Հոգեբանություն
Ճանաչիր ինքդ քեզ:
1.ինչ է ուսումնասիրում
հոգեբանությունը, և որոնք են նրա խնդիրները: Մի խոսքով, պետք է հասկանալ հետևյալը,
որ մարդուն միշտ հետաքրքրել է իր և շրջապատի մեջ տեղի ունեցող իրադարձությունները:
Օրինակ՝
Ա. Ո՞վ եմ ես:
Բ. Ինչպե՞ս եմ նտածում:
Գ. Ի՞նչ եմ ցանկանում և ինչի՞
եմ ձգտում:
Դ. Որո՞նք են իմ կյանքի նպատակները:
Ե. Ինչու՞ են մարդիկ այսքան
տարբեր միմյանցից:
2.Տալ հոգեբանության
սահմանումը.
Հոգեբանությունը գիտություն է,
որն ուսումնասիրում է մարդու հոգեկան կյանքը, նրա ներաշխարհը, իսկ ավելի կոնկրետ, հոգեբանության խմդիրն է ուսումնասիրել
մարդու ներաշխարհում ընթացող երևույթները,
հոգեկան կյանքի կոնկրետ փաստերն ու տվյալները:
3.Բացատրել հոգեբանություն բառի իմաստը:
Հունարեն հոգեբանություն նշանակում
է փսիխոլոգիա: Փսյուխե նշանակում է հոգի, իսկ Լոգոս նշանակում
է խոսք:
4.Նշանավոր մարդիկ ինչ են ասել հոգեբանության մասին:
Ա. Պլատոն
Ըստ նրա, հոգին Աստվածային սկիզբ
ունի, որը ժամանակավորապես մտնում է մարդում մարմնի մեջ և ղեկավարում է նրա ողջ կյանքը:
Հոգին անմարմին է և անհասանելի:
Բ. Դեմոկրիտ
Նա ասել է, որ հոգին նյութական
է: Գոյություն ունի, սակայն ենթարյվում է փոփոխության: Բնական պատճառների հետևանքով:
Գ. Արիստոտելը հոգեբանությունը
համարում է գիտելիքների յուրահատուկ բնագավառ և առաջ է քաշում հոգու և մարմնի անբաժանելիության
գաղափարը:
Ի տարբերություն կենդանիների,
մարդու հոգին մտածող է ու խելամիտ:
Հոգեբանությունը բաղկացած է
3 փուլերից: Առաջին փուլը դա հոգեբանությունը համարում է որպես գիտություն:
Հոգեբանության երկրորդ փուլը
սկսում է 17րդ դարից: Այս փուլում հայտնի գործիչ է եղել գերմանացի հոգեբան Վունդտը,
որը ստեղծեց առաջին հոգեբանական փորձարարական լաբորատորիան: Երկրորդ փուլում հոգեբանությունը
սկսեց զարգանալ և սահմանեց որպես գիտություն գիտակցության մասին:
Մարդու խառնվածքը
Ինչ ենք հասկանում խառնվածք ասելով?
