Հոգեբանություն

Մարդու  հոգեկան ակտիվության  մակարդակները


Մաբարձրագույն մակարդակն է և հատուկ է միայն մարդունԳիտակցության կառուցվածքի մեջ են մտնրդու հոգեկան կարևոր դրսևորումը գիտակցությունն էորը իրականության արտացոլման ում մեր իմացական բոլոր գործընթացներըորի միջոցով մարդը արտացոլում է շրջապատող աշխարհըԳիտակցության բարձրագույն կետը ինքնագիտակցությունն  է (ԵՍ):

Հոգեբանության  ուսումնասիրության առարկան

Մարդու  ուշադրությունը և իմացական գործընթացները, զգացմունքները  և  փոխհարաբերությունները, խառնվածքն ու բնավորությունը և հոգեկան կյանքի բազմաթիվ  այլ երևույթներ:

Խնդիրները

Ուսումնասիրելայն օրենքները ու օրինաչափություններըորոնք ապահովում են անձի ձևավորումըսոցիալականությունըհասարակության լիարժեք անդամ դառնալըորոնցով ձևավորում են մարդու վարքն ու հարաբերություններըվերաբերմունքը շրջապատիմարդկանցարժեքներիբարոյական և իրավական նորմերի նկատմամբորոնք ընկած են մարդու աշխատանքային գործունեության արդյունավետ կազմակերպման հիմքում:

Ուշադրություն

Ուշադրությունը  մարդու  հոգեկան  գործունեության ուղղվածությունն է դեպի որոշակի կոնկտրետ առարկաները կամ երևույթներիը:

Արտաքին, ներքին, կամածին, ոչ կամածին, հետ կամածին:

Ուշադրության  առանձնահատկությունները:

1.Կենտրոնացում.
Ցույց է տալիս մեր կենտրոնացվածության աստիճանը տվյալ օբյեկտի վրա:
2.Ծավալ.
Արտահայտում է առարկանների քանակըորոնց վրա պետք է ուշադրությունը կենտրոնացնել:
3.Տեղափոխելիություն.
Երբ գիտակցաբար մեր ուշադրությունը տեղափոխում ենք մի օբյեկտից մեկ այլ  օբյեկտի վրա:
4.Բաշխում.
Միաժամանակ մի քանի օբյեկտներ պահելու և մի քանի գործ միաժամանակ կատարելու հնարավորություն:
5.Կայունություն.
Արտահայտում է օբյեկտիվ ուշադրության կենտրոնացվածության տևականությունը:
6.Ցրվածություն- Ուշադրությունը որևէ օբյեկտի վրա կենտրոնացնելու դժվարությունը կամ անկարողությունն է:

Զգայություն
Զգայությունը տարրական գործընթաց է առարկանների առանձին հատկանիշների արտացոլումը մարդու հոգեկան աշխարհում:

1.Էքստերոցեֆտիկ
2.ինտերոցեֆտիկ
3.պրոպրիոցեֆտիկ

Առաջ են գալիս, երբ մկաններում գրգռվում են, հատուկ տեսակի ռեցեպտորները, որոնք ուղեղին տեղյակ են պահում մարմնի տարբեր մասերի տարածության մեջ  գրավված դիրքի մասին:

1.կոնտակտային 
2.  դիստանտային
3.շոշափելիք և  համ
4.տեսողություն  և լսողություն
5.հոտառություն

Ընկալում

Ընկալումը առարկանների և երևույթների արտացոլումն է մարդու հոգեկանում  զգայարանների վրա անմիջական ներգործության շնորհիվ:
ապեռցեպցիա- Սա ընկալման գործընթացի և դրա արդյունքի կախվածությունն է գիտելիքներից, հոգեվիճակից, դիրքորոշումից:

Ամբողջականություն  ու  կառուցվածքայնություն:

Ցանկացած լիարժեք ընկալում արտացոլվող առարկայի լիարժեք պատկերն է և  կազմված է որոշ տարրերից:

Կոնստատություն- Այս այն է, երբ ընկալման պայմանական փոփոխության դեպքում մարդու հոգեկանում առարկայի պատկերը չի փոխվում:
Իմաստավորություն-Ստացած  ինֆորմացիան  խոսքի  և մտածողության  միջոցով  ընկալում:


