Թատրոն

Խնկոյանով լցրեցինք մեր կրտսեր ընկերների օրը

Խնկոյանական օրերին ընդառաջ մենք` քոլեջի առաջին կուրսի ուսանողներս, թատրոնի դասի ժամին այցելեցինք Գեղարվեստի կրտսեր դպրոց` ներկայացնելու մեր պատրաստած ինտերակտիվ մուլտերը: Աշխատանքը բավականին բարդ էր, բայց դրա հետ մեկտեղ` նաև շատ հաճելի: Հաճելի էր շփվել երեխաների հետ, տեսնել նրանց ժպտերես և հետաքրքրասեր դեմքերը: Մենք ներկայացրինք Խնկոյանի «Ագռավն ու աղվեսը»: Հեքիաթը շարժական մուլտի տեսքով էր, այնպես, որ երեխաները կարողացան ներթափանցել հեքիաթի մեջ և անմիջական շփում ունենալ հեքիաթի հերոսների հետ` նրանց հետ խոսելով, նրանց համար երգելով և տեսնելով հերոսների անմիջական վերաբերմունքը դեպի իրենց: Օրն անցավ հետաքրքիր, խոստացանք նորից այցելել մեր ներկայացումներով




Комментариев нет:

Отправить комментарий