Մարդու խառնվածքը հոգեկան հատկանիշների զուգորդումն է և որոշում
է հոգեկան գործունեության շարժընթացը: Մի խոսքով, անձնավորության վարքը և բնավորությունը:
Արդյո՞ք մարդու
խառնվածքը մնում է անփոփոխ:
Միանշանակ ոչ: Օրվա ընթացքում մարդը կարող է մի քանի անգամ փոխել իր վարքը և պահելաձևը:
Մարդու խառնվածքի ի՞նչ տեսակներ գիտենք:
Դրանք են`
Ակտիվություն ցուցաբերող մարդիկ
Շուտ բորբոքվող մարդիկ
Անտարբեր մարդիկ
Խիստ հուզական մարդիկ
Սանգվինիկ մարդիկ
Դրանք ուժեղ հավասարակշռված շարժուն մարդիկ են:
Նրանք աչքի են ընկնում իրենց շարժուձևի
մեջ արագությամբ, համառությամբ, վճռականությամբ: Նրանք արագ հարմարվում
են նոր պայմաններին:
Ֆլեգմատիկ մարդիկ
Այս մարդիկ հիմնականում
լինում են սառնարյուն, համբերատար, դանդաղաշարժ, զուսպ, քիչ հաղորդակցվոր, բայց ուժեղ հավասարակշռված:
Խոլերիկ մարդիկ
Դյուրագրգիռ են, բայց նրանց մոտ գերակշռում է ուժեղ անհավասարշռված լինելը, չափի զգացում չունենալը: Խոլարիկ եղել է Պուշկինը:
Մելանխոլիկ մարդիկ
Նրանք սովորաբար թույլ, կոտրվող, վախկոտ, ամաչկոտ մարդիկ են:
Հոգեկանը որպես արտացոլում
Ի՞նչ է հոգեկանը:
Մարդու հոգեկանը ձևավորվում է
և զարգանում է արտաքին աշխարհի հետ շփման ընթացքում: Ձևավորվում է նաև խաղի ժամանակ,
ուսուցման ժամանակ, և իհարկե աշխատանքի ժամանակ:
Ի՞նչն է համարվում անձի հոգեկան
աշխարհի ձևավորման մատերիան:
Մարդու հոգեկանի ձևավորման վրա
ազդում է ուղեղը: Այսպիսով, հոգեկանը օբյեկտիվ աշխարհի սուբյեկտիվ արտացոլումն է հոգեկան
տարբեր երևույթների տեսքով:
Ի՞նչն է համարվում հոգեկանի կարևորագույն
առանձնահատկությունը:
Ամենակարևոր առանձնահատկությունը
արտացոլումն է:
Ի՞նչ ենք հասկանում հոգեկան գործընթացներ
ասելով:
Բոլոր հոգեկան երևույթները համարվում
են հոգեկան գործընթացներ:
Օրինակ մտածողությունը, երևակայությունը,
ընկալումը, հիշողությունը, և այլն:
Քանի՞ մասի է բաժանվում հոգեկան
գործընթացը:
2 մասի՝ Ճանաչողական կամ իմացական,
հուզակամային:
Ճանաչողականը դա այն գործընթացն
է, երբ մարդը զգում է, ընկալում է, հիշում է, մտածում է, երևակայում է…:
Իսկ հուզակամային գործընթացը դա
մարդու հույզերն են, զգացմունքները և կամքը:
Ի՞նչ ենք հասկանում հոգեկան վիճակներ
ասելով:
Հասկանում ենք հոգեկան գործընթացների
հետևանքով մարդու մոտ առաջացած հարաբերականորեն կայուն վիճակներ:
Օրինակ երեխան արցունքն աչքերին
կարող է լիաթոք ծիծաղել:
Հոգեկան վիճակը կարող է անընդհատ
փոփոխվել:
Ի՞նչ ենք հասկանում հոգեկան հատկություն
ասելով:
Հոգեկան հատկություններից են
անձի խառնվածքը, բնավորությունը, ընդունակությունները:
Ինչպես իմացանք, հոգեկանը ուղեղի
հատկությունն է: Այսինքն ուղեղի միջոցով մարդն իրականացնում է իր ամբողջ հոգեկան գործունեությունը:
Հարցեր
հասարակագիտությունից
1. Ի՞նչ ենք հասկանում գեղեցիկ ասելով:
1. Ի՞նչ ենք հասկանում գեղեցիկ ասելով:
Կարծում եմ, գեղեցկությունը շատ հարաբերական կարող է լինել: Գրեթե ամեն ինչի մեջ էլ կագեղեցկություն, որը ոչ բոլորն են տեսնում: Իմ կարծիքով մարդը կարող է տեսնել այն ամենի գեղեցկությունը, ինչի գեղեցկությունը ինքն է ուզում տեսնել:
