Ֆիզիկական դաստիարակման մեթոդիկա

Ֆիզիկական դաստիարակության տեսությունը  և  <<մեթոդիկան>>:
Առարկաորպես մասնագիտական դասընթաց:

Ֆ.Դ.Տ  պրակտիկայացումը  ընդունված է որպես  հատուկ գիտական դասընթացորըպարզաբանում  է ֆիզիկական դաստիարակության երևույթները  և ծառայում  է մասնագիտական ուսումնահաստատություն:
Որպես  գիտություն
Այն  ուսումնասիրում  է  մարդու ֆիզիկական դաստիարակության հետ կապված երևույթները  հիմնավորումը այն  գտնող  ուղիները ավելի արդյունավետ աշխատանքի համար:
Որպես առարկա
Այն  ունի  իր  կիրառական նշանակությունը և ուսուցանում  է  ֆիզիկական  կուլտուրա ինստիտուտներում, ուսումնարաններում և  այլ  ուսումնական հաստատություններում:Իրենից ներկայացնում  է  գիտությունների  համագումար, որովհետև  թե  ձևավորման  և  թե  այսօրվա  վիճակում  այն կախված  է  հումանիտար ճշգրիտ կենսաբանական գիտությունների հետ:Գիտությունը  սկսել  է  ձևավորել  մանկավարժական բնույթ:Ֆ.Դ.Տ գիտություն  է  մարդու ընդհանուր  օրինաչափությունների  մասին, իսկ  որպես  առարկա գումարվում  է  հետևյալ բաժիններում:
1.Տեսության  ընդհանուր հիմունքներ:
2.Տեսության և մեթոդիկայի հիմնական ուղղություններ:
3.Հիմնական  տարիքային  կոնտիգենտների  ֆիզիկական մեթոդիկա:
Պատմականորեն առարկան  ձևավորվել  է  երեք  փուլերով:
1.Մինչև  քսաներորդ դարի քսանական  թվականները,  երբ  հիմնվել  է  առարկան  հիմնականում  բժիշկների  և մանկավարժների  միջոցով:
2.Մինչև  քսանական  թվականի  վերջը  կրել   է  մեթոդական  ուղղվածություն, որովհետև  այդ  ժամանակաշրջանում  անհրաժեշտ  է  ծանոթացնել  մարդկանց  ֆիզիկական  դաստիարակման  ձևերի հետ:Քառասուն  թվի  վերջերից,  երբ  ՍՍՀ-ում  ստեղծվեց  սպորտային  բացման  պարբերական  տեսությունը  անցնում  է  գիտական  հիմունքներին:

Կատարվոմ  են  լուրջ  հետազոտական  աշխատանքներ տեսության  բոլոր  բաժիններից:Դաստիարակության,  ֆիզիկական  դաստիարակության  հասկացությունները:Դաստիարակությունը  դա  նպատակաուղված  անընդհատ գործընթաց  է  անձի  ձևավորման համար  նախապատրաստելով  նրան  ակտիվ  հասարակական և  մշակութային  կյանքին:Այն  իրականացվում  է  համատեղ  կազմակերպված,  ընտանիքի,  դպրոցի  այլ  կրթական  հիմնարկների  միջոցով:Կրթությունը  կապված  է  դաստիարակության  հետ:Ուսուցման  ընթացքում  լուծվում  է  նաև  դաստիարակչական  խնդիրները:Դաստիարակության ներգործությունը  մարդու  վրա  ուղղակի  ազդում  է  հասարակական  կյանքի,  գիտության, տեխնիկայի   և  այլ  միջոցների  վրա:Անձի  զարգացման  որոշակի  մակարդակին  առաջանում   է  պահանջ  ինքնակատարելագործման,  որից  կախված  է  ինքնադաստիարակումը:Դաստիարակության  հիմնական  ձևերից   են  ընտանեկան   և  հասարակությունը  դաստիարակության   առաջին  պահանջը  դրվում  է  ընտանիքի վրա:Իսկ  ընդհանուր  դաստիարակման  համար  պատասխանատվություն  է  կրում  հասարակությունը:Դաստիարակության  համընդհանուր և անհրաժեշտ  կարևորագույն  է  հասարակական  կյանքում  և  զարգանալու  համար  հասարակարգը  պարտավոր  է  պարտադրել,  որ  արտադրել  նյութական  և  հոգևոր  արժեքներ,  իսկ  աճող  սերունդը  պետք  է  պատրաստ  լինի  այն  իրականացնելու  համար:Փոխադարձ  կապը  սերունդների  միջև   ապահովում  է  դաստիարակությունը:Դաստիարակությանը  տրվում  է  ղեկավարվող  դերը՝ բարոյական,  մտավոր,  ֆիզիկական:Նոր  մարդու  ձևավորումը  գլխավոր   խնդիրն  է  յուրաքանչյուր  հասարակարգում,  որը   զարգանում  է  անձի  մոտ    համոզմունքները,  վարվելակերպի  կանոնները,  գեղագիտական  ընդունակությունները  և  այլն:Այս  բոլորը  չի  կարող  լինել  առանց  ֆիզիկական  դաստիարակության,  որի  տակ պետք  է  հասկանալ  գիտելիքների,  ունակությունների  և  ֆիզիկական  ընդունակությունների  զարգացումը:Ֆիզիկական դաստիարակության  անձի  ձևավորման  գործում  զբաղեցնում  է մեծ    դեր,  որովհետև  երկրագնդի  ազգաբնակչության 2/3-ը  այս  կամ  այն  չափով  զբաղվում  է  ֆիզիկական  դաստիարակության:

