցթե ինչ է այստեղ կատարվում:
– Այս կինը պատրաստվում է երեխա ունենալՆիք,– ասաց նա։
– Չնայածոր ես չէի հասկանումբայց ասացիոր ես գիտեմ:
– Ոչինչ էլ չգիտես,– ասաց հայրս,– ի՛նձ լսիր։
– Սրանք ծննդաբերության ցավեր են կոչվում։ Երեխան ուզում է ծնվելնա էլ է ուզում ծնել։ Բոլոր մկաններն աշխատում ենոր երեխան ծնվի։ Ահա թե ինչու է նա ճչում։
Այ հիմա հասկացաԲայց չե՞նք կարող նրան դեղ տալոր հանգստանաԱխր նա գոռում է:
Իսկ նա ասացոր նրա գոռոցները կարևոր չեն:
Երեխան ծնվեցՀայրս ասացոր տղա էԲայց ես արդեն չէի նայումՆրանք խոսում էինիսկ ես հետաքրքրությունս կորցրածդանդաղ քայլում էի այս ու այն կողմՀետո մի պահ գլուխս բարձրացրի վերևու տեսա մահճակալի վրա պառկած այն տղամարդունՆա լռիվ պատված էր արյունովԻ՞նչ էր կատարվումՀայրս քեռի ջորջին ասացոր ինձ դուրս տանիԵրևիոր չտեսնեմ այդ տեսարանըԲայց ես արդեն հասցրել էի տեսնել:
Արդեն լուսանում էրԵս ու հայրս քայլում էինք դեպի լիճըու զրուցում:
 Իզուր քեզ այստեղ բերիՆիք,– ասաց հայրս,– սարսափեփ տհաճ իրավիճակ էր քեզ համար։
– Մի՞շտ են կանայք այսպես դժվար երեխա ունենում,– հարցրեցի ես։
– Ոչայսպես հազվադեպ է լինում։
– Հայրիկինչո՞ւ էր նա սպանել իրեն։
ՉգիտեմՆիքերևի չէր դիմացել այդ ամենին։
Հաճա՞խ են տղամարդիկ ինքնասպան փնումհայրիկ։
– Այնքան էլ չէՆիք։
– Իսկ կանա՞յք։
– Շատ հազվադեպ։
Երբե՞ք։
– Դեերբեմն պատահում է:
– Հայրիկդժվար է՞ մեռնելը։
Չէկարծում եմբավական հեշտ էՆիքնայած հանգամանքներին։
Մենք նստեցինք նավակ ու ետ էինք վերադառնումԵս ետնամասում էի նստածիսկ հայրս թիավարում էրԵս ամբողջ ժամանակ լուռ մտածում էիՀիշումթե ինչ եղավ այս կարճ ժամանակահատվածումՃիշտ էես ինձ պահում էի սառըբայց իմ ներսում անհասկանալի ինչ-որ բան էր կատարվումՉ՞է որ ես երբևէ չէի տեսել մարդու ծնունդըԵրբևէ չէի տեսել մարդու մահըԻսկ այդ օրը ես տեսա դրանք միաժամանակՉհասկացաթե ինչու էր այդ մարդը դիմել այդ քայլինՆա այդքան թույլ էրոր չդիմացավ այդ հուզվածությանըԱխր նա կարող էր տեսնել իր երեխաինԱխր նա դեռ կարող էր երկար ապրել:
Ես նրա փոխարեն հաստատ այդ քայլը չէի անիԵս երբեք չեմ մահանալու:

Իմ խոհերը ‹‹Նվաճողը›› պատմվածքի մասին

Կարդալով ‹‹Նվաճողը›› պատմվածքը` սկզբում այդքան էլ չէի հավանել այն, քանի որ գլխավոր կերպարը անում էր անպիսի բաներ, ինչը իմ կարծիքով սխալ է: Բայց երբ կարդացի պատմվածքը մի քանի անգամ, ինքս ինձ համար ամեն անգամ արեցի հետաքրքիր բացահայտումներ և քիչ- քիչ սկսեցի սիրել պատմվածքը: Զարմանալի է, բայց սկսեցի այդքան շատ չմեղադրել պարոնին, ում անունն այդպես էլ անհայտ մնաց, ինչը նույնպես ունի իր խորհուրդը: Մեղադրում էի, որովհետև սիրահարվելուց և իր սերը վայելելուց հետո նա հեռանում է շատ հեշտ ու հանգիստ` անգամ չմտածելով կնոջ զգացմունքների մասին և նույնիսկ հրաժեշտ չտալով նրան: Եվ սկսեցի չմեղադրել, որովհետև նա ընդամենը սիրահարվում էր կանանց և չէր կարողանում չարտահայտվել: Նա կնամոլ էր և ուներ մի առավելություն, որ կարողանում էր նվաճել ցանկացած կնոջ սիրտ: Իսկ ինչու ասացի ցանկացած, որովհետև տեսա երեք դեպք, և տեսնելով թե ինչ է լինում ամեն անգամ վերջում և ինչպես է սկսվում մյուս նորը` վստահ եմ որ նրանցից և՛ առաջ, և՛ հետո, շատերն են եղել: Բայց իհարկե կխոսեմ այս երեք կանանց մասին, որոնց նույնպես ինչ-որ տեղ մեղադրում եմ, ինչ-որ տեղ՝ ոչ: Մեղադրում եմ, որովհետև նրանք համարյա չճանաչելով տղամարդուն` հանգիստ  թույլ էին տալիս նրան մտնել իրենց կյանք: Եվ արդարացնում եմ այնքանով, որ նրանք ուղղակի չէին կարողանում անտարբեր մնալ պարոնի սիրունՆվաճողը դուր էր գալիս նրանց: Նրանք սկզբում սառն ու անտարբեր էին: Խաբեբաներ: Իսկ հետո չէին դիմանում պարոնի գայթակղությանը. Հանձնվում էին, իսկ արդյունքում՝ կոտրված սրտեր, ու նունքան նվաճող ու չկոտրված պարոն:
Իսկ հիմա երեք կանանց մասին, որոնցից երկուսը նույն բախտին արժանացան, իսկ երրորդը հաստատ կարժանանար, եթե հեղինակը մի փոքր էլ շարունակեր գրել պատմվածքը:
Առաջին կնոջն այդպես էլ չսիրեցի: Բայց չեմ խոսի նրա սխալներից: Միայն կասեմ, որ լավ է, որ սկզբում կարողանում էր այդքան սառը ձևանալ:
Երկրորդ կնոջ կերպարում էլեգանտություն տեսա, ու դա շատ դուր եկավ ինձ: Սիրում եմ այդպիսի կանանց: Ի՜նչ գեղեցիկ էր նա խոսում պարոնի հետ՝ միաժամանակ տալով շատ արժանի պատասխաններ նրան: Մտրակով մի այնպիսի հարված տվեց պարոնինսրտիցս էր: Ափսոս, վերջում սխալ ընտրության պատճառով նա էլ ունեցավ կոտրված սիրտ ու եղավ խաբված:

Դե իսկ երրորդին, այդպես էլ չհասցրի լավ ճանաչել: Բայց նրան էլ մի քիչ սիրեցի: Չէ՞ որ նա դեռ չհանձնվեց ու չդարձավ պարոնինը


Նամակ Թումանյանին

Իմ սիրելի Թումանյան, ես Ձեզ ճանաչեմ եմ վաղ մանկուց: Իմ առաջին գիրքը եղել է Ձեր հեքիաթների գիրքը: Շատ փոքր ժամանակ, երբ ես նույնիսկ դեռ տառերը չգիտեի, թերթում էի հենց Ձեր գիրքը: Եվ դա պատահական չէ, որովհետև ինչպես Դուք եք ասում, հենց Դուք եք ամենայն հայոց բանաստեղծը:
Ձեր ստեղծագործություններից շատերն եմ կարդացել` hեքիաթները, բալլադները, պոեմները, բանաստեղծություններըԱմենից շատ սիրում եմ <<Թմբկաբերդի առումը>>:  Հատկապես սիրում եմ գործի անմահությունը գովերքող այս տողերը:

Գործն է անմահ, լավ իմացեք,
Որ ապրում է դարեդար,
Երնեկ նրան, ով իր գործով
Կապրի անվերջ, անդադար:

Այս տողերը ինձ շատ հարազատ են, քանի որ ես նույնպես կարծում եմ, որ մարդուն հիշում են իր կատարած աշխատանքներով, ինչպես որ Ձեզ են ճանաչում Ձեր հանճարեղ ստեղծագործություններով:
Շնորհավոր Ձեր ծնունդը, մեծ բանաստեղծ:


Ես լիովին համաձայն եմ Ումբերտո Էկոյի հետ, քանի որ ես նույնպես կարծում եմոր պետք չէ մտածելթե երբ մեզ ինչ- որ բան պետք լինիմենք կարող ենք գտնել համացանցիցև կարիք չկա մտապահել այդ ամենըԻհարկեկարելի է վերցնել համացանցից ամեն ինչբայց պետք է փորձել մտապահել այն ամենը, ինչը մեզ պետք է: Մտապահելով քեզ պետք եկածըմարդը հարստացնում է իր ներաշխարհըդառնում ավելի լայնախոհև ինչպես հեղինակն է ասումապրում է ոչ թե մեկ կյանքովայլ բազմաթիվ կյանքերովՇատ բան իմանալով և մտապահելով, մենք նաև կխուսափենք այն սարսափելի հիվանդությունից, որը կոչվում է Ալցհեյմերի: Դրանից մարդը նույնիսկ կարող է մահանալ:
Ինձ շատ դուր եկավ այս հատվածը.<<Այսօրերբ կինոթատրոն ես գնումստիպված ես որոշակի նշանակված ժամի մտնելերբ ֆիլմը սկսվում էու հենց որ սկսվում էկարող է գտնվել մեկըովօրինակձեռքիցդ կբռնի ու կպատմիթե ինչ է լինելու։ Իմ ժամանակներումկարելի էր ցանկացած ժամի մտնել կինոթատրոնայսինքն,՝ ֆիլմի կեսից , երբ ինչ-որ բաներ արդեն իսկ տեղի էին ունեցելու մենք փորձում էինք հասկանալթե ինչ էր դրանից առաջ եղել (հետոերբ ֆիլմը նորից էր սկսվումնայում էինքթե արդյոք ամեն ինչ ճիշտ ենք հասկացելթե ոչ։ Բացի դրանիցեթե ֆիլմը քեզ դուր էր եկելկարող էիր մնալ և նորից այն նայելնույնիսկ այնինչ արդեն տեսել էիր)։ Եվ ահա կյանքը նման է իմ ժամանակների ֆիլմի դիտմանը։ Մենք մտնում ենք կյանքերբ շատ բաներ արդեն տեղի են ունեցել հարյուրավորհազարավոր տարիներ առաջև շատ կարևոր է գիտենալ այնթե ինչ է տեղի է ունեցել մեր ծնվելուց առաջ որն անհրաժեշտ էորպեսզի հասկանանք հիմա տեղի ունեցող շատ նոր բաների պատճառը>>:  Չ՞է որ մարդկության պատմությունը անընդհատ կրկնվում է, և պետք է դասեր առնել այդ պատմությունից:

Հարցազրույց Մարինե  Մկրտչյանի հետ.

- Քանի՞ տարի էոր դուք սեբաստացի եք:

-Արդեն 17 տարի է, ինչ սեբաստացի եմ:

Քանի՞ երգչախումբ եք ունեցելՄի քիչ պատմեք Ձեր երգչախմբերի հաջողությունների մասին:

- Արթիկում ունեցել եմ 3 երգչախումբ՝ մանկական, ուսանողական և մեծահասակների երկսեռ։ Երկսեռ երգչախումբը մասնակցել է Երևանում անցկացվող«Երգի տոն»-երին, ելույթներով հանդես է եկել Էջմիածնում տեղի երկսեռ երգչախմբի հետ, բազմիցս՝ Արթիկում։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկական երգչախումբը ելույթներով հանդես է եկել Երևանի կամերային տանը, Ա Տիգրանյանի և  Տ Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցներում, Ա Բաբաջանյանի անվան համերգային դահլիճումԽԱբովյանի անվան մանկավարժական համալսարանում և այլն։  Իմ երգչախմբերի հաջողությունը համարում եմ երգիչների համախմբվածությունն ու մեծ նվիրումը մեր գործին։

Դուք ոչ միայն երգչախմբի ղեկավար եքայլ նաև երգում եք «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբումԴա ձեզ օգնու՞մ էթե՞ խանգարում։

- Կարծում եմ՝ արվեստի և արվեստագետի հետ շփումը կարող է միայն օգնել։


- Պատմեք Ձեր հետագա անելիքների մասին։
- Անընդհատ փնտրել, ստեղծագործել, սովորել։

 Հետևելով կայքին` տեսնում ենքոր Դուք ֆիլմերի տեսքով պարբերաբար լուսաբանում եք «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ելույթները  Եղեգնաձորի շրջանումՏավուշի մարզումՂարաբաղում... Ի՞նչ է տալիս Ձեզ այդ աշխատանքը։

- Դեռ փոքր հասակից հայրիկիս լուսանկարչական ֆոտոխցիկով սիրում էի նկարել։ Հայրս որոշեց, որ ես իմ անձնականը պետք է ունենամ և նվիրեց։ Դա երևույթ էր իմ կյանքում։ Հիմա ես աշխատում եմ հնարավորինս շատ ներկայացնել այն լավ գործերը, որոնք կատարվում են իմ և ինձ շրջապատող ընկերներիս կյանքում։ Թե որքանով է դա հաջողվում՝ թող որոշեն դիտողները, ես աշխատում եմ լինել անկեղծ`հիմնականում ներկայացնել կարևորը, հետաքրքիրը, հաջողվածը։

Իմ խոհերը Վիկտոր Համբարձումյանի կտակի մասին

Վիկտոր Համբարձումյանը իրեն հաջորդող սերուներին կտակել է տիրապետել հայոց լեզվին: Ես նույնպես կարծում եմ, որ չկա ավելի կարևոր բան հայ մարդու համարքան իր լեզուն շատ լավ իմանալը: Եթե մարդը լավ չգիտի իր լեզուն, իմ կարծիքով նա չի կարող համարվել հայրենասեր: Եթե մարդն իրեն համարում է հայ, ուրեմն ուր էլ որ լինի, ինչքան ժամանակ էլ բացակայի իր հարազատ երկրից, ոչ մի դեպքում չպետք է մոռանա իր լեզուն: Վիկտոր Համբարձումյանի խոսքերով,յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Ամենից շատ զարմացած եմ, որ աշխարհահռչակ աստղաֆիզիկոսը կյանքում ամենամեծ գանձը հայ մարդու համար համարում է հայոց լեզուն:

«Մկրտիչ Պեշիկթաշլյան» նախագիծ





Комментариев нет:

Отправить комментарий