2. Ի՞նչ ենք հասկանում
ճաշակ ասելով:
Ճաշակ ասելով
շատերը հասկանում են միայն լավ իմաստով: Այսինքն՝ եթե ասում են, որ մարդն ունի
ճաշակ, նշանակում է, որ նա կարողանում է ճիշտ տարբերել գեղեցիկը, ոչ գեղեցիկից, և
այլն: Իսկ եթե ասում են, որ մարդը չունի ճաշակ, նշանակում է, որ նա այդ ամենը
անում է ոչ ճիշտ ձևով: Բայց ես կարծում եմ, որ բոլորն էլ ունեն ճաշակ, ուղղակի
ոմանց ճաշակը ինձ համար լավն է, ոմանցը՝ ոչ: Որովհետև, ինչպես արդեն ասացի, մարդը
կարող է տեսնել այն ամենի գեղեցկությունը, ինչի գեղեցկությունը ինքն է ուզում
տեսնել: Իսկ ճաշակ չունեցող մարդ ես համարում եմ նրան, ով չունի իր սեփական
կարծիքը, և ինքնաբերաբար «ենթարկվում է» ուրիշի կարծիքին:
3. Ի՞նչ ենք
հասկանում բարի և չար ասելով:
Չարն ու բարին այն հակադիր երևույթներն են, առանց որի իմ կարծիքով չի լինի կյանքը:
4. Ի՞նչ ենք հասկանում
երջանկություն ասելով:
Երջանկության
մասին ամեն մեկն ունի իր պետկերացումներն ու տեսակետները: Եվ մենք չենք կարող
ասել, թե դրանցից որն է ճիշտ, և որը՝ սխալ: Մեկը երջանկություն ասելով հասկանում է
ապահով կյանք, մյուսը` առողջություն, շատերի համար դա իր հարազատներին ուրախ
տեսնելն է, կամ թշնամիներին տխուր տեսնելը: Իսկ ոմանց համար ուղղակի համեղ սնվելը:
Իսկ ինձ համար
երջանկությունն այն է, երբ այն մարդիկ, ովքեր ինձ համար թանկ են, միշտ իմ կողքին
են:
5. Մարդու
հոգեկան խառնվածքի տիպերը:
Սանգվինիկ
Դրանք ուժեղ
հավասարակշռված, շարժուն մարդիկ են: Նրանք աչքի են ընկնում իրենց շարժուձևի մեջ
արագությամբ, համառությամբ, վճռականությամբ: Նրանք արագ հարմարվում են նոր
պայմաններին: Սանգվինիկներ են եղել Նապոլեոնը, Լեռմոնտովը:
Ֆլեգմատիկ մարդիկ
Այս մարդիկ հիմնականում լինում են սառնարյուն, համբերատար, դանդաղաշարժ, զուսպ, քիչ հաղորդակցվոր, բայց ուժեղ հավասարակշռված: Ֆլեգմատիկ է եղել Կուտուզովը և Կռիլովը:
Խոլերիկ մարդիկ
Դյուրագրգիռ են, բայց նրանց մոտ գերակշռում է ուժեղ անհավասարշռված լինելը, չափի զգացում չունենալը: Խոլարիկ եղել է Պուշկինը:
Մելանխոխոլիկ մարդիկ
Նրանք սովորաբար թույլ, կոտրվող, վախկոտ, ամաչկոտ մարդիկ են:
6. Ի՞նչ ենք հասկանում ընտանիք ասելով:
Ընտանիքը ամուսնության կամ ազգակցության վրա հիմնված մարդկանց փոքր սոցիալականխումբ է, որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղի ընդհանրությամբ, փոխադարձօգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ: Ընտանիքի հիմքում պետք է լինի սերը, ևամենակարևորը՝ փոխադարձ հարգանքը:
Իդեալիստ փիլիսոփաները բաժանվում են
2 խմբի: Օբյեկտիվ
իդեալիստներ և սուբյեկտիվ իդելիստներ: Սուբյեկտիվ իդեալիստները գտնում
էին, որ արտաքին աշխարհի երևույթները և առարկաները գտնում էին կապված է գիտակցության
հետ: Իսկ օբյեկտիվ իդեալիստները գտնում էին, որ արտաքին աշխարհի առարկաները և երևույթները
մարդկային գիտակցությունից դուրս է:
Արվեստի տեսակները
Դեկորատիվ կիրառական արվեստ - Դա այն է, որ մարդը ստեղծում է կենցաղի համար որևէ առարկա,
որը նաև գեղեցիկ է: Օրինակ` գորգ, գոբելեն, ոսկերչական իրեր, արծաթյա առարկաներ և այլն...