Հիշողություն

Հիշողությունը ընկալվածը մտապահելու, պահպանելու և հետագայում վերարտադրելու ընդունակություններն  են:

1.մտապահում
2.վերարտադրում
3.մոռացում

Հիշողության տեսակները

Ըստ ծագման – ֆիզիոլոգիական – օնտոգենետիկական

Ըստ մարդու գործունեության մեջ գիտակցական կամքի ու նպատակադրման մասնակցության: -ոչ  կամածին- կամածին

Ըստ հոգեկանում ընկալված ինֆորմացիայի պահպանման  տևողության:
- ակնթարթային-կարճատև- տևական- օպերատիվ

Ըստ զգայարանների աշխատանքի:
-տեսողական-լսողական- շոշափելիքի-համի-հոտի

Ըստ հոգեկան ակտիվության տեսակի:
-շարժողական-խոսքային  տրամաբանական-հուզական

Մտածողություն

Մտածողությունը իմացական գործընթաց է, որի միջոցով իրականությունը  արտացոլվում է ընդհանրացված կամ խոսքով միջնորդավորված ձևով:

Մտածողության  տեսակնները

Ակնառու-գործնական. այս մտածողությունը իրագործվում է առարկանների հետ կոնկրետ գործողություններ կատարելու ընթացքում:

Ակնառու -պատկերավոր. մտապատկերների հետ կատարվող գործողությունների միջոցով:

Խոսքային-Տրամաբանական. այն դեպքն է, երբ խոսում ենք:

Վերարտադրական-մտածողություն. մեր հիշողության վրա է հիմնված:

Ստեղծագործական-դա մեր ստեղծագործական միտքն է:

Գործառույթները

Վերլուծություն
Վերացարկում
Համեմատություն
Համադրություն
Ընդհանրացում:

Երևակայություն
Երևակայությունը մտապատկերների հետ կատարվող գործողությունն է, որի արդյունքում ստացվում են դրանց նոր զուգորդությունները:

Երևակայության  տեսակները
1. ոչ կամածին
2. կամածին
3. ակտիվ- լինում է  3 տեսակ՝ վերարտադրական, ստեղծագործական, երազանք:
4. պասիվ- լինում է  3 տեսակ՝ անուրջներով, ցնորքներով, երազանքից:

Ընդունակություն

Ընդունակությունները մարդու անհատական, հոգեբանական առանձնահատկություններն  են, որոնք արտահայտվում են նրա գործունեության  մեջ և հանդես են գալիս որպես այդ գործունեության արդյունավետությունը ապահովող պայմաններ:

Ընդունակության  տեսակները

1.Պոտենցիալ- բնածին  կարողություն
2.իրական- դրսևորված, օգտագործվող
3.ընդհանուր- բոլորս ենք տիրապետում
4.հատուկ- բնորոշող, նեղ բնագավառ


Հույզ և Զգացում

Հույզերը այն հոգեկան գործընթացներն ենորոնք արտահայտում են մարդու սուբյեկտիվ վերաբերմունքը երևույթների նկատմամբ
Հույզերը լինում են հաճելիտհաճերկարժեքսթենիկ-ակտիվացնող և ասթենիկ-թուլացնող:
Հիմնական հույզեր
Ուրախությունհամակրանքվախզարմանքտխրությունզզվանքզայրույթկանխազգացում:
Երկրորդային հուզական վիճակն է:
Լավատեսությունենթակայությունսարսափհուսախաբությունխղճի խայթագրեսիվությունառհամարանք:
Զգացմունքները կայուն հուզական վիճակներն են հանդեպ մարդկանց առարկանների կամ երևույթների:
Բարձրագույն զգացմունքներն բնորոշ են մարդկանցմշակութային արժեքներիորոնք բնութագրում են բարոյական արժեքներըվարքը:
Բարձրագույն զգացմունքների մեջ մտնում են:
Բարոյական ( ինտելեկտուար), բանականգեղագիտական զգացմունքներ:


Անձի հոգեբանության խնդիրները

Զարգացան փուլեր.