Հայ   ժողովրդի  ծագումն  ու  զարգացումը:
 <<ֆիզիկական  դաստիարակության մասին>>:
  Ծագումն  և  զարգացումը  էվոլյուցիա:

Հայ  ժողովրդի  բախտ  է  վիճակվել ապրելու  խիստ  կլիմայական պայմաններում:Հնագույն  ժամանակներից   մինչև  մեր  օրերը  շատերն  էին  փորձել   գրավելու    այդ  երկիրը  և  դա  նրանց  հաջողվել է  ոչ  մեկ անգամ:Սակայն հայոց  ժողովուրդը  անխաղտ  մնաց:Դաստիարակության գործը պատմության ընթացքում  հայ  ազգի  գոյատևման  առաջնային  գործոններից  մեկն է  եղել:Դաստիարակության կարևոր  կողմերից  է  եղել   ֆիզիկական դաստիարակությունը:Գերմանիայի  հայտնի գիտնական,  պատմաբան  և  ազգագրագետ Մ.Նեյմանը  1899թ. գրել  է,  որ  հայերը  տիրապետում  էին  հզոր բնական  ուժին,  ունեին  ուղիղ  կեցվածք,  ատլետիկ կառուցվածք, հպարտ քայլվածք:
 Եղած տեղեկությունները վկայում են, որ Հայաստանի տարածքում պալեոանրոպ մարդիկ վարում  էին  որսորդական տնտեսություն  և  զբաղվում  էին տարբեր պտուղների հավաքմամբ:Ընդ որում՝ նրանք  օգտագործում  էին  տարբեր գործիքներ, որոնց կիրառումը  պահանջում  էր  գրեթե  բոլոր շարժողական  ընդունակությունները  դրսևորումը՝ մկանային ուժ, դիմացկունություն, շարժումների ճշգրտություն  կորդինացիա  և այլն:Այդ  շրջանում  հայկական  մարտակարգը փառավորվեց  ամբողջ  աշխարհում:Հին աշխարհում  Հայաստանը  ձիասպորտի և  ձիավարության զարգացման  կարևոր  կենտրոններից էր:Առաջին համաշխարհային ռեկորդը  ձիերով հեռացատկում  սահմանվեց  հենց Հայաստանում՝ 2800 տարի առաջ (11 մետր, 33սմ):Որը գերազանցվեց միայն 1875թվականին:Երբ մ.թ.ա. 7-րդ դարում Վանի թագավորության տեղում ստեղծվեց  Երվանդունիների  թագավորությունը, իսկ  ավելի  ուշ՝ Արտաշեսիաների և  Արշակիրների նկատելիորեն ուժեղացավ ռազմաֆիզիկական պատրաստակամության մակարդակը:Այդ ժամանակաշրջանում  հայ  ատլետները  սկսեցին  մասնակցել հին օլիմպիական խաղերին:Վկայում  է, որ  Տիգրան  մեծը  մասնակցել է 170-րդ  օլիմպիական խաղերին:Առաջին   դարում  Արշակ առաջինը՝ 203-րդ  օլիմպիական խաղերին:Տրդատ երրորդը՝ 265-րդ օլիմպիական խաղերին:Իսկ Վարազդատ թագավորը  դարձել  է  օլիմպիական խաղերի չեմպիոն:Նախնադարյան  հասարակարգին եկավ  փոխարինելու ստրկատիրականը, ինչը արտահայտվեց  ֆիզիկական դաստիարակության և  սպորտի տարրերի զարգացման վրա:Սրանք դարձան գերիշխող  դասակարգի արտոնյալները:Այս խավերի ներկայացուցիչները զբաղվում  էին  ձիավարությամբ,  ըմբշամարտով, նիզականետությամբ  և  այլն:Այդ  խավը  մեծ ուշադրություն էին դարձնում իրենց երեխաների ռազմաֆիզիկական  դաստիարակությանը, որ սկսվում  էր վաղ  հասակից:Երեխային սովորեցնում  էին  զենքի  հետ  վարվելու  ձևը  և  այլն:Նման  կրթություն  էին  ստացել  Տիգրան  Մեծը,  Վարազդատը, Վահան Մամիկոնյանը:Ֆլոդազատական  կարգերի ժամանակահատվածում  (4-17-րդ դ.) զարգացում ստացավ ազգաբնակչության  մանկավարժական միտքը՝ ֆիզիկական  դաստիարակության  մասին:Այդ  ժամանակ ի  հայտ  են  գալիս  պրոֆեսիոնալ   սպորտի  տարրերը  Հայաստանում:11-14-րդ  դարերում  հատկապես Կիլիկիայում,  առավելագույն  զարգացում  ստացավ  ասպետական դաստիարակումը (ըմբշամարտը, սուսերամարտ, նիզակ, կռփամարտ, ձիավարություն):

