ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄ
Անհատական առաջադրանք
Սուր ճառագայթահարումը ընթանում է չորս փուլով, առաջնային հակազդեցության, գաղտնի, բուռն և վերականգման: Ճառագայթահարումից անմիջապես հետո առաջնային հակազդեցության փուլում նկատվում են
1. Գրգռված կամ անտարբեր վիճակ
2. Թուլություն
3. Գլխապտույտ
4. Սրտխառնոց
Ալբատրոսների մահը
Թարգմանություն..
Ալբատրոսները ապրում են մինչև 60 տարի, բայց բազմանում են այնքան դանդաղ, որ արդեն հաջորդ դարում նրանք կարող են ամբողջությամբ վերանալ: Նրանց հիմնական սպառնալիքը ցանցով որսն է: Տարեկան ավելի քան 100 հազար Ալբատրոսները մահանում են, ընկնելով ձկնորսական կարթի մեջ:
Պլաստիկ մնացորդները կենդանական պլանկտոնների տեսք ունեն, և ձկներն ու մեդուզաները նրանց ընդունում են որպես սնունդ: Մեծ թվով դիմացկուն պլաստիկներ (շշերի կափարիչներ, օղակներ, մեկանգամյա օգտագործման կրակայրիչներ) հայտնվում են ծովային թռչունների ստամոքսում` հիմնականում ծովային կրիաների և սևավոտ ալբատրոսների: Կենդանիներին անմիջական վնաս են հասցնում նաև, ջրի մեջ հայտնված վնասկար նյութերը`սկսած պոլիքլորացված բիֆենիլներից, դիխլորմեթանից և ածխաջրածներից: Այդ նյութերից շատերը ոչ միայն թունավոր են այլ իրենց ստրուկտուրայով նմանվում են էստռադիոլի, որը բերում է կենդանիների հորմոնային թունավորմանը:
Այսպիսով, տեսանյութում ցույց է տրվում, թե մարդու ոչ ճիշտ ապրելակերպը, ինչպես է վնասում կենադանական աշխարհին,այս դեպքում ալբատրոսներին:
Հ.Գ. Մարդիկ, ապրեք ոչ միայն ձեր մասին մտածելով...
Կղզի մուլտֆիլմ.. Վերլուծություն
Չնայած, որ մուլտֆիլմը նկարահանվել է շատ վաղուց, բայց այն նկարագրում է այսօրվա մեր իրականությունը: Մարդիկ անխնա են իրենց շրջակա միջավայրի նկատմամբ, և ամեն կերպ շահագործում են բնությունը` չմտածելով այն մասին, որ կգա մի օր, որ այլևս բնությունը չի հասցնի ինքնամաքրվել և ինքնավերականգնվել և կմնանք ձեռնունայն: մուլտֆիլմում ցույց էր տրվում, թե ինչպես մարդը նավթի պաշարներ էր հանում երկրի խորքից, աղտոտում է ջրային միջավայրը, այնտեղ ապրող բուսական և կենդանական աշխարհը,ինչպես է անխնա հատում ծառերը.վերցնում է ու վերցնում, բնությունը այլևս չի կարող դիմադրել..
Հ.Գ. Համոզված եմ, որ մի օր բումերանգի օրենքը անպայման կգործի, որը իհարկե ոչ մեկս չէինք ցանկանա:
Անհատական առաջադրանք
Ի՞նչ է ճառագայթումը, թվարկել տեսակները:
ճառագայթումը դա երևույթ է,
որը տեղի է ունենւմ ռադիոակտիվ տարրերում, միջուկային ռեակտորներում, ատոմային զենքի
կիրառման ժամանակ, որի ընթացքւմ արձակվում են մասնիկներ և բազմազան ճառագայթներ, ինչի
արդյունքում առաջանում են մարդու վրա ազդող վնասակար և վտանգավոր գործոններ։
Ճառագայթները լինում են հիմնականում
7 տեսակ.
1. Իոնացնող ճառագայթներ
2. Տեսանելի լույս
3. Ինֆրակարմիր ճառագայթներ
4. Ուլտրամանուշակագույն ճառագայթներ
5. Ռենտգենյան ճառագայթներ
6. Գամմա ճառագայթներ
7. Ռադիոալիքներ
Բերել ճառագայթման աղբյուր
Տիեզերական ճառագայթմամբ ստեղծվող
ռադիոակտիվ ֆոնը (0.3 մԶվտ/տարին) կազմում է մարդու ստացած ողջ արտաքին ճառագայթման
(0.65 մԶվտ/տարին) կեսից փոքր-ինչ քիչ։ Երկրի վրա գոյություն չունի այնպիսի տեղ, որտեղ
չներթափանցեն տիեզերական ճառագայթները։ Պետք է նշել, որ բևեռները ճառագայթվում են ավելի
շատ, քան հասարակածը։ Սա կապված է երկրի մագնիսական դաշտի առկայության հետ, որի ուժագծերը
մտնում և դուրս են գաիլս բևեռներում։ Այնուամենայնիվ ավելի մեծ դեր է խաղում այն, թե
որտեղ ե գտնվում մարդը։ Որքան բարձր է մարդ ծովի մակարդակից, այնքան մեծ է ճառագայթման
աստիճանը, քանզի օդային շերտի հաստությունը և խտությունը բարձրանալու հետ նվազում է
և թուլանում են պաշտպանիչ ունակությունները։
Ի՞նչ հիվանդություններ են առաջանում ճառագայթման հետևանքով, բերել կոնկրետ օրինակներ
Ճառագայթային հիվանդությունը օրգանիզմի վրա իոնացնող ճառագայթման ազդեցության հետևանքով առաջացող հիվանդություն է: Ռադիոակտիվ նյութերը ընկնելով օրրգանիզմ, կարող են կուտակվել հյուսվածքներում ու օրգաններում և ստեղծել մշտական ճառագայթահարման օջախներ:
Սուր ճառագայթահարումը ընթանում է չորս փուլով, առաջնային հակազդեցության, գաղտնի, բուռն և վերականգման: Ճառագայթահարումից անմիջապես հետո առաջնային հակազդեցության փուլում նկատվում են
1. Գրգռված կամ անտարբեր վիճակ
2. Թուլություն
3. Գլխապտույտ
4. Սրտխառնոց
5. Փսխում
6. Լուծ
7. Ախորժակի կորուստ
8. Քնի խանգարում
6. Լուծ
7. Ախորժակի կորուստ
8. Քնի խանգարում
Ավելի ծանր դեպքերում հնարավոր է գիտակցության ժամանակավոր կորուստ:
Այսինքն`
1. Նյարդային համակարգի խանգարում
2. Սիրտ-անոթային համակարգի ախտահարում
3. Անոթազարկի և զարկերակային ճնշումի անկայունություն
4. Արյան բաղադրության փոփոխություն:
Այսինքն`
1. Նյարդային համակարգի խանգարում
2. Սիրտ-անոթային համակարգի ախտահարում
3. Անոթազարկի և զարկերակային ճնշումի անկայունություն
4. Արյան բաղադրության փոփոխություն:
Բերել օրինկներ ճառագայթման դրական ազդեցության մասին:
Այն կենսաբանական, բժշկական, հիգենային, ֆիզիկական, ու տեխնիկական գիտելիքների համալիր է և զբաղվում է հիվանդությունների ախտորոշման, բուժման հարցերով:
Ճառագայթաբուժությունը իրագործվում է բուժիչ նպատակներով` չարորակ ներագոյացությունների բուժման համար:
Ճառագայթաբուժության ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս իոնացնող ճառագայթների առավելագույն չափաքանակները կենտրոնացնել ախտաբաական օջախում և նվազագույնի հասցնել առողջ հյուսվածքների ճառագայթահարումը, որն իր հերթին նպաստում է դրանց լիարժեք վերականգմանը: Ռադիոկենսաբանության նվաճումների շնորհիվ հնարավոր է դարձել ճառագայթային փոխազդեցությունները ղեկավարել տարբեր ֆիզիկական գործոնների կամ քիմիական ազդակների օգնությամբ, որոնք ընտրողաբար ուժեղացնում են իոնացնող ճառագայթների հակաուռուցքային ազդեցությունը կամ թուլացնում բնականոն հյուսվածքների ախտահարումը:

Ինչպե՞ս պաշտպանվել ճառագայթումից:
Ամենահեշտը α-մասնիկներից պաշտպանվելն է, քանի որ ռադիոակտիվ նյութից մի քանի սանտիմետրի վրա դրանք կլանվում են օդում կամ հագուստում: Ավելի դժվար է բետտա-ճռագայթումից պաշտպանվելը, քանի որ դրանք օդում անցնում են 5 մ հեռավորություն: Այդ պատճառով β-ակտիվ նմուշները պահում են հատուկ տուփերում:
Ամենադժվար գամմա-ճառագայթնեից և նեյտրոններից պաշտպանվելն է՝ դրանից մեծ ներթափանցման ընդունակության պատճառով: Գամմա-ճառագայթները միջոցներ ձեռնարկել, այն մարդկանց ճառագայթային պաշտպանության համար, որոնք կարող են հայտնվել ճառագայթման ազդեցության գոտում:
Պաշտպանության ամենապարզ մեթոդը սպասարկող անձնակազմին ճառագայթման աղբյուրից բավականաչափ հեռացնելն է: Հիշեք որ ոչ մի դեպքում չի կարելի ռադիոակտիվ նմուշը վերցնել ձեռքերով. անհրաժեշտ է օգտվել երկար ունելիներից: Այն դեպքերում երբ ճառագայթման աղբյուրից բավականաչափ հեռանալ հնարավոր չէ, ճառագայթումից պաշտպանվելու համար ամենից լավ կլանում են 10սմ հաստությամ կապարը, դանդաղ նեյտրոնները լավ են կլանվում բորի և կադմիումի կողմից: Արագ նեյտրոնները նախապես դանդաղեցվում է գրաֆիտով:

Հայաստանը, Մեծամոր քաղաքը, Հայկական Աէկ-ը և ճառագայթումը, ինչ կարող եք ասել սրա մասին:
Մեր տարածաշրջանում միակ ատոմային
էլեկտրակայանը գտնվում է Հայաստանում: Ատոմային էներգիան աշխարհում կազմում է ընդամենը
տասնյոթ տոկոս, բայց դա կարևոր նշանակություն ունի ցանկացած երկրի կյանքում: Հայաստանը
ատոմային էներգիան վաճառում է հարևան երկրներին, ատոմայանակը ստրատեգիական նշանակություն
ունի երկրի կյանքում, սակայն մեծ նշանակությունը հաշվի առնելով հանդերձ, չենք կարող
նշել նրա վտանգավոր ազդեցությունը, որովհետեվ ուրանը ռադիոակտիվ տարր է, որը կարող
է սխալ վերաբերմունքի պատճառով բերել մի շարք բացասական հետևանքների, որը եղավ Չեռնոբիլի
դեպքում: Իսկ դրանից խուսափելու համար հարկավոր են լավ մասնագետներ և պետք է հետևել,
որպեսզի ատոմակայանի ժամկետն անց մասերը ժամանակին փոխվեն:
Ալբատրոսների մահը
Комментариев нет:
Отправить комментарий