ԱՆՀԱՏ- Յուրաքանչյուրս ի ծնե անհատ ենք:
ԱՆՁ- Մեր ունեցած հատկությունների հետ միասին, ձեռք բերած գիտելիքների և հմտությունների համագումարի արդյունքում ձևավորվում ենք որպես անձ:
ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ- Յուրաքանչյուր մարդ իր վարքով, բնավորությամբ:

Ուղղվածություն

Դրսևորվում է պահանջմունքներով, հետաքրքրություններով, իդեալներով, համոզմունքներով, աշխարհայացով:

Գիտելիքներ, կարողություններ, հմտություններ:

Ձեռք է բերվում կյանքի ընթացքում:

Անհատականություն

Դրսևորվում է մեր խառնվածքի, բնավորության, ընդունակությունների միջոցով:


ԱՆՁԻ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՁևԵՐԸ
Համոզմունքներ, աշխարհայաց, իդեալներ, հակումներ,  հետաքրքրություններ, ցանկություններ, դիրքորոշումներ:

Մարդուն ակտիվ գործունեության են մղում նրա ներքին հատուկ վիճակները, պահանջմունքները:
Պահանջմունքի ակտիվացած վիճակը անվանում են ակտիվության կամ գործունեության դրդապատճառ:

Ունի 3 ուղղվածություն.

Հոգևոր- Անձի զարգացման մակարդակը բնորոշող:
Նյութական- Ապահովում է մարդու կենսագործունեությունը:
Սոցիալական- Հասարակական կյանք:


ՀՈԳԵԿԱՆԻ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հոգեկանի ակտիվության ամենակարևոր մակարդակը գիտակցությունն է։Մարդու գիտակցությունը իրականության արտացոլման բարձրագույն մակարդակն է, դա ոչ միայն օբյեկտիվ իրականության արտացոլում է, այլ նաև մարդու սեփական անձի, սեփական ներաշխարհի արտացոլումն ու ապրումն է։ Գիտակցությունը բնորոշ է միայն մարդկանց։ Կենդանիները գիտակցություն չունեն, որովհետև նրանց հոգեկան գործընթացները անգիտակցական են։ Գիտակցությունն իր մեջ ներառում է մարդու որոշակի վերաբերմունքը շրջապատող միջավայրի, աշխարհի և այլ մարդկանց նկատմամբ: Հոգեբանության մեջ ընդունված է առանձնացնել գիտակցության չորս հիմնական բնութագրեր
1) Գիտակցությունը շրջապատող աշխարհի մասին մեր գիտելիքների ամբողջությունն է։ Ինչքան հարուստ են այդ գիտելիքները, այնքան զարգացած է մարդու գիտակցությունը։ Այդ գիտելիքների ձեռքբերմանը ակտիվորեն մասնակցում են բոլոր հոգեկան գործընթացները, հետևաբար գիտակցության կառուցվածքի մեջ են մտնում մեր զգայությունները, ընկալումները, հիշողությունը, մտածողությունը, երևակայությունը։ 
2) Մարդու գիտակցության մեջ ամրապնդված է սուբյեկտիվի (իր ես-ի, այն, ինչ իրեն է պատկանում) և օբյեկտիվի (այն, ինչ իրենը չէ, ինքը չէ) տարբերությունը։ Այսինքն իր գիտակցության մեջ մարդը իրեն անջատում է շրջապատից և հակադրվում դրան, որի միջոցով կարողանում է հասնել ինքնաճանաչման: "Ես"-ի առանձնացումը "Ոչ ես"-ից այն ճանապարհն է, որն անցնում է ամեն մարդ մանկության շրջանում, և այդպես իրականացվում է մարդու ինքնագիտակցության ձևավորման գործընթացը։
3) Գիտակցությունը ապահովում է մարդու նպատակադրված, նպատակաուղղված վարքն ու գործունեությունը։ 
4) Գիտակցության չորրորդ բնութագիրն այն է, որ նա իր մեջ ընգրկում է որոշակի վերաբերմունք, հույզեր ու զգացմունքներ, հասարակական, միջանձնային, միջխմբային հարաբերություններ, որոնց մեջ ընդգրկված է մարդը, և ձևավորվում է նրա անձնավորությունը։ Երբ խախտվում է այդ վերաբերմունքը, խախտվում են հարաբերությունները, խախտվում է գիտակցությունը։ Հոգեկան հիվանդությունների դեպքում դա ավելի ակնհայտ է, և գիտակցության շեղումները առաջին հերթին երևում են հույզերի, զգացմունքների ու հարաբերությունների ոլորտում։ Գիտակցությունը մարդու հոգեկան ակտիվության կարևորագույն մակարդակն է, որը փոփխական է։ Այն կարող է ժամանակավորապես անհայտանալ, օրինակ, քնած վիճակում։ Այն կարող է թուլանալ շատ հոգնած և լարված վիճակում, կամ լրիվ անհայտանալ ուշակորույս վիճակում։ 
ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ- Մարդիկ արտաքին և ներքին աշխարհից ստացած բազմաթիվ ազդակներ են արտացոլում, սակայն գիտակցության մեջ արտացոլվում է դրանց մի փոքր մասը։ Գիտակցության մակարդակի հասած ազդակները մարդու կողմից օգտագործվում են վարքի և գործունեության կարգավորման համար, իսկ գիտակացական ոլորտից դուրս մնացած բազմաթիվ ազդակները նույնպես օգտագործվում են հոգեկան գործընթացների կարգավորման համար, բայց արդեն ենթագիտակցական մակարդակում։ Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ սովորաբար մարդկանց գիտակցական ոլորտում են հայտնվում այն առարկաները, որոնք խոչընդոտներ են ստեղծում վարքի և գործունեության կարգավորման նախկին ռեժիմը շարունակելու համար։ Այդ գրգռիչները ուշադրություն են գրավում մարդկանց կողմից և հայտնվում են գիտակցական մակարդակում, որպեսզի մարդիկ գտնեն նոր ռեժիմ, խնդիրների լուծման նոր եղանակներ, և երբ այլևս խոչընդոտներ չկան կառավարումը նորից հանձնվում է ենթագիտակցությանը։ Ենթագիտակցությունը հոգեկան ակտիվության կարևոր մակարդակ է, որի մտքերը, ցանկությունները, հակումները, մտադրությունները չնայած անմիջականորեն գիտակցված չեն, բայց մատչելի են գիտակցության համար։ ԱՆԳԻՏԱԿՑԱԿԱՆ ՈԼՈՐՏ- Մարդու անգիտակցական ոլորտը փոխանցվում է ժառանգաբար։ Այն մարդու հոգեկան հատկությունների և բովանդակությունների միասնությունն է։ Օրինակ խառնվածքի առանձնահատկությունները, բնազդները և այլն։ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ- Ինքնագիտակցությունը գիտակցության կարևորագույն բաղադրիչն է։Ինքնագիտակցությունը անձի պատկերացումներն են ինքն իր մասին, որոնք ուղեկցվում են ինքնագնահատականով։ Ինքնագիտակցությունը բարդ կառուցվածք ունի և բաղկացած է ես-պատկերներից։ Իրական ես։ Այստեղ արտահայտվում են մարդու պատկերացումները իր մասին, թե ինչպիսին է ինքը իրականում, ինչ չափանիշներ և առանձնահատկություններ ունի։ Իրադրական ես։ Մարդու պատկերացումները տվյալ իրադրության մեջ իր անձի մասին։ Իդեալական ես։ Իդելական եսը պատասխանում է ինչպիսին կցանկանայի լինել հարցին։ Ֆանտաստիկ ես։ Այն շատ նման է իդեալական եսին, սակայն այս դեպքում մարդու պատկերացումները հեռու են իրականությունից և երբեք իրականություն չեն դառնա։ Դինամիկ ես։ Մարդու պատկերացումներն են այն մասին որ իր անձը հոգևոր և ֆիզիկական տեսակետներից փոփոխական է և անկայուն։ Հայելային ես։ Մարդու պատկերացումներն են այն մասին, թե ինչ են մտածում այլ մարդիկ իրենց մասին։ Էթնիկական ես։ Բոլոր մարդիկ ունեն պատկերացումներ այն մասին, թե ով են իրենք որպես որոշակի ազգի ներկայացուցիչ։

Комментариев нет:

Отправить комментарий