Ճարտարապետություն – Այս արվեստի նպատակը որևէ տարածության վրա կառույցի ստեղծումն
է: Օրինակ` Թատրոնի շենքի կառուցում, կամուրջ, եկեղեցի և այլն...
Գեղանկարչություն – Հարթության վրա իրական աշխարհի պատկերումն է:
Երաժշտություն – Ամենաբարձր արվեստի տեսակներից է: Այն մարդուն հասնում է
ձայնի միջոցով, որ մարդը ընդունում է լսողության միջոցով: Երաժշտություն ստեղծում է`
դաշնամուր, ջութակ և այլն...
Պար – պարը լինում է երաժշտության ռիթմի տակ, երբ մարդը որևէ երաժշտության
ազդեցության տակ կատարում է մարմնի շարժումներ:
Թատրոն – Թատրոնը դա արվեստի այն տեսակն է, երբ որ մարդը աշխարհը ընկալում
է և ցուցադրում է բեմական գործողության միջոցով:
Կինո – Հունարեն բառ է, որը նշանակում է շարժել, կամ շարժվել: Առաջին
կինոն ստեղծել են Լյումեր եղբայրները: Առաջին հայկական հնչյունային ֆիլմը Պեպո ֆիլմն
է:
Գրականություն – գրականությունը խոսքի գեղարվեստական վերարտադրությունն է:
Լուսանկարչություն - Լուսանկարչության հիմնադիրն է Դագերը:
1. Ի՞նչ ենք հասկանում գեղեցիկ ասելով:
Կարծում եմ, գեղեցկությունը շատ հարաբերական կարող է լինել:
Գրեթե ամեն ինչի մեջ էլ կա գեղեցկություն, որը ոչ բոլորն են տեսնում: Իմ կարծիքով մարդը կարող է տեսնել այն ամենի գեղեցկությունը,
ինչի գեղեցկությունը ինքն է ուզում տեսնել:
2. Ի՞նչ ենք հասկանում
ճաշակ ասելով:
Ճաշակ ասելով շատերը հասկանում
են միայն լավ իմաստով: Այսինքն՝ եթե ասում են, որ մարդն ունի ճաշակ, նշանակում է, որ
նա կարողանում է ճիշտ տարբերել գեղեցիկը, ոչ գեղեցիկից, և այլն: Իսկ եթե ասում են,
որ մարդը չունի ճաշակ, նշանակում է, որ նա այդ ամենը անում է ոչ ճիշտ ձևով: Բայց ես
կարծում եմ, որ բոլորն էլ ունեն ճաշակ, ուղղակի ոմանց ճաշակը ինձ համար լավն է, ոմանցը՝
ոչ: Որովհետև, ինչպես արդեն ասացի, մարդը կարող է տեսնել այն ամենի գեղեցկությունը,
ինչի գեղեցկությունը ինքն է ուզում տեսնել: Իսկ ճաշակ չունեցող մարդ ես համարում եմ
նրան, ով չունի իր սեփական կարծիքը, և ինքնաբերաբար «ենթարկվում է» ուրիշի կարծիքին:
3. Ի՞նչ ենք հասկանում բարի և
չար ասելով:
Չարն ու բարին այն հակադիր երևույթներն
են, առանց որի իմ կարծիքով չի լինի կյանքը:
4. Ի՞նչ ենք հասկանում երջանկություն
ասելով:
Երջանկության մասին ամեն մեկն
ունի իր պետկերացումներն ու տեսակետները: Եվ մենք չենք կարող ասել, թե դրանցից որն
է ճիշտ, և որը՝ սխալ: Մեկը երջանկություն ասելով հասկանում է ապահով կյանք, մյուսը`
առողջություն, շատերի համար դա իր հարազատներին ուրախ տեսնելն է, կամ թշնամիներին տխուր
տեսնելը: Իսկ ոմանց համար ուղղակի համեղ սնվելը:
Իսկ ինձ համար երջանկությունն
այն է, երբ այն մարդիկ, ովքեր ինձ համար թանկ են, միշտ իմ կողքին են:
5. Ի՞նչ ենք հասկանում ընտանիք
ասելով:
Ընտանիքը ամուսնության կամ ազգակցության վրա հիմնված մարդկանց փոքր սոցիալական խումբ է, որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղի ընդհանրությամբ, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ: Ընտանիքի հիմքում պետք է լինի սերը, և ամենակարևորը՝ փոխադարձ հարգանքը:
1. Նշված փիլիսոփաներից ո՞վ է ասել, որ գեղեցիկը դիտվում է որպես օգտակարն ու նպատակահարմարը:
ա)Պլատոն
բ )Արիստոտել
գ)Դավիթ անհաղթ
դ)Սոկրատես
2. Նշված փիլիսոփաներից ո՞վ է համարել գեղեցիկը որպես ֆիզիկական, բնական գեղեցկություն, որը ցավոք ժամանակավոր է ,կամ անցողիկ:
ա)Պլատոն
բ) Դիդրո
գ) Դավիթ Անհաղթ
դ)Արիստոտել
3.Նշված փիլիսոփաների ո՞վ էր համարում, գեղեցիկը այն է, ինչը չափավոր է:
ա)Արիստոտել
բ)Պլատոն
գ)Եզնիկ Կողբացի
դ)Դիդրո
4. Ձեր կարծիքով նշվածներից ո՞րը կհամարվի գեղեցիկ:
ա) ձեռքով սնունդը ափսեից բերանը տանելը
բ) որովայնի վրայի սպին
գ) հոնքերը սափրած կին
դ) դուրս ցցված շրթունքներ
5. Ին՞չ ենք հասկանում գլոբալացում ասելով:
ա) համահարթեցում
բ) ներդաշնակություն
գ) սովորութային իրավունք
դ) կրթական աստիճան
6. Ի՞նչ է դիզայնը:
ա) հարթության վրա պատկերված արվեստի նմուշ
բ) ստեղծագործության մի ձև, որը իրերին տալիս է որոշակի արտաքին տեսք
գ) ստեղծագործության մի ձև, որը իրերին տալիս է ներքին տեսք
դ) ստեղծագործություն, որը իրականացվում է բեմական արվեստի բնակավառում
7. Մոդա բառը ծագել է ո՞ր լեզվից:
ա) իսպաներենից
բ) իտալերենից
գ) գերմաներենից
դ) ֆրանսերեն
8. Խորհրդավոր ընթրիք կտավի հեղինակը ո՞վ է եղել:
ա) Անդրեյ Ռուբլիո
բ) Լեոնարդո Դա Վինչի
գ) ՄիքելԱնջելո
դ) Այվազովսկի
9. Բնութագրեք ստի և կեղծիքի հետևանքները:
Սուտն ու կեղծիքն արդեն ինչ-որ բանի հետևանքներ են, բայց դրանք նույնպես ունեն իրենց վատ հետևանքները: Սուտն ու կեղծիքն ինձ համար ամենավատ բաներն են կյանքում, և դրանց հետևանքները լավը լինել ուղղակի չեն կարող: Մեր ժամանակներում հիմնականում ստում են դեռահասները: Դեռահաս աղջիկները հիմնականում ստում են ծնողներին, տղաները՝ աղջիկներին, և այդպես շարունակ: Արդյունքում ստացվում է, որ մեծանում է մի սերունդ, որն ապրում է և կապրի կեղծիքի մեջ:
10. Նշված արվեստի ճյուղերից ո՞րն է հաճույք պատճառում մարդու աչքին:
ա) երաժշտությունը
բ) ճարտարապետությունը
գ) բանստեղծությունը
դ) ընթերցանությունը
11. Արվեստի ո՞ր ճյուղն է համարվում կիրառական:
ա) երաժշտությունը
բ) պարը
գ) գորգագործություն
դ) գրականություն
12. Արշիլ Գորկին ի՞նչ մասնագիտության է տիրապետել:
ա) բանաստեղծ
բ) դերասան
գ) երաժիշտ
դ) նկարիչ
13. Ի՞նչ է իդեալը:
ա) գիտակցություն
բ) նպատակ
գ) բովանդակություն
դ) պատասխանատվություն