Հայ  առաջադեմ  մտավորականները ֆիզիկական դաստիարակության մասին:

Հայաստանի զարգացման  պատմության ֆիզիկական դաստիարակության  մասին տեսական  մտքի զարգացումը  սկսվել  է  ավելի  ուշ  ժամանակներում:Իրական ազդեցություն  այստեղ  ունեցան  Ռուսաստանի  և  Եվրոպական այլ երկրներ,  ուր  ֆիզիկական դաստիարակությունը  դրված  էր  ամուր  հիմքերի  վրա:Հայ առաջադեմ մանկավարժները  դաստիարակության նպատակը  համարում  են  անձի ներդաշնակ  զարգացումը:Նրանք  ասում  էին,  որ  առողջ  մարմնում պետք  է    լինի առողջ հոգի:
 Հայ  մանկավարժական մտքում  1840-ական  թվականներին  Խաչատուր Աբովյանը  առաջիններից  էր,  ով  բարձրացրեց ֆիզիկական  դաստիարակության հարցը դպրոցներում:Հայկական  ժողովրդական խաղերի պրոպագանդիստ  հայերից  առաջինն էր,  որ  հաղթահարեց  մեծ  Արարատի գագաթը  1829թ.-ին:Նրա  մտքերը շարունակեց  Ս. Մանդիրյանը:Մանդիրյանը  դաստիարակությունը  համարում  էր  այն բոլոր  ուժերի համակեցությունը, որոնք ներգործում  էին  փոխելու  նրա կյանքը:Ֆիզիկական դաստիարակության  գործում  մեծ  ներդրում ունեցան նաև  գրողները, անձի ձևավորման  շահերից  ելնելով:Ղ. Աղայանը առաջիններից  էր,  որ  մշակեց  և  ձևավորեց աշխատանքային դաստիարակությունը:Ֆիզիկական դաստիարակության  գործում  հայ  գրող  մանկավարժների մեծ  ուշադրություն  էին  տալիս  ընդհանուր  զարգացած վարժություններին  խաղերին, լողին:Անցյալ  դարի 70-ական թվականները  Ռաֆին ասել  էր, որ ամեն  մի  հայ պետք  է լինի ուժեղ, ճարպիկ, սրամիտ, հնարամիտ,  կարողանա  տիրապետել զենքին, մենամարտել, զբաղվել  հողագործությամբ և այլն:Այսպիսով, հնագույն  ժամանակներից այդ իրականությունում  ամենալուրջ  ուշադրություն դարձվում  էր  ռազմաֆիզիկական դաստիարակությանը:Հայ առաջադեմ  գործիչների  սպասումնները իրագործվեցին ավելի  ուշ, իսկ այսօր  այդ  հարցերը նոր  զարգացում  են  ստանում անկախ Հայաստան:
Ֆիզիկական վարժությունները որպես հիմնական հասկացություն:
Գոյություն  ունի ֆիզիկական դաստիարակության  տեսության մեջ մոտ 300-ից ավել  հիմնական հասկացություններ,  որոնցից գլխավորը հանդիսանում  է  ֆիզիկական վարժությունները,  առանց  որի ֆիզիկական դաստիարակություն չի կարող լինել:Քանի  որ, ֆիզիկական վարժությունները  համարվում  են  ֆիզիկական  դաստիարակության  բջիջները, տարրերը և մասնիկները:
 Ֆիզիկական  վարժությունների բնորոշ  գիծը  հանդիսանում  է  այն, որ նրանք կապված  են  մարդու շարժողական  գործունեության հետ:Նրանք  ստեղծվել  են  այն  ժամանակ,  երբ  սկսվել  է  կատարվել  աշխատանքային  գործունեությունից  դուրս  հանդես  գալով  որպես  ֆիզիկական  դաստիրակության առարկա  և  օբյեկտ:Ֆիզիկական   վարժություն  տերմինը  օգտագործվում  է  երկու  իմաստով ՝ որպես  ֆիզիկական  դաստիրակության  միջոց և որպես  ֆիզիկական դաստիարակության մեթոդ:Եվ  այսպես  ֆիզիկական վարժությունները նպատակաուղված հատուկ  շարժողական գործողություններն  են, որոնց  միջոցով  լուծվում  են  ֆիզիկական դաստիրակության խնդիրները:
 Ֆիզիկական վարժությունները տարբերվում են աշխատանքային շարժողական գործոններից  այն  բանով, որ դրանք լուծում են  մանկավարժական դաստիարակության խնդիրները,  տալիս է հնարավորություն  ազդելով  մարդու  բոլոր  օրգան  համակարգերի  վրա:Ֆիզիկական վարժությունները  ունեն  իրենց՝
1.նպատակը՝  այսինքն  կատարել  շարժողական գործողություններ տարածության և ժամանակի մեջ:
2.տեխնիկա՝ վարժությունների կատարման արդյունավետ ընձեռումն  է:
3.Վարժությունները  պետք  է  ունենան  հաճախականություն և  կանոնավորություն:
4.ֆիզիկական վարժությունները պարապմունքի ժամանակ պահանջում  է  բեռնվածության կարգավորումը  հանգստի  հետ:
Ֆիզիկական զարգացումն  որպես հասկացություն:
Ֆիզիկական զարգացումն  դա  բնական  աճի  պրոցեսում օրգանիզմի ձևի  ֆունկցիանների, չափերի  կատարելագործումնն  է:Օրգանիզմի մորֆոֆունկցիոնալ կարողությունների փոփոխությունն  է:
Ինչ  է  նշանակում  մորֆոլոգիական և ֆունկցիոնալ զարգացում:
1.Դա  մարդու մարմնի քաշի ոսկրային և  մկանային համակարգերի վերին,  ստորին, վերջույթների,  կրծքավանդակի  շրջագծի  և  այլ  չափերի ցուցանիշների  փոփոխությունն  է:Օրգանիզմի  ներքին  օրգանների  և  նրանց  ֆունկցիաների  զարգացումն  է:
 Ֆիզիկական  զարգացումն  օնտոգենեզի ընթացքում մարդու մոլֆոֆունկցիոնալ հատկությունների առաջադիմական փոփոխությունն է  կյանքի  ընթացքում:Օնտոգենեզը դա մարդու ֆիզիկական  զարգացվածությունն  է  ծնված  օրվանից  մինչև մահ:Ֆիզիկական  դաստիրակությունը  կառավարում  է  ֆիզիկական  զարգացմանը:Ֆիզիկական զարգացման ցուցանիշների վրա  ազդում  է  արտաքին  և  ներքին  գործոններով:
Ներքին  գործոններն  են՝
Ժառանգականությունը  և  ներքին օրգանների  աշխարհունակությունը:
Արտաքին  գործոններն  են՝
Բնակլիմայական պայմանները, միջավայրը  և  սոցոլոգիական  պայմանները:Ֆիզիկական զարգացման պարապողների  մոտ  մկանային  ուժի  ցուցանիշը  ավելի  բարձր  է:Մարդու ֆիզիկական  զարգացման  ցուցանիշները փոխվում են  տարիքի և մասնագիտության հետ:Ֆիզիկական զարգացման աճի  ամենամեծ  տեմպը  նկատվում  է  օրգանիզմի  աճի ժամանակ  մինչև 18-20տարեկան:
Ֆիզիկական  դաստիրակություն
Տարբեր  երկրի  մասնագետներ տարբեր  են  գնահատել  ֆիզիկական  դաստիրակություն էությունը,  միաժամանակ  նրանք  նշել  են,  որ  ֆիզիկական դաստիարակությունը մարդու դաստիարակության  հնագույն  ձևերից  է,  որոնց  հիմքում  ընկած  է  մարդու շարժողական գործողությունները  օգտագործելով  տարբեր  ֆիզիկական  վարժություններ:Ֆիզիկական դաստիարակության անբաժանելի մասն է:Ֆիզիկական դաստիարակությունը  դա  երկարատև մանկավարժական  գործընթաց  է  նպատակաուղված մարդու առողջությանն  ամրապնդմանը  օրգանիզմի կոփմանը,  օրգանիզմի  ներդաշնակ զարգացմանը, օրգանիզմների և հմտությունների ձևավորմանը և տարբեր շարժողական մշակմանը:
(Սահմանում), որպես մանկավարժական  գործնթաց  ֆիզիկական դաստիարակությունը կապված  է  մտավոր, բարոյական, գեղագիտական  աշխատանքի գործունեության հետ:

Ֆիզիկական  կուլտուրա
Դա  հասարակության նվաճումնների միասնությունն  է  ֆիզիկական կուլտուրայի ասպարեզում,  որը  օգտագործվում  է  տվյալ  հասարակարգի  զարգացման համար:Դա նշանակում  է  ֆիզիկական կատարելագործման հատուկ  միջոցների,  մեթոդների, պայմանների ստեղծման  և  նրանց  ռացիոնալ  օգտագործման  ողջ  միագումարը:
Ինչպես  կուլտուրան  ընդհանրապես ֆիզիկական  կուլտուրան  հոգևոր արժեքների  և  նյութական արժեքների միագումար  է:Նյութական  արժեքները  ֆիզիկական վարժություններ կատարողների  կամ  պատրաստողների համար  հատուկ  կառույցներ  են:
 Հատուկ  գույք, սարքավորումններ, ֆինանսավորում և այլն:Հոգևոր արժեքները  դա  հատուկ  գիտական  այն  նվաճումներն  են,  որոնք  ապահովում են ֆիզիկական դաստիարակության համակարգի առաջընթացը:Ֆիզիկական  կուլտուրան տարբերում ենք  3 կողմեր՝
1.գործնական
2.առարկա արժեքային
3.արդյունքային

Ֆիզիկական  կրթություն
Այս  հասկացությունը գիտամանկավարժական գործածության է մտցրել  Ի.Գ.Պեստալուցին (1746-1827թթ.),  որի  տակ  նա  հասկանում  էր,  հենց  չակերտներում  <<կերպարների>> ձևավորում:Ըստ  էության  կրթությունը <<անձի ձևավորում և հասկացություն>> հոմանիշն  է:Այսօր  մանկավարժական գրականության մեջ <<կրթություն>>բառի տակ  հասկանում ենք գիտելիքների,  կարողությունների,  հմտությունների որոշակի գումարի տիրապետում  և  աշխարհայացքի  ձևավորում, ինչպես  նաև  մարդկային փորձի  որոշակի ուղղվածության տիրապետում:Մասնագիտական կրթության և դաստիարակության կողմերից  մեկը  ֆիզիկական կրթությունն է:Այն  առաջին անգամ կյանքի  է կոչել  Պ.Ֆ. Լեզգաֆտը (1837-1909թթ):
 Որպես  մանկավարժական գործընթաց ֆիզիկական կրթությունը  ունի իր յուրահատուկ  սկզբունքները:
1.Ֆիզիկական ու  մտավոր  կրթության միասնությունն  է:
2.Ֆիզիկական  կրթության ինտեգրումը:Այն  նշանակում  է,  որ  գիտելիքները,  կարողությունները և  ընդունակությունները  պետք  է զարգանան  և կատարելագործվեն սերտորեն:
3.Դա  ֆիզիկական կրթության ընդհանուր կրթական բնույթն  է  տարբեր  օղակներում:Ճշգրիտ  է մի  դեպքում  դա  ֆիզիկական կուլտուրա  է,  մյուսում՝ ֆիզիկական դաստիրակություն:երրորդում ֆիզիկական պատրաստակամության, չորրորդում՝ ֆիզիկական կուլտուրայի ռեակրեացիա և այլն:Չորրորդը  դա  ֆիզիկական կրթության գործընթացի կառավարելիությունն է:

Комментариев нет:

Отправить комментарий