14. Ի՞նչ ենք հասկանում կիրթ անձնավորություն ասելով:
Կիրթ անձնավորություն ասելով ես հասկանում եմ, որ մարդն ունի տարրական գիտելիքներ, և ճիշտ դաստիարակություն:
15. Բնութագրեք կիրթ և կրթված մարդուն:
Մարդն իմ կարծիքով կարող է լինել կրթված, բայց ոչ կիրթ, կամ հակառակը: Օրինակ՝ եթե մարդը չի ստացել կրթություն դպրոցում, բուհում, կամ նմանատիպ այլ վայրում, բայց ստեցել է կրթություն ընտանիքում, այսինքն ստացել է դաստիարակություն, ուրեմն նա կրթված չէ, բայց կիրթ է: Իսկ եթե մարդը ստացել է կրթություն բուհում, ունի կարմիր դիպլոմ ասվածը, բայց չգիտի ճիշտ օգտվել սեղանից, ինչպես դրսևորել իրեն հասարակական վայրերում, չգիտի ճիշտ խոսել մարդկանց հետ, նա կրթված է, բայց կիրթ չէ: Իհարկե լինում են շատ դեպքեր, երբ մարդու միջից ի սպառ բացակայում է և' կրթությունը, և' կրթվածությունը, բայց լինում են նաև հակառակ դեպքերը, երբ մարդն ունի երկուսն էլ: Եվ դա, իհարկե շատ լավ է:
1. Տնտեսության ինչ ձևեր գիտենք?
Կա երկու ձև՝ բնատնտեսություն, շուկայական տնտեսություն:
2. Ինչ է բնատնտեսությունը?
Տնտեսության այն ձևն է, երբ մարդիկ իրենք արտադրում են և իրենք
էլ սպառում են:
Բնատնտեսության հիմքում ընկած է պարզ ապրանքաթփոխանակությունը:
Այսինքն իրականացվում է առևտուր, առանց դրամական շրջանառության:
Բնատնտեսության այս տեսակը իրականացվել է նախնադարյան կարգերում:
3. Ինչ
է շուկայական տնտեսությունը?
Շուկայական
տնտեսությունը
ձևավորվեց հազարամյակների ընթացքում: Շուկայական տնտեսության առաջացման նախադրյալները երկուսն են՝
Տեղի
ունեղավ աշխատանքի հասարակական բաժանում, այսինքն առաջացան մասնագիտություններ: Ամեն մարդ սկսեց զբաղվել իր գործով:
Ստեղծած բարիքների նկատմամբ, սեփականության ձևավորումը, նախ և առաջ
մարդը ստեղծում է իր բարիքը և իր ստեղծածը տնօրինում է և իրավունք ունի իր ստեղծած
բարիքը վաճառել, նվեր տալ, կամ հանձնել ժառանգություն:
4. Սեփականության ինչ ձևեր գիտենք?
Մասնավոր սեփականություն
Կոլեկտիվ սեփականություն
Պետական սեփականություն
1.ինչ է ասել
Սոկրատեսը գեղեցիկի մասին?
Այն ինչ օգտակար է և նպատակահարմար,
դա գեղեցիկ է:
2.ինչ է ասել Պլատոնը գեղեցիկի մասին?
Ֆիզիկականը, բնականը, ամեն ինչ գեղեցիկ է, բայց ցավոք անցողիկ է:
3.ինչ է ասել Արիստոտելը գեղեցիկի մասին?
Ամեն ինչ գեղեցիկ է, եթե չափի
մեջ է:
4.ինչ ենք հասկանում մոդա ասելով?
Ֆրանսերեն մոդ մառից է, որը նշանակում
է չափ, եղանակ, կանոն:
5.ինչ ենք հասկանում ազգային հագուստ ասելով?
Ցանկացած ազգ ունի իր ազգային
հագուստը, որը կոչվում է տարազ: Տարազը նաև բնորոշում է տվյալ ազգի պատմությունը, ինչպես
նաև տարազ կրող մարդու բնավորությունը, կենցաղը:
Комментариев нет:
Отправить комментарий